ActivitiesՄիջոցառումներ
Please enter a searchword.

Միջոցառումներ

29.04.2015

Նախնական ծանոթացման ժողով Կոտայքի մարզի Լեռնանիստ համայնքում

Կոտայքի մարզի Լեռնանիստ համայնքը ՀԳՌԿՄ 2-րդ Ծրագրում ընդգրկելու նպատակով «ԳԾԻԳ ՊՀ» տնօրեն Գ. Խաչատրյանի և «ԳԾԻԳ ՊՀ» աշխատակիցների կողմից համայնքի բնակչության համար իրականացվեց Ծրագրի հիմնական գաղափարի, մոտեցումների և ընթացակարգերի վերաբերյալ նախնական ծանոթացման ժողով: Հանդիպմանը ներկա էին ՀՀ Կոտայքի մարզի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մ. Եղիազարյանը, համայնքի ղեկավար Ս. Հայրապետյանը, «ԳԾԻԳ»-ի «Համայնքի արոտավայրերի և անասնապահության կառավարման համակարգ» բաղադրիչի համակարգող Կ. Թորոսյանը, սոցիալական մասնագետ Է. Մկրտչյանն, ինչպես նաև Կոտայքի մարզային աջակցության թիմի (ՄԱԹ) համակարգող Ա. Վարդանյանը: «ԳԾԻԳ ՊՀ» տնօրեն Գ. Խաչատրյանի կողմից մանրամասն ներկայացվեցին Ծրագրի հիմնադրույթներն ու դրա շրջանակներում իրականացվող գործողությունները, ինչպես նաև Ծրագրում ընդգրկվելու և դրանից օգտվելու կարևորությունը համայնքի համար: Նաև, ներկայացվեցին  Ծրագրի սոցիալական երաշխիքները` կարևորելով կանանց և երիտասարդների, ինչպես նաև խոցելի խմբերի ներկայացուցիչների...[more]





28.04.2015

Նախնական ծանոթացման ժողով Կոտայքի մարզի Քաղսի համայնքում

Կոտայքի մարզի Քաղսի համայնքը ՀԳՌԿՄ 2-րդ Ծրագրում ընդգրկելու նպատակով ԳԾԻԳ ՊՀ‒ի կողմից համայնքի բնակչության համար իրականացվեց Ծրագրի հիմնական գաղափարի, մոտեցումների և ընթացակարգերի վերաբերյալ նախնական ծանոթացման ժողով: Հանդիպմանը ներկա էին ՀՀ Կոտայքի մարզի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մ. Եղիազարյանը, համայնքի ղեկավար Ս. Ալեքսանյանը, «ԳԾԻԳ»-ի «Համայնքի արոտավայրերի և անասնապահության կառավարման համակարգ» բաղադրիչի համակարգող Կ. Թորոսյանը, սոցիալական մասնագետ Է. Մկրտչյանն, ինչպես նաև Կոտայքի մարզային աջակցության թիմի (ՄԱԹ) համակարգող Ա. Վարդանյանը: Հանդիպման ընթացքում համայնքապետի և մարզպետարանի ներկայացուցչի կողմից ներկայացվեցին համայնքի խնդիրները և դրանց լուծման հարցում Ծրագրի կարևորությունն ու առկա ներուժը:  Այնուհետև, ԳԾԻԳ մասնագետների  կողմից մանրամասն ներկայացվեցին Ծրագրի հիմնադրույթներն ու դրա շրջանակներում իրականացվող գործողությունները, ինչպես նաև Ծրագրում ընդգրկվելու և դրանից օգտվելու կարևորությունը համայնքի համար: Նաև,...[more]





22.04.2015

Ծրագրի ծանոթացման ժողով ՀՀ Կոտայքի մարզի Սոլակ համայնքում

Կոտայքի մարզի Սոլակ համայնքը ՀԳՌԿՄ 2-րդ Ծրագրում ընդգրկելու նպատակով ԳԾԻԳ ՊՀ ներկայացուցիչների կողմից սույն թվականի ապրիլի 21-ին համայնքի բնակչության համար իրականացվեց Ծրագրի գաղափարի, մոտեցումների և ընթացակարգերի վերաբերյալ նախնական ծանոթացման ժողով: Ժողովին մասնակցեցին` Սոլակի համայնքապետ Բ. Սահակյանը, Կոտայքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մ. Եզիազարյանը, «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» Կոտայքի մարզային աջակցության թիմի համակարգող Ա. Վարդանյանը, «Համայնքի արոտավայրերի և անասնապահության կառավարման համակարգ» բաղադրիչի համակարգող Կ. Թորոսյանը և գրասենյակի սոցիալական մասնագետ Է. Մկրտչյանը: Ժողովի ընթացքում Կ. Թորոսյանի կողմից ներկայացվեցին Ծրագրի հիմնադրույթները և դրա շրջանակներում իրականացվող գործողությունները, ինչպես նաև բացատրվեց Ծրագրում ընդգրկվելու և դրանից օգտվելու կարևորությունը համայնքի համար: Կ. Թորոսյանը նշեց նաև Ծրագրի շրջանակներում արդեն իսկ ընդգրկված համայնքների հաջող փորձը և խրախուսեց ծանոթանալ այդպիսի համայնքների փորձի...[more]





17.03.2015

Հանդիպում ՀՀ գյուղատնտեսության նախարարի հետ

Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրի վերահսկողության և Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագրի մեկնարկի նպատակով Հայաստանում գտնվող առաքելության անդամներն այսօր հանդիպել են ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին: Հանդիպմանը մասնակցում էին նաև ԳԾԻԳ տնօրեն Գագիկ Խաչատրյանը և ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ներկայումս իրականացվող ՀԳՌԿՄ ծրագրի շրջանակներում մինչ օրս ձեռքբերված փորձը, գրանցված հաջողությունները և ծրագրի դերն ու կարևորությունը հանրապետության գյուղատնտեսական ոլորտի հետագա զարգացման գործում: Մեծապես կարևորելով առաջին ծրագրի իրականացման ընթացքում ձեռքբերված հաջողությունները` երկու կողմերից համոզմունք արտահայտվեց, որ երկրորդ ծրագիրն էլ ավելի կընդլայնի հաջողությունների շրջանակը և առավել մեծ հնարավորություններ կընձեռի ինչպես համայնքներին, այնպես էլ կաթի, մասի, մրգի և բանջարեղենի արժեշղթաների տարբեր...[more]





16.03.2015

ՀԳՌԿՄ և ՀԳՌԿՄ երկրորդ ծրագրերի սոցիալական հարցերի քննարկում

Այսօր Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակում Համաշխարհային բանկի մասնագետների, առաքելության անդամների և գրասենյակի աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցավ ՀԳՌԿՄ և ՀԳՌԿՄ երկրորդ ծրագրերի շրջանակներում սոցիալական հարցերի քննարկում-հանդիպումը: Քննարկման ընթացքում ԳԾԻԳ-ի սոցիալական հարցերով մասնագետի կողմից ներկայացվեցին ՀԳՌԿՄ ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքները, ինչպես նաև ՀԳՌԿՄ երկրորդ ծրագրի Սոցիալական գնահատման հաշվետվության արդյունքներն ու առաջարկությունները: Քննարկում-հանդիպման նպատակն էր երաշխավորել, որ բոլոր պատասխանատու մասնագետները տեղեկացված են ծրագրի հետ առնչվող բոլոր սոցիալական հարցերի վերաբերյալ: Հանդիպմանը ներկա երկու կողմերից հնչեցվեցին փաստեր և ներկայացվեցին առաջարկություններ: Կոնստրուկտիվ քննարկման մթնոլորտում ձեռք բերվեցին փոխադարձ ընդունելի քայլեր և միջոցառումներ, որոնք պետք է իրականացվեն ՀԳՌԿՄ երկրորդ ծրագրի շրջանակներում` ծրագրում խոցելի խմբերի մասնակցությունը ապահովելու, պատշաճ տեղեկատվություն տարածելու, կանանց և երիտասարդների մասնակցությունը...[more]





13.03.2015

Այցելություն ՀՀ Սյունիքի մարզ

Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրի շրջանակներում Համաշխարհային բանկի ծրագրի իրականացման աջակցության առաքելության գյուղատնտեսության ոլորտի մասնագետ, բանկի խորհրդատու Դեվիդ Լագը և սննդամթերքի անվտանգության ոլորտի մասնագետ, բանկի խորհրդատու Արա Կարապետյանը այցելեցին Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր: Այցելել են ծրագրի մրցակցային դրամաշնորհների բաղադրիչի շրջանակներում իրականացվող 4 դրամաշնորհային ծրագրեր, կենդանիների առողջության բաղադրիչի շրջանակներում ՀՀ Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքում հիմնված անասնաբուժական սպասարկման կենտրոն, ՊԳԿ-ի աջակցություն Հայաստանին սպանդանոցների հիմնման ծրագրի շրջանակներում կառուցված սպանդանոց, պանրի վերամշակման արտադրամաս, գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոններ: Այցի ընթացքում խորհրդատուներին ուղեկցեցին  մրցակցային դրամաշնորհների բաղադրիչի համակարգող Վահան Ղուկասյանը,  բաղադրիչի գլխավոր մասնագետ Գեորգի Հովհաննիսյանը և կենդանիների առողջության բաղադրիչի համակարգող Սոնա Ծառուկյանը:...[more]





16.03.2015

Այցելություն ՀՀ Արարատի մարզում իրականացվող մրցակցային դրամաշնորհային ծրագրեր

Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրի վերահսկողական այցի նպատակով Հայաստան ժամանած Համաշխարհային բանկի առաքելության կազմի անդամ գյուղատնտեսության գծով բանկի խորհրդատու Դեվիդ Լագի կողմից այցելություն իրականացվեց ծրագրի մրցակցային դրամաշնորհների բաղադրիչի շրջանակներում ՀՀ Արարատի մարզում իրականացվող 6 դրամաշնորհային ծրագրեր: Այցի ընթացքում խորհրդատուին ուղեկցեցին բաղադրիչի կոորդինատոր` Վահան Ղուկասյանը, գրասենյակի փոխտնօրեն` Արմեն Վանյանը, ինչպես նաև ծրագրի մոնիտորինգի մասնագետ` Իրենա Առուստամյանը: Այցերի նպատակն էր ծանոթանալ շահառուներին, տեղում տեսնել դրամաշնորհային ծրագրերի իրականացման ընթացքը, համոզվել արդյոք կատարված աշխատանքները համապատասխանում են նախատեսվածին և ուղղված են սահմանված նպատակների ձեռքբերմանը, արդյոք տրամադրված դրամաշնորհն օգտագործվել է ըստ նպատակի և միջոցներ ձեռնարկվում են շահառուների կողմից տեխնոլոգիայի/փորձի իրականացման ուղղությամբ: Այցելության արդյունքերը գոհացուցիչ էին և հավաստում էին, որ ընտրվել են իրականացման համար...[more]





17.02.2015

Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքում «Անասնաբուժական և գյուղատնտեսական սպասարկման կենտրոնի» բացման արարողություն

2015թ. փետրվարի 11-ին ՀՀ Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքում տեղի ունեցավ «Անասնաբուժական և գյուղատնտեսական սպասարկման կենտրոնի» պաշտոնական բացման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, միջազգային, տեղական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ֆերմերներ և հյուրեր: Կենտրոնը հիմնվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից Համաշխարհային բանկի աջակցությամբ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի  շրջանակներում: Անասնաբուժական և գյուղատնտեսական սպասարկման կենտրոնը ՀՀ Սյունիքի մարզի ֆերմերային տնտեսություններին առաջարկում է ծառայությունների լայն շրջանակ, այդ թվում` անասնաբուժական ծառայություններ, հիվանդությունների կանխարգելում և բուժում, արհեստական սերմնավորման ծառայություններ, անասնաբուժական դեղորայքի, անասնաբուժական և անասնապահական սարքավորումների և պարագաների վաճառք, խորհրդատվություն և ուսուցողական դասընթացներ: Առկա տեխնիկական և մասնագիտական...[more]





28.11.2014

Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության (ՀԳՌԿՄ) երկրորդ վարկային ծրագրի Սոցիալական գնահատման հաշվետվության նախագծի հանրային քննարկում

Ս.թ. նոյեմբերի 26-ին «Գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոնում» (ԳԱՀԿ) կայացավ ՀԳՌԿՄ 2-րդ վարկային ծրագրի «Սոցիալական գնահատման» փաստաթղթի նախագծի հանրային քննարկում` ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» (ԳԾԻԳ) ՊՀ-ի տնօրեն Գ. Խաչատրյանի նախագահությամբ: Փաստաթուղթը ներկայացվեց ԳԾԻԳ ՊՀ-ի խորհրդատու` «ՊԱՍՎ» հետազոտական-վերլուծական կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Պ. Ասատրյանի կողմից: Քննարկմանը մասնակցեցին շահագրգիռ պետական կառույցների, հիմնադրամների, ՀԿ-ների, հանրապետության մարզերի և համայնքների ներկայացուցիչներ, ինչպես նաև Ծրագրի հնարավոր ազդեցությանը ենթարկվող այլ  շահագրգիռ կողմեր: Քննարկման նպատակն էր Ծրագրի գործողություններին և, մասնավորապես, Ծրագրի յուրաքանչյուր բաղադրիչի շրջանակներում նախատեսվող միջամտություններին առնչվող հիմնական սոցիալական խնդիրների և ազդեցությունների բացահայտումը, ինչպես նաև սոցիալական հնարավորություններից առավելագույնս օգտվելու և սոցիալական ռիսկերին անդրադառնալու վերաբերյալ...[more]





18.11.2014

Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքում «Անասնաբուժական և գյուղատնտեսական սպասարկման կենտրոնի» բացման արարողություն

2014 թ. նոյեմբերի 14-ին Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքում տեղի ունեցավ «Անասնաբուժական և գյուղատնտեսական սպասարկման կենտրոնի» պաշտոնական բացման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, Համաշխարհային բանկի Երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Արուսյակ Ալավերդյանը, միջազգային, տեղական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ֆերմերներ և հյուրեր: Կենտրոնը հիմնվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից Համաշխարհային բանկի աջակցությամբ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի  շրջանակներում: Անասնաբուժական և գյուղատնտեսական սպասարկման կենտրոնը ՀՀ Արագածոտնի մարզի ֆերմերային տնտեսություններին առաջարկում է ծառայությունների լայն շրջանակ, այդ թվում` անասնաբուժական ծառայություններ, հիվանդությունների կանխարգելում և բուժում, արհեստական սերմնավորման ծառայություններ, անասնաբուժական դեղորայքի, անասնաբուժական և անասնապահական սարքավորումների և պարագաների վաճառք,...[more]





15.09.2014

ՈՒՍՈՒՑՈՒՄ - ԱՐՈՏԱՎԱՅՐԵՐԻ ԿԱՅՈՒՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Ս.թ. սեպտեմբերի 3-5-ը «Կանաչ արահետ» գյուղատնտեսության աջակցության հասարակական կազմակերպության կողմից, Լոռու մարզի Գյուլաքարակ գյուղում, «Ուսուցում ուսուցանողներին» խորհրդատվական ծրագրի շրջանակներում, անցկացվեց հերթական ուսուցումը՝ «Բնական կերհանդակների արդյունավետ կառավարում» թեմայով: Միջոցառմանը մասնակցում էին ծրագրում ընդգրկված վեց մարզերի (բացառությամբ՝ Արարատի, Արմավիրի, Կոտայքի և Վայոց ձորի) մարզային աջակցության թիմերի համակարգողներ, սպառողական կոոպերատիվների նախագահներ, անդամներ և գյուղապետեր: Աշխատանքներին մասնակցում էր նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման» գրասենյակի տնօրենի տեղակալ պրն. Արմեն Վանյանը և գրասենյակի մոնիտորինգի և գնահատման մասնագետ Իրենա Արուստամյանը: «Ուսուցում ուսուցանողների» խորհրդատվական ծրագիրն իրականացվում է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (ՀԳՌԿՄ) ծրագրի շրջանակներում՝ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (GEF) ֆինանսավորմամբ: Ծրագրի նպատակը մեկն է՝ աջակցել Ծրագրի շրջանակներում...[more]





18.06.2014

Սարքավորումներ անասնաբույժներին

«Անասնաբույժների մոբիլիզացում» ուսումնական ծրագիրը իրականացվում է ծրագրի պահանջներին համապատասխան մրցույթով հաղթող ճանաչված Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամի միջոցով: Ծրագրի տևողությունն է 24 ամիս, որոնց ընթացքում արդեն իրականացվել են  անասնաբույժների վերապատրաստում հետևյալ թեմաներով`  արհեստական սերմնավորում, բուժծառայություններ, այդ թվում` ախտորոշում, բժշկում և վիրահատում,  դեղագիտություն, եղջրատում և կճղակների մշակում, վերարտադրողական հիվանդություններ, առավել տարածված հիվանդություններ, կաթնային հոտի վերարտադրություն, տարրական բիզնեսի կառավարում և ֆերմերային տնտեսություններում վտանգների վերլուծության և հսկողության կրիտիկական կետերի համակարգի կիրառում (HACCP), արտադրական և անձնական հիգիենայի պահպանում վարակիչ և զոոնոզ հիվանդությունները կանխարգելելու նպատակով և այլն: Ծրագրին մասնակցած ՀՀ 6 մարզերի 67 անասնաբույժներին տրվեցին աշխատանքի համար անհրաժեշտ անասնաբուժական և արհեստական սերմնավորման գործիքներ: [more]





04.04.2014

ՀԳՌԿՄ Ծրագիր - ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Ս. թ.  ապրիլի 3-ին ժամը 11:00 «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի շրջանակում Ճամբարակի քաղաքապետարանում տեղի ունեցավ Ճամբարակ քաղաքում անասնաբուժական սպասարկման կենտրոնի հիմնադրման «Բնապահպանական կառավարման և մոնիտորինգի պլանի» ներկայացումը և քննարկումը շահագրգիռ հանրության հետ:  Հանդիպմանը մասնակցում էին ինչպես Ճամբարակ համայնքի ներկայացուցիչներ, այնպես էլ ներկայացուցիչներ Ջիլ, Արտանիշ, Վահան, Շորժա, Ձորավանք համայնքներից: Հանդիպման շրջանակներում ներկայացվեցին իրականացվող ծրագրի նկարագիրը և վերոհիշյալ փաստաթղթի նախագիծը, որից հետո եղան հարց ու պատասխաններ: «Բնապահպանական կառավարման և մոնիտորինգի պլանի»  հայերեն և անգլերեն նախնական տարբերակները տեղադրված են «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի  կայքում` www.arspiu.com[more]





31.03.2014

ՀԳՌԿՄ 2 Ծրագիր - Համաշխարհային բանկի գնահատման առաքելություն

Սույն թվականի մարտի 18-ից մինչև 27-ը «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ վարկային ծրագրի նախապատրաստական փուլի շրջանակներում իրականացվող աշխատանքների գնահատման նպատակով Հայաստանում էր գտնվում Համաշխարհային բանկի առաքելությունը: Առաքելության կազմում էին` Արուսյակ Ալավերդյանը (ՀԲ Գործառնությունների վերլուծաբան), Դարեջան Կապանաձեն(Բնապահպանության գծով գլխավոր մասնագետ), Սառա Մայքլը (Սոցիալական զարգացման գլխավոր մասնագետ), Ժոզեֆ Էռնսբերգերը (Բնական ռեսուրսների կառավարման մասնագետ) և Դեվիդ Լագը (Գյուղատնտեսության գծով մասնագետ, խորհրդատու):   Այցի ընթացքում աշխատանքային հանդիպումներ տեղի ունեցան ինչպես գրասենյակի տնօրենի, այնպես էլ ներկայիս ծրագրի բաղադրիչների համակարգողների և այլ մասնագետների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին նոր ծրագրի համար մշակված բնապահպանական և սոցիալական կառավարման, տարաբնակեցման քաղաքականության փաստաթղթերը, ինչպես նաև ծրագրի իրականացման համար կարևորագույն նախապայման հանդիսացող մի շարք հարցեր` այդ թվում...[more]





Displaying results 85 to 98 out of 103