ActivitiesՄիջոցառումներ
Please enter a searchword.

Միջոցառումներ

27.03.2014

Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիր 2 - Հանրային իրազեկում

Սույն թվականի մարտի 21-ին Օրհուսի երևանյան գրասենյակում տեղի ունեցավ ՀՀ ԳՆ «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ»  ՊՀ-ի կողմից Համաշ]արհային բանկի աջակցությամբ նախապատրաստվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ վարկային ծրագրի«Բնապահպանական և սոցիալական կառավարման շրջանակային փաստաթղթի» և «Վերաբնակեցման քաղաքականության շրջանակային փաստաթղթի» հանրային իրազեկման շրջանակներում կազմակերպված հիմնական քննարկումը: Քննարկմանը մասնակցեցին «ԳԾԻԳ»-ի, ՀՀ ԳՆ, ՀՀ ԲՆ,ՀԿ-ների և գիտական կենտրոնների, ինչպես նաև Հայաստանում այլ ծրագրեր իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում տեղի ունեցան քննարկումներ մշակված փաստաթղթերի շրջանակներում վեր հանված հնարավոր բնապահպանական և սոցիալական ռիսկերի և դրանց մեղմացման միջոցառումների շուրջ: Քննարկվեցին ներկայիս ծրագրի շրջանակներում կիրառվող բողոքարկման մեխանիզմները, ինչպես նաև...[more]





14.03.2014

Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիր 2 - Հանրային իրազեկում/նախնական քննարկում

Սույն թվականի մարտի 11-ին Օրհուսի երևանյան գրասենյակում տեղի ունեցավ ՀՀ ԳՆ «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ»  ՊՀ-ի կողմից Համաշ]արհային բանկի աջակցությամբ նախապատրաստվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ վարկային ծրագրի «Բնապահպանական և սոցիալական կառավարման շրջանակային փաստաթղթի» և «Վերաբնակեցման քաղաքականության շրջանակային փաստաթղթի» հանրային իրազեկման շրջանակներում կազմակերպված նախնական քննարկումը: Քննարկմանը մասնակցեցին «ԳԾԻԳ»-ի, ՀՀ ԳՆ, ՀՀ ԲՆ,ՀԿ-ների և գիտական կենտրոնների, ինչպես նաև Հայաստանում այլ ծրագրեր իրականացնող կազմակերպությունները ներկայացուցիչներ: Հանդիպման շրջանակներում ներկայացվեցին իրականացվող ծրագրի նկարագիրը, վերոհիշյալ երկու փաստաթղթերի նախագծերը: Ծրագրի և փաստաթղթերի նախագծերի ներկայացումից հետո եղան հարց ու պատասխաններ:[more]





03.03.2014

Այց Բեկոն մսամթերքի արտադրամաս

2014 թվականի փետրվարի 14-ին հաղորդակցության գծով միջազգային փորձագետ Դան Պետրեսկուն այցելեց «Բեկոն-Պրոդուկտ» մսամթերքի արտադրական ձեռնարկություն: Այցի նպատակն էր ծանոթանալ ընկերության կողմից իրականացվող մարքետինգային քաղաքականությանը, մասնավորապես թե ինչպիսի միջոցառումներ են իրականացվում սպառողների իրազեկվածության բարձրացման ապահովման համար: Փորձագետը նաև հնարավորություն ունեցավ շրջելու արտադրամասով և անձամբ ծանոթանալու ինչպես աշխատանքի կազմակերպման, այնպես էլ սննդամթերքի անվտանգության ապահովման համար իրականացվող միջոցառումների հետ: Այցի ընթացքում նաև քննարկվեցին ՀՀ ԳՆ «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության» հետ համագործակցության հնարավոր շրջանակները:[more]





03.03.2014

Քննարկում-հանդիպում ՀՀ ԳՆ «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում»

Հաղորդակցության գծով միջազգային փորձագետ Դան Պետրեսկուի հայաստանյան այցի շրջանակներում քննարկում-հանդիպում կազմակերպվեց ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում: Հանդիպմանը ներկա էին ներկայացուցիչներ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունից, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետներ, ՀԿ-ների և վերամշակող կազմակերպությունների ներկայացուցիչներ և տեղական փորձագետներ: Հանդիպման օրակարգում էր Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հաղորդակցության ռազմավարությունը: Հանդիպման ընթացքում փորձագետի կողմից ներկայացվեց ռազմավարությունը, որն իր մեջ ներառում է ինչպես տեղեկատվական, այնպես էլ կրթական միջոցառումներ: Մասնավորապես, որպես կրթական միջոցառումներ քննարկվեցին ներոլորտային հրատապ, արագ արձագանքման միջոցառումները, որոնք ենթադրում են հետադարձ կապի ապահովման գործընթաց, ռիսկերի դեպքում հաղորդակցության ապահովում, զսպում և հեռացման միջոցառումներ, ինչպես նաև իրազեկվածության մակադրակի բարձրացում, կանխարգելում և աջակցություն ըստ անհրաժեշտության:...[more]





24.02.2014

Հաղորդակցության գծով միջազգային փորձագետի այցը Հայաստան

«ԳԾԻԳ» ՊՀ-ի կողմից իրականացվող «Սննդամթերքի անվտանգության կարողությունների զարգացման» դրամաշնորհային ծրագրի «Սննդամթերքի անվտանգության ինստիտուցիոնալ կարողությունների հզորացման» բաղադրիչի շրջանակներում 2014 թվականի փետրվարի 11-21 աշխատանքային այցով Հայաստանում էր գտնվում հաղորդակցության գծով միջազգային փորձագետ Դան Պետրեսկուն: Փորձագետի այցի նպատակն էր հաղորդակցության գծով տեղական մասնագետի հետ միասին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը աջակցել  մշակելու սննդամթերքի անվտանգության հաղորդակցության ռազմավարությունը և այն իրականացնելու գործողությունների պլանը: Այցի շրջանակներում քննարկում-հանդիպում է իրականացվել ՀՀ ԳՆ «Սննդամթերքի անվտագության պետական ծառայության» աշխատակազմի, ինչպես նաև մի շարք ՀԿ-ների և վերամշակողների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև այցելություն է կատարվել «Բեկոն-Պրոդուկտ» մսամթերքի արտադրական ձեռնարկություն` ընկերության կողմից իրականացվող մարքետինգային քաղաքականությանը ծանոթանալու և համագործակցության հնարավոր շրջանակները քննարկելու...[more]





Displaying results 99 to 103 out of 103