Միջոցառումներ

03.06.2016

ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Արագածոտնի մարզի ագրովերամշակման ոլորտի մի շարք ընկերություններ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն  այսօր աշխատանքային այցով Արագածոտնի մարզում էր` ագրովերամշակման ոլորտի մի շարք ընկերությունների գործունեությանը ծանոթանալու նպատակով: Նախարարին ուղեկցում էին Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը և «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրեն Գագիկ Խաչատրյանը:

Այցը մեկնարկել է Ցամաքասար համայնքում գործող  «Աստղ կաթնամթերքների արտադրության» սպառողական կոոպերատիվից, որի նախագահ Սոս Սարոյանը տեղեկացրել է, որ 32 անդամից բաղկացած կոոպերատիվը զբաղվում է անասնապահությամբ, բուսաբուծությամբ, ինչպես նաև կաթի հավաքմամբ, սառնարանային պահպանությամբ և վերամշակմամբ: Կոոպերատիվում կաթի վերամշակման հզորությունը կազմում է տարեկան շուրջ 400 տոննա: 2015 թվականին այստեղ արտադրվել է շուրջ 7 հազար կգ պանիր, 900 կգ կարագ: Նա նաև նշել է, որ 2015 թվականից «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի» դրամաշնորհների միջոցով ձեռք են բերվել պանրի արտադրության սարքավորումներ, որոնք...[more]





02.06.2016

Հերթական այցելությունը ՀՀ ԳՆ «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՊՈԱԿ

«Գյուղատնտեսական ԾԻԳ» ՊՀ կողմից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (ՀԳՌԿՄ) երկրորդ ծրագրի «Պետական կառույցների կարողությունների հզորացում» բաղադրիչի շրջանակներում 2015թ. նոյեմբերից իրականացվում են ՀՀ ԳՆ «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ Կենտրոն) ջերմոցային տնտեսության շինարարական աշխատանքներ: Աջակցության նպատակն է հզորացնել Կենտրոնի կարողությունները տեղական բարձրորակ սերմերի ու սածիլների արտադրության  ծավալներն ավելացնելու և ՀՀ ֆերմերային տնտեսությունների պահանջարկը բավարարելու համար: Ծրագրի շրջանակներում Կենտրոնին տրամադրվել են ջերմոցային սարքավորումներ, նախատեսվում է շինարարական աշխատանքների ավարտից հետո տրամադրել նաև լաբորատոր և համակարգչային սարքավորումներ, կահույք:

Ս.թ. հունիսի 1-ին «Գյուղատնտեսական ԾԻԳ» ՊՀ տնօրեն Գագիկ Խաչատրյանը, փոխտնօրեն Արմեն Վանյանը և շինարար Վարդան Խոստիկյանը հերթական աշխատանքային այց կատարեցին Կենտրոն:...[more]





31.05.2016

Աշխատանքային հերթական խորհրդակցությունը

«Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» (Գյուղատնտեսական ԾԻԳ) ՊՀ-ում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (ՀԳՌԿՄ) երկրորդ ծրագրի «Համայնքների արոտավայրերի/անասնապահության կառավարման համակարգ» բաղադրիչի շրջանակում իրականացվելիք աշխատանքների կազմակերպման և իրականացման վերաբերյալ, որին մասնակցում էին նաև մարզային աջակցության թիմերի (ՄԱԹ) աշխատակիցները:

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին և քննարկվեցին կոոպերատիվի տարեկան աշխատանքային պլանի և բյուջեի նախագծի կատարման ընթացքի, ամսական հաշվետվությունների կազմման, ֆինանսական հոսքերի վերահսկմանն ուղղված հարցեր:

Հանդիպման վերջում տեղի ունեցավ վերը նշված հարցերի, դրանց շուրջ հնչած առաջարկությունների, ինչպես նաև  Ծրագրի իրականացման գործընթացի առավել արդյունավետ կազմակերպմանն ուղղված միջոցառումների քննարկում:

[more]





23.05.2016

ՀՀ գյուղատնտեսության նախարարն աշխատանքային այցով Լոռու մարզում էր

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը  և «Գյուղատնտեսական ԾԻԳ» ՊՀ տնօրեն Գագիկ Խաչատրյանը նախօրեին աշխատանքային այց են կատարել Լոռու մարզ: Առաջին կանգառը Սարամեջ համայնքում էր, որտեղ հանդիպել են «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (CARMAC) ծրագրի շրջանակներում ստեղծված կոոպերատիվի անդամների հետ: Նախարարին ուղեկցում էր նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Այստեղ նախարարին տեղեկացրել են, որ ծրագրի շնորհիվ լուծվում է արոտների ջրարբիացման խնդիրը, կոոպերատիվին վերջերս տրամադրվել է նաև բելառուսական արտադրության նոր տրակտոր, շարքացան, կուլտիվատոր և այլ գյուղտեխնիկա, ինչն էապես կհեշտացնի գյուղատնտեսական աշխատանքները: Տեղեկանալով, որ կոոպերատիվի խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը կազմում է 470 գլուխ, նախարարը վստահություն է հայտնել, որ ծրագրի շնորհիվ հնարավոր կդառնա ոչ միայն բարձրացնել մթերատվությունն ու կաթնատվությունը, այլև ավելացնել կենդանիների գլխաքանակը:

Նշելով, որ...[more]





20.05.2016

Սննդամթերքի անվտանգության վերաբերյալ սեմինար

Սույն թվականի մայիսի 19-20-ը  «Կոնգրես» հյուրանոցում տեղի  ունեցավ երկօրյա սեմինար «Սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգերի կառուցման հիմունքներ» թեմայով: Սեմինարը կազմակերպվել էր «Գյուղատնտեսական ԾԻԳ» ՊՀ կողմից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (ՀԳՌԿՄ) երկրորդ ծրագրի «Արժեշղթայի զարգացում» բաղադրիչի առաջին փուլի մրցույթում հաղթող ճանաչված 14 ծրագրերի շահառուների համար Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) կողմից: Ներկա էին ՀԲ ՀԳՌԿՄ ծրագրի ղեկավար Արուսյակ Ալավերդյանը, «Գյուղատնտեսական ԾԻԳ» ՊՀ տնօրեն Գագիկ Խաչատրյանը, «Արժեշղթայի զարգացում» բաղադրիչի համակարգող Վահան Ղուկասյանը, սննդամթերքի անվտանգության խորհրդատու Գեորգի Հովհաննիսյանը և գլխավոր մասնագետ Սոնա Ծառուկյանը:

Դասընթացը վարում էին IFC խորհրդատվական ծրագրի խորհրդատուներ  Արա Կարապետյանը և Գյուլնարա Սուրանչիևան: Նպատակն էր աջակցել նշված ընկերությունների  սննդամթերքի արդյունավետ համակարգերի...[more]





16.05.2016

Այցելություն ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամավան և Դդմաշեն համայնքներ

Ս.թ. մայիսի 13-ին Համաշխարհային բանկի փորձագետներ Թուրի Ֆիլեչան, Սթիվ Գոսը, «Գյուղատնտեսական ԾԻԳ» ՊՀ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (ՀԳՌԿՄ) ծրագրի «Համայնքների արոտավայրերի/անասնապահության կառավարման համակարգ» բաղադրիչի համակարգող Կարեն Թորոսյանը և արոտավայրերի գծով խորհրդատու Գագիկ Թովմասյանն այցելեցին ՀՀ Գեղարքունիքի  մարզի Գեղամավան և Դդմաշեն համայնքներ:

Այցի նպատակն էր ծանոթանալ ՀԳՌԿՄ ծրագրի շրջանակներում և Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (GEF) ֆինանսավորմամբ իրականացրած դեգրադացված արոտների վերականգնողական աշխատանքների արդյունքներին: Նշված տարածքներում իրականացվել են բնական պաշարների պաշտպանության և վերականգնողական հետևյալ միջոցառումները` քարհավաք, թփերի հեռացում, փոցխում, վերացանք, պարարտացում և այլն:

Գեղամավան համայնքում մեկ տարի առաջ դեգրադացված 5 հա տարածքում իրականացվել են  վերականգնողական աշխատանքներ: Մասնագետներն ուսումնասիրել են տարածքը և...[more]





16.05.2016

ՀՀ գյուղատնտեսության նախարարը խորհրդակցություն է անցկացրել Գեղարքունիքում

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի մարզային այցելությունները շարունակվում են: Այսօր նախարարն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ, որտեղ խորհրդակցություն է անցկացրել նախորդ տարվա ցուցանիշներն ամփոփելու և ընթացիկ տարվա գերակա անելիքները նախանշելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրեն Գագիկ Խաչատրյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը, համայնքապետեր և ֆերմերներ:  

«Նախորդ տարին գյուղատնտեսության համար խիստ բարենպաստ էր. ոլորտի համախառն արտադրանքի աճը կազմեց 11,7 տոկոս, առաջին անգամ գյուղատնտեսական արտադրանքի արժեքը գերազանցեց 1 տրիլիոն դրամի սահմանագիծը, և այդ ամբողջ ծավալի մեջ Գեղարքունիքի մարզի մասնաբաժինը զգալի էր` շուրջ 19 տոկոս կամ 191 մլրդ դրամի համախառն արտադրանք: Գեղարքունիքի մարզը ծանրակշիռ ներդրում ունի մեր երկրի գյուղատնտեսության զարգացման գործում. սա իրապես բավականին  լուրջ...[more]





12.05.2016

Աշխատանքային հանդիպում-քննարկում

Այսօր «Գյուղատնտեսական ԾԻԳ» ՊՀ-ում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում-քննարկում, որին մասնակցում էին Համաշխարհային բանկի (ՀԲ) «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (ՀԳՌԿՄ) ծրագրի ղեկավար Արուսյակ Ալավերդյանը, ՀԲ ՀԳՌԿՄ երկրորդ ծրագրի ղեկավար Բեկզոդ Շամսիևը, ՀԲ գործընկեր երկրին աջակցման գծով FAO փորձագետ  Թուրի Ֆիլեչան, ՀԲ փորձագետ Սթիվ Գոսը, «Գյուղատնտեսկան ԾԻԳ» ՊՀ տնօրեն Գագիկ Խաչատրյանը և ԾԻԳ-ի աշխատակիցներ:

Աշխատանքային հանդիպման ընթացքում  մասնակիցները քննարկեցին ՀԳՌԿՄ երկրորդ Ծրագրի զարգացման հեռանկարները, խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված մի շարք միջոցառումների իրականացման հարցերը:

Քննարկվել են ներդրված «Տեղեկատվական կառավարման համակարգի»  արդյունավետ աշխատանքի հետ առնչվող մի շարք առանցքային հարցեր, ինչպիսիք են՝ համակարգի գործունեության արդյունավետության բարձրացումը, կիրառման մատչելիությունը:

Օրակարգային հարցերից...[more]





11.05.2016

Այցելություն ՀՀ ԳՆ «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՊՈԱԿ

«Գյուղատնտեսական ԾԻԳ» ՊՀ կողմից 2015 թվականի փետրվարից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (ՀԳՌԿՄ) երկրորդ ծրագրի «Պետական կառույցների կարողությունների հզորացում» բաղադրիչի շրջանակներում նախատեսվում է աջակցություն տրամադրել ՀՀ ԳՆ «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին: Աջակցության հիմնական նպատակն է հզորացնել գիտական կենտրոնի կարողությունները բարձրորակ սերմերի ու սածիլների արտադրության  ծավալներն ավելացնելու և ՀՀ ֆերմերային տնտեսությունների պահանջարկը բավարարելու համար: Նշված արդյունքն ապահովելու համար ծրագրով նախատեսվում է իրականացնել ապակեպատ ջերմատան վերանորոգում և ջերմատան համար սարքավորումների ձեռքբերում, ֆիտոպաթոլոգիայի լաբորատորիայի վերանորոգում, ինչպես նաև լաբորատոր և գրասենյակային սարքավորումների տրամադրում:

Ս.թ. մայիսի 10-ին «Գյուղատնտեսական ԾԻԳ» ՊՀ տնօրեն Գագիկ Խաչատրյանը, փոխտնօրեն Արմեն Վանյանը և շինարար Վարդան Խոստիկյանն աշխատանքային...[more]





10.05.2016

Մոնիտորինգային այց ՀՀ Շիրակի մարզ

«Գյուղատնտեսական ԾԻԳ» ՊՀ մոնիտորինգի մասնագետ Իրենա Առուստամյանը և ՀԲ գործընկեր երկրին աջակցման գծով FAO փորձագետ  Թուրի Ֆիլեչան  այցելեցին  «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության»  (ՀԳՌԿՄ) և ՀԳՌԿՄ երկրորդ ծրագրերում ընդգրկված ՀՀ Շիրակի մարզի Արևշատ և Փոքր Մանթաշ համայնքներ:

Այցի նպատակն էր ծանոթանալ ՀՀ Շիրակի մարզի Արևշատ համայնքում ՀԳՌԿՄ առաջին ծրագրի շրջանակներում իրականացվող ծրագրի արդյունքներին, հանդիպումներ ունենալ կոոպերատիվի նախագահի, անդամների հետ, գնահատել կոոպերատիվի կայուն գործունեության ապահովմանն ուղղված աշխատանքները, Ծրագրից մինչ օրս գրանցված և ակնկալվող արդյունքները, ինչպես նաև տեղեկանալ իրականացման ընթացքում առաջացած խնդիրներին:  

Մասնագետները հաջորդիվ այցելեցին ՀԳՌԿՄ երկրորդ ծրագրում ընդգրկված ՀՀ Շիրակի մարզի Փոքր Մանթաշ համայնք, որտեղ իրականացվեց մոնիտորինգ և պարզվեց, թե որքանով են համայնքի ղեկավարն ու կոոպերատիվի նախագահը...[more]





05.05.2016

Միջազգային փորձագետի այցը ՀՀ Արագածոտնի մարզ

Աշխատանքային այցով Հայաստանում է  ՀԲ գործընկեր երկրին աջակցման գծով FAO փորձագետ  Թուրի Ֆիլեչան: «Գյուղատնտեսական ԾԻԳ» ՊՀ համայնքների տնտեսական զարգացման գծով գլխավոր մասնագետ Կամո Խաչատրյանը, մոնիտորինգի մասնագետ Իրենա Առուստամյան, Արագածոտնի մարզի ՄԱԹ-ի համակարգող Ռուբիկ Ավետիսյանն ու Թուրի Ֆիլեչան  այցելեցին  «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության»  (ՀԳՌԿՄ) երկրորդ ծրագրում ընդգրկված ՀՀ Արագածոտնի մարզի Արտաշավան և Արայի համայնքներ:

Այցի նպատակն էր մոնիտորինգի ենթարկել և պարզել, թե որքանով են համայնքների ղեկավարներն և կոոպերատիվի նախագահները իրազեկված Ծրագրի շրջանակում իրականացվելիք աշխատանքներին, նախքան Ծրագիրը ինչ խնդիրներ են ունեցել համայնքները և դրանց լուծմանն ուղղված ինչ միջոցառումներ պետք է իրականացվեն, ինչ սպասելիքներ ունեն համայնքի բնակիչները Ծրագրի իրականացումից:

Քննարկվեցին համայնքների արոտավայրերի ներկայիս վիճակի, խմոցների...[more]





28.04.2016

Շինարարության սոցիալական մոնիտորինգ

«Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի (ՀԳՌԿՄ 2) շրջանակներում  «Գյուղատնտեսական ԾԻԳ» ՊՀ սոցիալական մասնագետ Էմմա Մկրտչյանը, ճարտարագետ-շինարարներ Վարդան Խոստիկյանը և Արտուշ Երանոյանն իրականացրին տարաբնակեցման խնդիրների ստուգման մոնիտորնգային այցեր Ծրագրի շրջանակներում ընդգրկված ՀՀ Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի մարզերի Արայի, Լճաշեն, Լեռնանցք, Թավշուտ համայնքներում կառուցվող ջրարբիացման կետերի շինարարության տարածքներ:

Այցերի ընթացքում կատարած մի շարք ուսումնասիրություններից ու դիտարկումներից հետո սոցիալական մասնագետն արձանագրեց, որ համայնքներում Ծրագրի շրջանակներում իրականացվող ջրարբիացման կետերի և խողովակների կառուցման համար մասնավոր հողերի օգտագործման դեպքեր չկան: Շինարարական աշխատանքներն իրականացվում են բացառապես համայնքային հողերի վրա, ինչպես նաև չկան հարակից հողատարածքների, կառույցների, ներառյալ, բիզնես հաստատությունների մուտքերի ժամանակավոր սահմանափակման դեպքեր,...[more]





25.04.2016

Արժեշղթայի զարգացման երկրորդ փուլի մրցույթին ուղղված աշխատաժողով

Ս. թ. ապրիլի 22-ին «Մոսկվայի տուն» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում տեղի ունեցավ աշխատաժողով, որի նպատակն էր կաթի, մրգի, բանջարեղենի, բարձրարժեք հատապտղի և մեղրի ոլորտների արտադրողներին և վերամշակողներին ծանոթացնել «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի «Արժեշղթայի զարգացում» (ԱՇԶ) բաղադրիչի երկրորդ փուլի մրցույթի բիզնես-հայտերի պատրաստման կանոնակարգերին: Աշխատաժողովին ներկա էին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության փոխնախարար պարոն Արմեն Հարությունյանը, Համաշխարհային բանկի սննդի անվտանգության խորհրդատու Արա Կարապետյանը, «Գյուղատնտեսական ԾԻԳ» ՊՀ տնօրեն Գագիկ Խաչատրյանը, «Արժեշղթայի զարգացման» բաղադրիչի համակարգող Վահան Ղուկասյանը, «Գյուղատնտեսական ԾԻԳ» ՊՀ մասնագետներ և գյուղատնտեսության ու սննդի վերամշակման բնագավառում գործող շուրջ 85 ֆերմերներ:   Գրասենյակի տնօրենն իր բացման խոսքում ողջունեց ներկաներին, ներկայացրեց աշխատաժողովի նպատակը և «Արժեշղթայի զարգացում» բաղադրիչի շրջանակում ֆինանսավորվող...[more]





22.04.2016

Շինարարական և բնապահպանական հերթական մոնիտորինգային այց

Ս.թ. ապրիլի 21-ին «Գյուղատնտեսական ԾԻԳ» ՊՀ «Համայնքներում կենդանիների առողջությանն ուղղված ծառայություններ» ենթաբաղադրիչի  համակարգող Սոնա Ծառուկյանը և ճարտարագետ-շինարար Արտուշ Երանոսյանը հերթական մոնիտորինգային այց կատարեցին ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնք: Այցի նպատակն էր Բերդ համայքնում կառուցվող անասնաբուժական սպասարկման կենտրոնի շինարարական աշխատանքների վերահսկումը: Այցելության ժամանակ գնահատվեց շինարարական աշխատանքների իրականացման ընթացքը և որակը: Համեմատելով շինարարական աշխատանքների նախորդ անրդյունքների հետ՝  աշխատանքնեը գնահատվեցին դրական: Իրականացվեց շրջակա միջավայրի վրա ազդեցությունը մեղմացնող միջոցառումների կատարման ընթացքի, ինչպես նաև շինարարական հրապարակում շինարարների և բնակչության անվտանգությունն ապահովող միջոցների առկայության ստուգում: ՀԲ պահանջներին համաձայն՝ լրացվեց բնապահապնական մոնիթորինգի դաշտային ստուգաթերթիկը: Տեղի ունեցավ քննարկում՝ կապված շինարարության հետագա աշխատանքների իրականացման հետ:[more]





Displaying results 29 to 42 out of 103