Թռչնագրիպի հակազդման ծրագիր

Խիստ պաթոգեն թռչնագրիպի շարունական բռնկումները, որոնք սկսել են 2003 թվականի վերջին հարավարևելյան Ասիայի մի շարք երկրներում և վերջերս հայտնվել են Կենտրոնական Ասիայում, Եվրոպայում, Միջին Արևելքում, իսկ բոլորովին վերջերս` նաև Աֆրիկայում, աղետալի են եղել երկու տարածաշրջանների թռչնաբուծական արդյունաբերության համար և առողջության առումով լուրջ մտահոգություն են առաջացրել համաշխարհային հանրության շրջանում: Վերջին շրջանում թռչնագրիպի բացահայտված դեպքերի քանակական աճն ավելացրել է անհանգստությունը համաճարակի հնարավոր համավարակավածության վերաբերյալ, ինչը կարող է կործանարար ազդեցություն ունենալ մարդու առողջության և կենսամիջոցների վրա: Ուստի այս ծրագրում առաջադրված միջամտությունների միջոցով, ինչպես նաև համագործակցելով ազգային և միջազգային այլ կազմակերպությունների հետ, հնարավոր կլինի նվազեցնել համաճարակի հետևանքները Հայաստանում`  նախապես պատրաստ լինելով ընդդիմանալ մարտահրավերին:

Թռչնագրիպի վերահսկող ծրագրերը պահանջում են բազմամասնագիտական մոտեցում` ներառելով տեխնիկական, սոցիալական, տնտեսական, քաղաքական և կանոնակարգող հարցեր բարդ խնդրի լուծման նպատակով: Հաշվի առնելով երկրի ներսում և միջազգային մակարդակով Բանկի իրականացրած աշխատանքը  ՊԳԿ, ԱՀԿ, ԿԱՀԿ, ԵՄ և այլ գործընկերների հետ` ուղղված ինչպես պատրաստվածությանը, այնպես էլ բռնկումներին և ինստիտուցիոնալ գնահատումների օժանդակությանը, Բանկը կարող է աջակցել Հայաստանին` այլ միջազգային և երկկողմանի գործակալություններից լրացուցիչ միջոցներ ստանալու հարցում:

Առաջարկված ծրագրին աջակցում է Բանկի` տարբեր երկրներին հարմարեցված ծրագրային վարկի (ՏԵՀԾՎ) գործիքավորումը: Թռչնագրիպի Գլոբալ Ծրագրի (ԹԳԾ) համար ՏԵՀԾՎ-ի կողմից ֆինանսավորումը կլրացվի այլ միջազգային կազմակերպությունների և դոնոր գործակալությունների կողմից առաջարկվող օժանդակությամբ, ինչը կապահովի համապատասխան միջոցներ առաջնային ներդրումներ և տեխնիկական աջակցություն կատարելու համար, որոնք Հայաստանը առանձնացրել է որպես խիստ կարևոր կարիքներ` ի պատասխան թռչնագրիպի հակազդման: