ActivitiesՄիջոցառումներ
Please enter a searchword.
Displaying results 43 to 56 out of 71

Միջոցառումներ

22.04.2016

Համայնքային ուսուցումներ ՀԳՌԿՄ երկրորդ ծրագրի շրջանակում

Ս.թ. ապրիլի 11-ից-20-ն ընկած ժամանակահատվածում «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (ՀԳՌԿՄ) երկրորդ ծրագրի շրջանակում Ծաղկաձորում անցկացվեցին  համայնքային ուսուցումներ, որոնք համակարգել է «Գյուղատնտեսկան ԾԻԳ» ՊՀ համայնքների տնտեսական զարգացման գծով գլխավոր մասնագետ Կամո Խաչատրյանը: Ուսուցումներն անցկացվել են ՀՀ Գեղարքունիքի և Տավուշի մարզերի շահառուների համար և  ներառել են հետևյալ թեմաները՝ ՀԳՌԿՄ երկրորդ ծրագրի շրջանակում արոտօգտագործողների հիմնադրման և դրանց կառավարման սկզբունքները՝ անդամների իրավունքներն ու պարտականությունները,  որոշումների կայացման և աշխատանքային պարտականությունների բաշխման կարգը, աշխատանքային պլանի և բյուջեի կազմում, գյուղատնտեսական տեխնիկայի շահագործումից ստացված ծախսերի և վճարների հաշվարկման ու վերահսկման պատշաճ համակարգի ստեղծում, արոտավայրերի արդյունավետ կառավարում, արոտային տարածքների բարելավում, արտադրողականության բարձրացում ու պահպանում, դեգրադացված և խիստ դեգրադացված արոտավայրերի...[more]





15.04.2016

Բնապահպանական մոնիտորինգի իրականացում ՀՀ Շիրակի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում

Ս.թ. ապրիլի 14-ին «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» առաջին և երկրորդ ծրագրերի շրջանակներում «Գյուղատնտեսական ԾԻԳ» ՊՀ աշխատակիցներ Վահան Ղուկասյանը, Գեորգի Հովհաննիսյանը և Ալիսա Սավադյանն այցելել են ՀՀ Շիրակի, Արագածոտնի և Կոտայքի մարզերի դրամաշնորհ ստացած ծրագրեր:

Այցելության նպատակն էր ստուգել յուրաքանչյուր ծրագրի համար մշակված «Բնապահպանական կառավարման պլանով» սահմանված շրջակա միջավայրի վրա ազդեցությունը մեղմացնող, աշխատանքների անվտանգության ու սանիտարական նորմերի կատարման միջոցառումները:

Բոլոր շահառուները  տարբեր տեսակի պանիր արտադրողներ էին, որոնց հետ «Գյուղատնտեսական ԾԻԳ» ՊՀ բնապահպանության խորհրդատուն նախապես իրականացրել էր պարտադիր բնապահպանական պահանջների կատարման վերաբերյալ հանդիպումներ:

Մոնիտորինգային այցելության ժամանակ հիմնականում ստուգվել են արտադրամասում խմելու ջրի որակը, ինչպես նաև կեղտաջրերի հեռացման համակարգերի...[more]





13.04.2016

Աշխատանքային հերթական խորհրդակցությունը

Այսօր «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» (Գյուղատնտեսական ԾԻԳ) ՊՀ տնօրեն Գագիկ Խաչատրյանի ղեկավարությամբ և մարզային աջակցության թիմերի (ՄԱԹ) աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (ՀԳՌԿՄ) երկրորդ ծրագրի «Համայնքների արոտավայրերի/անասնապահության կառավարման համակարգ» բաղադրիչի շրջանակում իրականացվելիք աշխատանքների կազմակերպան և իրականացման վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում ներկայացվեց ՀԳՌԿՄ երկրորդ ծրագրի աշխատանքների վերահսկման, արդյունքների գնահատման նոր մեթոդաբանություն: Մեթոդաբանության մշակման ընթացքում հաշվի են առնվել ՀԳՌԿՄ ծրագրից քաղված դասերը, նոր տվյալներ հավաքելու, ինչպես նաև ծրագրի ավարտին տնտեսական արդյունավետությունն առավել ճշգրիտ հաշվարկելու անհրաժեշտությունը: Ներկայացված մեթոդաբանության վերաբերյալ ՄԱԹ-երի համակարգողների կողմից արվեցին առաջարկություններ՝ այն առավելագույնս ներկայիս պայմաններին...[more]





01.04.2016

ՀՀ գյուղատնտեսության նախարարն աշխատանքային այց է կատարել Արագածոտնի մարզ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախօրեին աշխատանքային այց է կատարել Արագածոտնի մարզ, որտեղ խորհրդակցություն է անցկացրել գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացիկ խնդիրներն ու առաջիկա անելիքները քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցում էին Արագածոտնի մարզի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը, մարզի  պատգամավորները,   Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը, «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրեն Գագիկ Խաչատրյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը, համայնքապետեր և ֆերմերներ:   «Արագածոտնի մարզում գյուղատնտեսության ոլորտը վերջին շրջանում զգալի առաջընթաց է ունեցել: Մարզի մասնաբաժինն անցած տարվա գյուղատնտեսական արտադրանքի համախառն արդյունքի մեջ կազմել է մոտավորապես 10 տոկոս, ինչը բավականին բարձր ցուցանիշ է: Ընդ որում, հաջողություններ են գրանցվել ոլորտի բոլոր ճյուղերում, հատկապես հացահատիկային մշակաբույսերի արտադրության, պտղաբուծության և խաղողագործության, ինչպես նաև...[more]





25.03.2016

Հանրային քննարկում Շիրակի մարզի Փանիկ համայնքում

Ս.թ. մարտի 24-ին «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի շրջանակում Շիրակի մարզի Փանիկ համայնքի գյուղապետարանում շահառուների հետ տեղի ունեցավ հանրային խորհրդատվություն անասնաբուժական սպասարկման կենտրոնի կառուցման վերաբերյալ:

 Հանդիպման նպատակն էր համայնքի բնակչությանը ծանոթացնել և ներկայացնել համայնքում կառուցվող անասնաբուժական սպասարկման կենտրոնի գործունեությունը, շինարարության ընթացքում հնարավոր բացասական բնապահպանական և սոցիալական ազդեցությունները, ինչպես նաև դրանք մեղմացնող միջոցառումները:

 «Գյուղատնտեսական ԾԻԳ» ՊՀ-ի ճարտարագետ շինարար Արտուշ Երանոսյանը ներկայացրեց կենտրոնի կառուցման հետ կապված տեխնիկական հարցեր, մասնավորապես, շինարարական աշխատանքների մեկնարկի և ընթացի,  կապալառուի ընտրության վերաբերյալ և այլն: Հատուկ նշվեց, որ ընտրված կապալառուն շին. աշխատանքներին կներգրավի համայնքի բնակիչներին:

[more]





22.03.2016

Այցելություններ ՀԳՌԿՄ առաջին և երկրորդ ծրագրերի համայնքներ

Նախքան համայնքներում գարնանային աշխատանքների մեկնարկը՝ ԳԾԻԳ-ի մոնիտորինգի մասնագետ Իռեն Առուստամյանի կողմից իրականացվում են այցեր ՀԳՌԿՄ առաջին և երկրորդ ծրագրերում ընդգրկված համայնքների կոոպերատիվներ:  Առաջին այցելություններն իրականացվեցին  ՀՀ Կոտայքի և Արագածոտնի մարզի համայնքներ:

ՀԳՌԿՄ առաջին ծրագրի շրջանակներում այցելությունների նպատակն է ծանոթանալ իրականացվող ծրագրի արդյունքներին, հանդիպումներ ունենալ կոոպերատիվի անդամ հանդիսացող տնտեսությունների հետ՝ պարզելու, թե որքանով են բավարարված ծրագրից նրանց ակնկալիքները, որքանով է կոոպերատիվի գործունեությունը շարունակում նպաստել ծրագրի հաջող իրականացմանը և ծրագրի հաջողությանը խոչընդոտող ինչ հանգամանքներ են առաջացել:

Ծրագրի արդյունքներն առավել քան խոսուն են՝ ավելի քան 25% կաթնատվության աճ, շուրջ 22% կենդանի քաշաճ, ինչպես նաև առկա է շուրջ 17% ԽԵԱ գլխաքանակի աճ, որն ի սկզբանե որպես նպատակ սահմանված չի եղել: Համայնքներում նկատվում են դրական...[more]





14.03.2016

Շինարարական և բնապահպանական մեղմացնող միջոցառումների կատարման մոնիթորինգային այց

Ս.թ. մարտի 12-ին ԳԾԻԳ ՊՀ-ի ճարտարագետ-շինարար Ա. Երանոսյանը,  Կենդանիների առողջության ենթաբաղադրիչի համակարգող  Ս. Ծառուկյանը և բնապահպանական խորհրդատու Ա. Սավադյանը մոնիթորինգային այց կատարեցին ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնք:

Այցի նպատակն էր  Բերդ համայնքում  կառուցվող անասնաբուժական սպասարկման կենտրոնի շինարարական աշխատանքների ընթացքի վերահսկումը:  

Այցելության ժամանակ գնահատվեց շինարարական աշխատանքների իրականացման ընթացքը և որակը: 

Իրականացվեց շրջակա միջավայրի վրա ազդեցությունը մեղմացնող միջոցառումների կատարման ընթացքի, ինչպես նաև շինարարական հրապարակում շինարարների և բնակչության անվտանգությունն ապահովող միջոցների առկայության ստուգում: ՀԲ պահանջներին համաձայն՝ լրացվեց բնապահապնական մոնիթորինգի դաշտային ստուգաթերթիկը:

Տեղի ունեցավ քննարկում՝ կապված շինարարության հետագա աշխատանքների իրականացման հետ:

[more]





10.03.2016

Փորձի փոխանակում Հայաստանի և Ղրղզստանի միջև

Փորձի փոխանակման շրջանակներում Հայաստանում էր FAO ներդրումային աջակցության աշխատակից պարոն Կուվատ Բապաևը: Ղրղզստանում իրականացվող Գյուղատնտեսական ներդրումների աջակցության ծրագրին (ԳՆԱԾ/AISP) հաջորդել են ՀԲ Արոտավայրերի բարելավման ու IFAD-ի կողմից ֆինանսավորվող Անասնապահության և շուկայի զարգացման (ԱՇԶԾ/LMDP) ծրագրերը: Վերոնշյալ Ծրագրերի նպատակները, խնդիրները և ուղղվածությունը նման են  Գյուղատնտեսական ԾԻԳ-ի կողմից Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում իրականացվող ՀԳՌԿՄ ծրագրին: Այցի նպատակը Հայաստանի և Ղրղզստանի Հանրապետությունների միջև Ծրագրերի իրականացման ընթացքում ձեռք բերված փորձի, քաղված դասերի փոխանակումն էր: Կազմակերպվել են հանդիպումներ, քննարկումներ Գյուղատնտեսական ԾԻԳ-ի աշխատակիցների, մասնավորապես, «Համայնքների արոտավայրերի/անասնապահության կառավարման համակարգ» բաղադրիչի աշխատակիցների և մասնագետների հետ: Անցկացվել է աշխատաժողով, և պարոն Կուվատ Բապաևը ներկայացրել է Ղրղզստանի Հանրապետությունում Արոտավայրերի...[more]





23.02.2016

Խորհրդակցություն ՀԳՌԿՄ երկրորդ ծրագրի «Արժեշղթայի զարգացում» բաղադրիչի շրջանակում հաղթող ճանաչված ծրագերի ղեկավարների հետ

Սույն թվականի փետրվարի 19-ին տեղի ունեցավ խորհրդակցություն ՀԳՌԿՄ երկրորդ ծրագրի «Արժեշղթայի զարգացում» (ԱՇԶ) բաղադրիչի 1-ին փուլի շրջանակում հաղթող ճանաչված ծրագրերի ղեկավարների հետ:

ԱՇԶ բաղադրիչի ղեկավար Վ. Ղուկասյանը նշեց, որ ՀԲ-ի կողմից խստացվել են բնապահպանական և սոցիալական ազդեցությունների հսկման մեխանիզմները: Պատասխանատու խորհրդատուներից պահանջվում է  ավելի սերտ համագործակցություն շահառուների հետ:

Բնապահպանության խորհրդատու Ա. Սավադյանը ներկայացրեց նախապես տրամադրված ԲԿՊ-ները, մանրամասն բացատրեց շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունները և դրանք մեղմացնող միջոցառումները, ինչպես նաև բնապահպանական մոնիտորինգի հարցերը: Խորհրդատուն իր պատրաստակամությունը հայտնեց աջակցել բոլոր շահառուներին՝ մեղմացնող միջոցառումների իրականացման ընթացքում առաջացած բոլոր հարցերի կարգավորման նպատակով:

Ծրագրի Սոցիալական մասնագետ Է. Մկրտչյանն առավել մանրամասն անդրադարձավ Ծրագրի...[more]





10.02.2016

Հերթական համագործակցությունը ՀԲ փորձագետի հետ

Փետրվարի 1-6-ը աշխատանքային այցով Երևանում էր գտնվում ՀԲ փորձագետ Սթիվ Գոսը: Այցի շրջանակներում խորհրդատուն մի շարք հանդիպումներ, աշխատանքային քննարկումներ ունեցավ գրասենյակի տնօրեն Գագիկ Խաչատրյանի, աշխատակիցների, արոտավայրերի գծով խորհրդատու Գ. Թովմասյանի, ինչպես նաև Հայաստանում «Պարենի և գուղատնտեսության կազմակերպության» գրասենյակի ղեկավար Գ. Նասոյանի հետ:

Այցի նպատակն էր համատեղ քննարկումների արդյունքում մշակել և համաձայնեցնել «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակութան» ծրագրի իրականացման ավարտական հաշվետվության շրջանակներում ծրագրի ազդեցության գնահատման մեթոդաբանությունը: Կարևորելով Ծրագրի ընթացքում ձեռք բերված  բնապահպանական արդյունքները՝ խորհրդատուի կողմից վերանայվեց  «Համայնքի արոտավայրերի/անասնապահության համակարգ»-ի զարգացման շրջանակներում  արդեն իսկ բարելավված շուրջ 155000 հա արոտավայրերում վերջնական, ինչպես նաև Ծրագրի ճիշտ կառավարման արդյունքում առաջացած խնայողությունների շնորհիվ...[more]





29.01.2016

FAO-ի Ներդրումների բաժնի գլխավոր գյուղատնտեսի այցը Հայաստան

Հունվարի 18-27-ն ընկած ժամանակահատվածում  աշխատանքային այցով Հայաստանում էր FAO-ի Ներդրումների բաժնի գլխավոր գյուղատնտես Տուրի Ֆիլեչան: Այցի նպատակն էր ծանոթանալ ՀԳՌԿՄ ծրագրին և ծրագրով կատարված աշխատանքներին, ինչպես նաև աջակցել իրականացվելիք հետագա աշխատանքներին:

Այցի ընթացքում պարոն Ֆիլեչան հանդիպումներ է ունեցել ՀՀ Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գ. Պետրոսյանի, Համաշխարհային բանկի ՀԳՌԿՄ ծրագրի ղեկավար Ա. Ալավերդյանի, FAO-ի հայաստանյան ներկայացուցչի օգնական Գ. Նասոյանի, Գյուղատնտեսական ԾԻԳ-ի տնօրեն Գ. Խաչատրյանի և աշխատակազմի, տեղական խորհրդատու Գ. Թովմասյանի, ինչպես նաև գյուղատնտեսությամբ զբաղվող կազմակերպություններ՝ GIZ, SDA ներկայացուցիչների հետ:

[more]





28.12.2015

«Գյուղատնտեսական ԾԻԳ» ՊՀ տնօրենի ամանորյա շնորհավորական ուղերձը

Հարգելի´ գործընկերներ, շնորհավորում եմ բոլորիս Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Նոր տարին ամենասպասված և ամենաբարի տոնն է և տա Աստված, որ իրականանան նոր տարվա հետ կապված բոլոր բարի ցանկությունները, հույսերն ու սպասումները: Վերջնակետին հասցրինք ևս մեկ տարի՝ լի քրտնաջան աշխատանքով, սպասումներով և արդեն իսկ ձեռք բերված արդյունքներով:

Գյուղատնտեսության ոլորտում արձանագրած հաջողությունները նպաստել են մեր երկրի գյուղական համայնքների բարեկեցությանն ու զարգացմանը: Արդյունավետ, համակարգված ու հետևողական աշխատանքի շնորհիվ մենք կարողացանք հասնել լուրջ հաջողությունների:

Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս՝ մաղթելով բարեկեցություն, ուժ, եռանդ, ողջախոհություն՝ ակնկալելով հետաքրքիր նախագծեր, բեղուն աշխատանքային գործունեություն գալիք տարվա ընթացքում: Թող հետևում մնան բոլոր դժվարություններն ու անհաջողությունները, թող Նոր տարին նոր հաջողությունների ու նոր ձեռքբերումների սկիզբ լինի, թող խաղաղություն ու...[more]





11.12.2015

Խորհրդաժողով. «Բարելավված հմտություններ գյուղական վայրերում զբաղունակության բարձրացման համար. մասնագիտական կրթության և ուսուցման կարևորությունը»

Եվրոպական կրթական հիմնադրամը (ԵԿՀ) 2015թ. դեկտեմբերի 10-ին  «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում անցկացրել է «Բարելավված հմտություններ գյուղական վայրերում զբաղունակության բարձրացման համար. մասնագիտական կրթության և ուսուցման կարևորությունը» թեմայով խորհրդաժողով, որին մասնակցել են նաև «Գյուղատնտեսական ԾԻԳ» ՊՀ  փոխտնօրեն Ա. Վանյանը և մոնիտորնգի մասնագետ Ի. Առուստամյանը:

ԵԿՀ-ի նպատակն է գործընկեր երկրներում մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) համակարգի բարելավման միջոցով նպաստել անհատների՝ ողջ կյանքի ընթացքում հմտությունների և կարողությունների զարգացմանը: Հիմնվելով նախնական հետազոտության վրա՝ Եվրոպական հանձնաժողովը ՀՀ կառավարության հետ միասին դիտարկում է 2015թ. Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացման միջոցով աշխատաշուկայի արդյունավետությունը և ՄԿՈՒ շրջանավարտների զբաղունակությունը բարձրացնելու համար ֆինանսական աջակցություն տրամադրելու հնարավորությունը:

[more]





09.12.2015

ՀԳՌԿՄ և ՀԳՌԿՄ երկրորդ ծրագրերի իրականացման ընթացքում ձեռք բերված շոշափելի արդյունքները

Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարության խորհրդակցությունների սենյակում տեղի է ունեցել «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրեն Գագիկ Խաչատրյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվեցին  «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (ՀԳՌԿՄ) և ՀԳՌԿՄ երկրորդ ծրագրերի նպատակները, իրականացման ընթացքում կատարված աշխատանքները, ակնկալվող և ձեռք բերված արդյունքները, այլ խնդիրներ: ՀԳՌԿՄ ծրագիրը մշակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Համաշխարհային բանկի փորձագետների  կողմից անասնապահության ոլորտում կատարված ուսումնասիրությունների հիման վրա, որոնց արդյունքում պարզվել է, որ Հայաստանում արոտների հիմնական /հեռագնա/ մասը թերի է օգտագործվում, իսկ գյուղամերձ արոտները գերօգտագործվում են և կորցնում են իրենց արտադրողականությունը` առաջացնելով բնապահպանական և տնտեսական լուրջ խնդիրներ: Միաժամանակ, լիարժեք չի օգտագործվում վարելահողերի զգալի մասը, որը հանդիսանում է բարձրարժեք անասնակերի հիմնական աղբյուր: Նշված խնդիրների լուծման նպատակով...[more]





Displaying results 43 to 56 out of 103