Միջոցառումներ

30.11.2015

Ճամբարակի անասնաբուժական և գյուղատնտեսական սպասարկման կենտրոնի բացումը

Ճամբարակ համայնքում բացվել է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (ՀԳՌԿՄ) ծրագրի շրջանակներում կառուցված ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական և գյուղատնտեսական սպասարկման կենտրոնը: Կենտրոնի ստեղծմանն աջակցել է Համաշխարհային բանկը: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀԲ-ի ՀԳՌԿՄ ծրագրի ղեկավար Արուսյակ Ալավերդյանը, «Գյուղատնտեսական ԾԻԳ» ՊՀ տնօրեն Գագիկ Խաչատրյանը այլ պաշտոնատար անձինք և հյուրեր: Կենտրոնի կառուցման նպատակն է բարելավել մատուցվող անասնաբուժական ծառայությունների որակն ու կենդանիների առողջությունը, անասնաբույժների և ֆերմերների կարողությունները, խթանել անասնաբույժ-ֆերմեր համագործակցությունը, ապահովել որակյալ անասնաբուժական դեղորայքի և պարագաների հասանելիությունը, բարձրացնել իրազեկվածության մակարդակը դասընթացների միջոցով: Կենտրոնն ապահովված է Ծրագրի կողմից տրամադրված անհրաժեշտ կահույքով և սարքավորումներով, ունի հանդիպումների սենյակ, աշխատասենյակներ, ինչպես նաև...[more]





09.11.2015

Համաշխարհային բանկի փորձագետի այցը մրցակցային դրամաշնորհային ծրագրեր

Սույն թվականի նոյեմբերի 5-ին և 6-ին  ՀԲ փորձագետ Դեյվիդ Լագը, Գյուղատնտեսկան ԾԻԳ ՊՀ փոխտնօրեն Արմեն Վանյանը, Մրցակցային դրամաշնորհներ բաղադրիչի համակարգող  Վահան Ղուկասյանը, սննդի անվտանգության   մասնագետ  Գեորգի Հովհաննիսյանը մոնիտորինգային այց կատարեցին ՀՀ Շիրակի և Արագածոտնի մարզեր՝ գնահատելու  ՀԳՌԿՄ ծրագրի Մրցակցային դրամաշնորհներ բաղադրիչի շրջանակներում իրականացվող ծրագրերի աշխատանքներն ու առաջընթացը: Հանդիպումների ընթացքում ծրագրերի շահառուների կողմից ներկայացվեցին ծրագրերի իրականացման ընթացքը, գրանցված հաջողությունները և հիմնական խնդիրները: Փորձագետը հնարավորություն ունեցավ ծանոթանալ կաթնամթերքի, պանրի տարբեր տեսակների, պտուղ-բանջարեղենի չորացման արտադրամասերի աշխատանքներին, կիրառվող նորագույն տեխնոլոգիաներին: Կարևորելով ծրագրի իրականացման ընթացքում ձեռքբերված հաջողությունները՝ փորձագետը հանդես եկավ առաջարկություններով, որոնք կնպաստեն ծրագրի հետագա արդյունքների բարելավմանը: [more]





29.10.2015

Արոտավայրերի ներկա վիճակն ու դրանց արդյունավետ կառավարմանն ուղղված միջոցառումները Հայաստանում

Հոկտեմբերի 28-ին Երևանում տեղի ունեցավ համաժողով` նվիրված Հայաստանի արոտավայրերի ներկա խնդիրներին ու դրանց կառավարմանն ուղղված մեխանիզմներին: Համաժողովին ներկա էին և ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը,  «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ փոխտնօրեն Արմեն Վանյանը, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Աննե Դորիթ Քեմփան, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ նախագահ Մկրտիչ Այվազյանը, մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, ֆերմերներ, հյուրեր:  Համաժողվին ներկա էին նաև Գյուղատնտեսական ԾԻԳ ՊՀ «Համայնքների արոտավայրերի և անասնապահության կառավարման համակարգ» բաղադրիչի աշխատակիցները: Ա. Վանյանն իր ելույթում կարևորեց թեմայի արդիականությունը և նշեց, որ  արոտավայրերի ճիշտ կառավարումն է, որ կարող է բերել գյուղատնտեսության կարևորագույն ոլորտի՝ անասնապահության զարգացմանը: Քննարկվեցին ոլորտում առկա...[more]





19.10.2015

«ԱրմՊրոդԷքսպո» միջազգային մասնագիտացված ցուցահանդես

Հայաստանի Հանրապետության Գյուղատնտեսության աշխատողի օրվան ընդառաջ՝ հոկտեմբերի 16-18-ը Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան EXPO» ցուցահանդեսային համալիրում անցկացվեց  «ԱրմՊրոդԷքսպո» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որին մասնակցեցին ավելի քան 80 ընկերություններ Հայաստանի Հանրապետությունից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, այլ պաշտոնատար անձինք և հյուրեր: Հյուրերը շրջել են Հայաստանի և Արցախի ագրոպարենային ոլորտը ներկայացնող ցուցահանդեսի տաղավարներով, զրուցել մասնակցող ընկերությունների ներկայացուցիչների հետ, ծանոթացել նրանց արտադրատեսականուն, գործունեությանը, առկա խնդիրներին, ընթացիկ և հեռանկարային ծրագրերին: Ցուցահանդեսային համալիրի բակում բացօթյա առանձին տաղավարներով մասնակցել են նաև հանրապետության բոլոր մարզերը՝ իրենց բերք ու բարիքով: «ԱրմՊրոդԷքսպո» ցուցահանդեսի տաղավարներում շրջայցից հետո հյուրերը մասնակցել են «Հայագրոֆորում»...[more]





13.10.2015

ՀԲ-ի օժանդակությունը գյուղատնտեսական ծրագրերին

2015թ. հոկտեմբերի  12-ին Համաշխարհային բանկի (ՀԲ) Երևանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին, ՀԲ-ի ՀԳՌԿՄ ծրագրի ղեկավար Արուսյակ Ալավերդյանը, «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» (ԳԾԻԳ) ՊՀ տնօրեն Գագիկ Խաչատրյանը, ԳԾԻԳ աշխատակիցներ Վահան Ղուկասյանը, Սոնա Ծառուկյանը և Գեորգի Հովհաննիսյանն այցելեցին ՀՀ Վայոց Ձորի և ՀՀ Սյունիքի մարզեր՝ ծանոթանալու և գնահատելու ՀԳՌԿՄ ծրագրով իրականացվող դրամաշնորհային ծրագրերի իրականացման ընթացքին և Խնձորեսկի անասնաբուժական սպասարկման կենտրոնի գործառույթներին: Առաջին այցը կատարվեց ՀՀ Վայոց Ձորի մարզի ք. Եղեգնաձոր, որտեղ Ծրագրի աջակցությամբ գործում է այծաբուծական ֆերմա, և արտադրվում է Էկոլոգիապես մաքուր ու նոր տեխնոլոգիաներին համապատասխան եվրոպական ավանդական պանրատեսակներ (Գաուդա, Ռիկոտա, Ֆետա): Ծրագրի իրականացման ընթացքում «ԱՐԻԴ» կոոպերատիվի պանրագործները մասնագիտական խորհրդատվություն են ստացել նաև  հոլանդացի մասնագետների կողմից: Հաջորդը՝ ՀՀ Սյունիքի մարզի Սառնակունք համայնքի ճագարաբուծական տնտեսությունն էր, որը նորագույն...[more]





19.10.2015

Աշխատանքային այց ՀՀ Շիրակի մարզ

Սույն թվականի հոկտեմբերի 9-ին ՀԲ փորձագետ Սթիվ Գոսը, ԳԾԻԳ ՊՀ ՀԱԱԿՀ բաղադրիչի համակարգող  Կարեն Թորոսյանը և սոցիալական մասնագետ  Էմմա Մկրտչյանը աշխատանքային այց են կատարել ՀՀ Շիրակի մարզ: Աշխատանքային շրջայցի նպատակն էր կազմակերպել Ս. Գոսի հանդիպումներ ՀՀ Շիրակի մարզի Գուսանագյուղ համայնքի ղեկավար Վ. Ղազարյանի, համայնքների կոոպերատիվների անդամների, ֆերմերների, Ախուրյան համայնքում գտնվող գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի տնօրեն Ջ. Ասլանյանի հետ: Հանդիպումների ընթացքում ներկայացվեց Ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքներն ու առաջընթացը, ինչպես նաև Ծրագրի շնորհիվ արձանագրված արդյունքները: Փորձագետի այցելության և հանդիպումների հիմնական նպատակն էր վերջնական տեսքի բերել իր կողմից արդեն իսկ մշակված ՀԳՌԿՄ ծրագրի ազդեցության գնահատման մեթոդաբանությունը: Հանդիպման ժամանակ Ծրագրի սոցիալական հարցերի գծով խորհրդատու  Է. Մկրտչյանը անդրադարձավ նաև Ծրագրում կանանց ընդգրկման, ինչպես նաև երիտասարդների և խոցելի խմբերի...[more]





25.09.2015

«Գյուղական կյանք և ավանդույթներ» բերքի փառատոն

Այսօր Երևանի Անգլիական այգում «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ անցկացվեց «Գյուղական կյանք և ավանդույթներ» բերքի փառատոնը: Փառատոնին ներկա էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության  արտաքին համագործակցության  պատասխանատու Ջոն Բարքերը, «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրեն Գագիկ Խաչատրյանը, այլ պաշտոնատար անձինք և հյուրեր: Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը նշեց, որ Երևանում արդեն ավանդույթ է դառնում նմանատիպ գեղեցիկ փառատոների անցկացումը, երբ գյուղն իր ավանդույթներով և բարիքներով ձուլվում է քաղաքային կյանքին. «Իր քաղաքային ավանդույթների հետ մայրաքաղաքը նաև այսպիսի միջոցառումների կարիք ունի»,- ասաց նա: ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը նշեց, որ.  «Սա լավ առիթ է քաղաքամայր Երևանում մեր գյուղը, գյուղական ավանդույթները, արտադրանքները ներկայացնելու համար: Իզուր չեն ասում, որ հայրենիքը սկսվում է  գյուղից. եթե կա...[more]





16.09.2015

Գուսանագյուղն առաջընթաց է ապրում

«Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (ՀԳՌԿՄ) ծրագիրը, հիմնականում, իրականացվում է սահմանամերձ և լեռնային այն գյուղերում, որտեղ բնակչության հիմնական զբաղմունքն անասնապահությունն է: Ծրագրի նպատակն է աջակցել անասնապահությամբ զբաղվող ֆերմերային տնտեսություններին՝ առավել արդյունավետ օգտագործելու ոլորտում առկա ռեսուրսները և բարձրացնելու անասնապահության արդյունավետությունը: Ծրագրի արդյունավետ իրականացման արդյունքում առանց հավելյալ ֆինանսավորման, նախատեսված 55 համայնքի փոխարեն աշխատանքներ են տարվում 81 համայնքում, որոնցից է նաև  ՀՀ Շիրակի մարզի Գուսանագյուղ համայնքը, որտեղ ավարտվել է ծրագիրը, որի շրջանակներում տրամադրվել է անհրաժեշտ քանակի գյուղտեխնիկա և ջրարբիացվել են գյուղի արոտավայրերը: Գուսանագյուղում ծրագրի ավարտին նվիրված արարողությանը ներկա էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Գագիկ...[more]





27.08.2015

Արժեշղթայի զարգացմանն ուղղված աշխատաժողով

Այսօր «Մոսկովյան մշակութագործարարական կենտրոն»-ում տեղի ունեցավ աշխատաժողով նվիրված «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի «Արժեշղթայի զարգացում» (ԱՇԶ) բաղադրիչի գործունեության և հայտերի պատրաստման կանոնակարգերին մանրամասն ծանոթացմանը: Աշխատաժողովը կազմակերպված էր կաթի, մրգի, բանջարեղենի, բարձրարժեք հատապտղի և մեղրի ոլորտների արտադրողների և վերամշակողների համար, որտեղ ներկայացված էին նաև կանանց և երիտասարդների կողմից ղեկավարվող կամ մեծ թվով կին և երիտասարդ աշխատակիցներ ունեցող ձեռնարկությունների  ներկայացուցիչներ: Աշխատաժողովին ներկա էին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության փոխնախարար՝ պարոն Ա. Հարությունյանը, ԳԾԻԳ տնօրեն՝ պարոն Գ. Խաչատրյանը, ինչպես նաև «Արժեշղթայի զարգացման» բաղադրիչի համակարգող Վ. Ղուկասյանը, ԱՇԶ բաղադրիչի մասնագետ Գ. Հովհաննիսյանը, մոնիտորինգի և գնահատման մասնագետ Ի. Առուստամյանը և սոցիալական մասնագետ Է. Մկրտչյանը:   Գրասենյակի տնօրենն իր բացման խոսքում ներկայացրեց աշխատաժողովի նպատակը և «Արժեշղթայի...[more]





06.08.2015

Այցելություն Տավուշի և Սյունիքի մարզի կլաստերային ծրագրերի համայնքներ

«Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի  շրջանակներում «ԳԾԻԳ» ՊՀ սոցիալական մասնագետ Է. Մկրտչյանը, ճարտարագետ-շինարար Ա. Երանոսյանի հետ միասին,  ս.թ. օգոստոսի 3-ին իրականացրեցին տարաբնակեցման խնդիրների ստուգման այց Ծրագրի շրջանակներում Տավուշի մարզի 6 համայնքում՝ Աչաջուր, Լուսաձոր, Սևքար, Սարիգյուղ, Ներքին Ծաղկավան և Կիրանդ, կառուցված արոտ տանող ընդհանուր ճանապարհի տեղանքներ: Մոտ 1100 մ երկարությամբ այս ընդհանուր ճանապարհից հավասարապես օգտվում են նշված բոլոր 6 համայնքների ներկայացուցիչները: «ԳԾԻԳ» ՊՀ մասնագետները միասին, ս.թ. օգոստոսի 5-ին իրականացրեցին նաև տարաբնակեցման խնդիրների ստուգման այց Ծրագրի շրջանակներում Սյունիքի մարզի 5 համայնքում՝ Վերիշեն, Խնածախ, Խոզնավար, Վաղատուր և Խնձորեսկ, կառուցված միացյալ ջրարբիացման ջրամատակարարման ջրագծի տեղանքներ: Մոտ 17 կմ երկարությամբ այս ջրարբիացման համակարգը անհամեմատ ավելի խոշոր է և մասշտաբային համեմատած մյուս, լոկալ աղբյուրներից սնվող և մեկ համայնքի անասուններին սպասարկող համակարգերի հետ,...[more]





17.07.2015

Հանրային իրազեկվածությանն առնչվող քննարկում ՍԱՊԾ-ում

2015թ. հուլիսի 17-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում տեղի ունեցավ ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի կողմից Համաշխարհային բանկի Ինստիտուցիոնալ զարգացման հիմնադրամի աջակցությամբ իրականացվող  և  «Սննդամթերքի անվտանգության կարողությունների զարգացման» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում մշակված՝  սննդամթերքի անվտանգության բնագավառում հանրային իրազեկվածության վերաբերյալ սոցիոլոգիական հարցման հաշվետվության հանրային քննարկում, որին իրենց մասնակցությունն ունեցան թե Ծառայության աշխատակազմի, թե հասարակական կազմակերպությունների և թե միջազգային կառույցների ներկայացուցիչներ: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվանգության պետական ծառայության պետի տեղակալ Լուսինե Դավթյանը ողջունեց ներկաներին և շեշտեց սոցհարցման ու քննարկման կարևորությունը սպառողների շրջանում սննդամթերքի վերաբերյալ  իրազեկվածության բացերը լրացնելու հարցում: Նա նշեց, որ Ծառայությունը հարցումն ու դրա հանրային քննարկումը նախաձեռնել է իրազեկման ուղղությամբ...[more]





17.07.2015

«Ինստիտուցիոնալ և իրավական դաշտի վերլուծություն, իրավական դաշտի արդիականացում» խորհրդատվական ծառայության ամփոփիչ աշխատաժողով

«Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից 2012 թվականի հոկտեմբերի 30-ից Համաշխարհային բանկի «Ինստիտուցիոնալ Զարգացման Հիմնադրամ»-ի դրամաշնորհի ֆինանսավորմամբ իրականացվում է «Սննդամթերքի անվտանգության կարողությունների զարգացման» ծրագիրը: Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել սննդամթերքի անվտանգության ապահովման կարգավորումների ժամանակակից համակարգի ստեղծմանը` հիմնվելով միջազգային չափանիշների և որոշումների կայացման լավագույն փորձի վրա: 2015թ. հուլիսի 16-ին տեղի ունեցավ «Սննդամթերքի անվտանգության կարողությունների զարգացման» ծրագրի «Ինստիտուցիոնալ և իրավական դաշտի վերլուծություն, իրավական դաշտի արդիականացում» խորհրդատվական ծառայության ամփոփիչ աշխատաժողովը, որին մասնակցում էին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի և միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Իրականացվող Ծրագրի նպատակն է օժանդակել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը սննդամթերքի անվտանգության բնագավառում ժամանակակից օրենսդրություն և կառավարման համակարգ...[more]





06.08.2015

Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրի ղեկավարներն այցելեցին դրամաշնորհային ծրագրեր

Այսօր «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի Համաշխարհային բանկի կողմից Ծրագրի ղեկավար Արուսյակ Ալավերդյանի, «ԳԾԻԳ» ՊՀ տնօրեն Գագիկ Խաչատրյանի, մրցակցային դրամաշնորհների ծրագրի համակարգող Վահան Ղուկասյանի և գլխավոր մասնագետ Գեորգի Հովհաննիսյանի կողմից մոնիտորինգի նպատակով այցելություն կատարվեց ՀՀ Կոտայքի և ՀՀ Տավուշի մարզերում իրականացվող դրամաշնորհային ծրագրեր: Այցի ընթացքում ծրագրերի շահառուների կողմից ներկայացվեց ծրագրերի իրականացման ընթացքը, գրանցված հաջողություններն ու առաջընթացը: Այցելություն իրականացվեց ՀՀ Կոտայքի մարզի Նոր Գյուղ համայնքում իրականացվող ուկրաինական տափաստանային խոզերի ներմուծման, տոհմային տնտեսության հիմնման և նորագույն տեխնոլոգիաներով խոզի մսի արտադրության կազմակերպման ծրագիր: Իրականացման կարճ ժամանակահատվածում ստացվել և վաճառվել են 70 գլուխ «Ուկրաինական սպիտակ» և «Ուկրաինական տափաստանային» ցեղի խոճկորներ, միաժամանակ ստեղծվել է նաև սեփական կերի բազա: Ֆերմերների կողմից մշտական հսկողության տակ էր գտնվում խոզերի...[more]





18.06.2015

Այցելություն մրցակցային դրամաշնորհների ծրագրեր

Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության Ծրագրի  շրջանակներում «ԳԾԻԳ» ՊՀ աշխատակիցների կողմից ս.թ. հունիսի 17-ին իրականացվեց բնապահպանական և սոցիալական երաշխիքների ստուգման այցելություն «Մրցակցային դրամաշնորհային ծրագրում» (ՄԴԾ) ընդգրկված ՀՀ Արմավիրի մարզի Արտամետ համայնքի «Արևածաղկի խոշորահատիկ ունիվերսալ սորտի և հատիկների արտադրության նոր տեխնոլոգիայի ներդրում» և ՀՀ Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքում «Նոր տեխնոլոգիաների կիրառմամբ չրերի արտադրության կազմակերպում» ծրագրեր: «ԳԾԻԳ» ՊՀ-ի ՄԴԾ բաղադրիչի համակարգող Վ. Ղուկասյանը, բնապահապանական մասնագետ Ա. Սավադյանը և սոցիալական մասնագետ Է. Մկրտչյանը հանդիպեցին «Արտամետ» ոչ ֆորմալ ֆերմերային խմբի ղեկավար Տ. Ղազարյանի, ծրագրի ծառայություն մատուցող Ա. Մաղաքյանի և «Ծիածան-Անի» ՍՊԸ-ի տնօրեն Գ. Սիրեկանյանի հետ: Հանդիպման ընթացքում ծրագրերի շահառուների կողմից ներկայացվեց ծրագրերի իրականացման ընթացքը, գրանցված հաջողությունները և հիմնական խնդիրները: ՄԴԾ բաղադրիչի համակարգողը մանրամասն պատասխանեց բոլոր հարցերին և...[more]





Displaying results 57 to 70 out of 103