Project ActivitiesՄիջոցառումներ
Please enter a searchword.
Displaying results 1 to 14 out of 71
<< First < Previous 1-14 15-28 29-42 43-56 57-70 71-71 Next > Last >>

Բաղադրիչ 1 - Համայնքի արոտավայրերի/անասնապահության կառավարման համակարգ

Բաղադրիչի ընգրկվածությունը

  •  ծրագրի արդյունավետ իրականացման և տնտեսումների արդյունքում Ծրագրով նախատեսված ՀՀ 6 մարզի 55 համայնքից բացի ըդգրկվել են ևս լրացուցիչ  28 համայնք, ընդամենը` 83 համայնք
  • մոտ 142,000 մարդ կամ 37,000 ընտանիք, որոնք զբաղված են անասնապահությամբ,
  • մոտ 195,000 հա արոտավայր, որը կազմում է հանրապետության արովայրերի 18 տոկոսը,
  • ավելի քան 118,000 պայմանական գլուխ կենդանի, որը կազմում է հանրապետության ընհանուր գլխաքանակի շուրջ 18 տոկոս:

Բաղադրիչի ենթանպատակներն են` շահառու համայքններում բարձրացնել անասնապահության արդյունավետությունը (կաթնատվություն, մսատվություն), ավելացնել մսուրային շրջանի համար կուտակվող անասնակերի քանակը, նպաստել գյուղամերձ և հեռագնա դեգրադացված արոտների բարելավմանը, արդյունավետ կառավարել արոտները, ավելացնել համայնքային բյուջեի մուտքերը գանձվող արոտավճարներից, ավելացնել գյուղական տնտեսությունների եկամուտները ստացված անասնապահական արտադրականքից:

Բաղադրիչի ենթանպատակներին և արդյունքում հիմնական նպատակին հասնելու համար համայնքում ստեղծված Համայնքի արոտների կառավարման և անասնապահության զարգացման հանձնաժողովների (ՀԱԿԱԶՀ) կողմից մշակվել են Համայնքի արոտների կառավարման և անասնապահության զարգացման պլանները (ՀԱԿԱԶՊ), որտեղ ներառվել են ներդրումային հետևյալ տեսակները`

  •   համայնքային ենթակառուցվածքների (արոտների ջրարբիացման համակարգ, արոտների ճանապարհներ, փարախ, հովվի համար կացարան) կառուցում/բարելավում
  • հողերի մշակում` մսուրային շրջանի համար կերային բազայի ավելացման նպատակով,
  • բիզնես ներդրումներ` գյուղատնտեսական տեխնիկաի ձեռքբերում, կաթի հավաքման և պաղեցման կետերի հիմնում,
  • ուսուցումներ` ուղված կոոպերատիվների կայունացմանը, արոտավայրերի արդյունավետ կառավարմանը, բնապահպանական ռիսկերի մեղմանը և այլն:

Կատարված աշխատանքներ

ՀՀ 6 մարզի (Արագածոտն, Լոռի, Շիրակ, Տավուշ, Գեղարքունիք, Սյունիք) ծրագրով նախատեսված 55 համայնքի փոխարեն աշխատանքներ են իրականացվում լրացուցիչ ևս 28 համայնքում:

«Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի մասին տեղեկությունների տրամադրման, սկզբունքների ներկայացման, կոոպերատիվի գաղափարի ներդրման, «Համայնքի արոտավայրերի կառավարման և անասնապահության զարգացման» պլանների մշակման և իրականացման վերաբերյալ յուրաքանչյուր համայնքում կազմակերպվել է 6-8 հանդիպում:

Նշված 6 մարզի  83 համայնքի համար մշակվել և ՀԲ են ուղարկվել «Համայնքի արոտավայրերի կառավարման և անասնապահության զարգացման» պլանները:

Նշված մարզերի 90 համայնքում  (բացի շահառու 83 համայնքից ևս 7 հանայնքում) հիմնադրվել են «Համայնքի արոտավայրերի կառավարման և անասնապահության զարգացման» հանձնաժողովներ ու «Համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվներ, ինչը համահունչ է ՀՀ գյուղատնտեսության զարգացման ռազմավարությանը:

63 համայնքում ավարտվել են արոտավայրերի ջրարբիացման համակարգերի շինարարական աշխատանքները ( 165 կմ ջրագիծ,  205 հատ խմոց) և  8 համայնքում արոտավայրերի ջրարբիացման համակարգերի շինարարական աշխատանքները գտնվում են իրականացման փուլում ( 18 կմ ջրագիծ,  18 հատ խմոց) (Աղյուսակ 1), և 2 համայնքում` նախագծման փուլում (12 կմ ջրագիծ, 8 հատ խմոց) :

70  համայնքի արոտօգտագործողների միավորում սպառողական կոոպերատիվներին տրամադրվել է  545 միավոր գյուղտեխնիկա, այդ թվում` 124 անիվավոր տրակտոր, 80 մամլիչ-բարդոցիչ 341 միավոր այլ գյուղգործիքներ (Աղյուսակ 2):

2 համայնքի արոտօգտագործողների միավորումների կողմից մսուրային շրջանի համար շուրջ 160 հա –ի վրա մշակվել է անասնակեր:

Խորհրդատուի կողմից իրականացվել է 55 համայնքի գյուղամերձ դեգրադացված արոտների վիճակի գնահատում և մշակվել են վերականգնմանն ուղված միջոցառումներ:

Խորհրդատուների հետ կնքվել է 6 պայմանագիր ուղված ՀՀ 6 մարզի` Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի և Տավուշի, 55 համայնքի գյուղամերձ արոտների դեգրագացված տարածքների վերականգնմանն միջոցառումների իրականացմանը` համաձայն նշված համայնքների կառավարման պլանի: Իրականացվել են ՀՀ Լոռու և Տավուշի մարզերի 17 համայնքի գյուղամերձ արոտների վերականգնման աշխատանքները, մնացած 38 համայնքում աշխատանքները կիրանացվեն 2015 թվականին:6 մարզի 83 համայնքի համար կատարվել են կերհանդակների քարտեզագրման, գնահատման և կենդանիների հերթափոխ արածեցման սխեմաների մշակման աշխատանքները: 

6 մարզի  69 համայնքի (տարբեր սոցիալական, տարիքային և գենդերային խմբերի) կոոպերատիվների շուրջ 9300 անդամների, որից շուրջ  2300 կանայք) ղեկավարների, արոտօգտագործողների կոոպերատիվների նախագահների, հաշվապահների, վեճերը լուծող անձանց և կոոպերատիվների անդամների, խորհրդի, կոմիտեի և համայնքապետարանի ներկայացուցիչների համար, իրականացվել է ուսուցում` կապված արոտօգտագործման, կոոպերատիվի բյուջեի կազման, ֆինանսական հոսքերի կառավարման, հաշվապահական հաշվառման, կոոպերատիվի անդամների իրավունքների ու պարտականությունների մանրամասն ներկայացման, էկոլոգիայի վրա բացասական ազդեցության կանխման և դեգրադացիայի դեմ պայքարի ու արոտների բարելավման, ինչպես նաև համապատասխան օրենսդրական դաշտի ներկայացման և այլ թեմաներով:

Գույքի հանձնումը և պահպանումը

Համայնքում ջրարբիացման համակարգերի շինարարության ավարտից հետո ԳԾԻԳ-ը ժամանակավոր ի պահ է հանձնում համայնքին նշված կառույցը: Ի պահ հանձնված ժամանակահատվածում համայնքը պատասխանատու է կառույցի պահպանման և շահագործման համար, չնայած, որ կառույցը դեռ համայնքային սեփականություն չի հանդիսանում: Կառույցը համայնքին հանձնելու վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման հրապարակումից հետո, ի կատարումն նշված որոշման, ԳԾԻԳ-ը նվիրաբերության մասին պայմանագիր է նախապատրաստում և կնքում համայնքի հետ: Պայմանագրին կցվում են շինարարության նախագծա-նախահաշվային և այլ անհրաժեշտ փաստաթղթերը: Կառույցը դառնում է համայնքային սեփականություն և մուտքագրվում է համայնքի հաշվեկշռին: Կառույցի պահպանման, սպասարկման և շահագործման բոլոր խնդիրները, ըստ պայմանագրի, ստանձնում է համայնքը:

Գյուղատնտեսական տեխնիկան համայնքի արոտօգտագործողների կոոպերատիվին մատակարարելուց հետո ԳԾԻԳ-ը ժամանակավոր ի պահ է հանձնում կոոպերատիվին նշված գույքը: Ի պահ հանձնված ժամանակահատվածում կոոպերատիվը պատասխանատու է գույքի պահպանման և շահագործման համար, չնայած, որ գույքը դեռ կոոպերատիվի սեփականություն չի հանդիսանում: Գույքը համայնքին հանձնելու վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման հրապարակումից հետո, ի կատարումն նշված որոշման, ԳԾԻԳ-ը նվիրաբերության մասին պայմանագիր է նախապատրաստում և կնքում կոոպերատիվի հետ: Գույքի պահպանման, սպասարկման և շահագործման բոլոր խնդիրները, ըստ պայմանագրի, ստանձնում է կոոպերատիվը:

Քլասթերային ծրագրերը

Տավուշի և Սյունիքի մարզերն առաջարկել էին որ այս ծրագիրը աջակցի մի քանի այնպիսի ներդրումների իրականացմանը, որից կօգտվեն մի քանի համայնքներ (Cluster-ային/պարսային ներդրումներ):

Մասնավորապես` ՀՀ Տավուշի մարզի Կիրանց, Լուսաձոր Ներքին Ծաղկավան, Սարիգյուղ, Աչաջուր և Սևքար գյուղական համայնքներում ծրագրի շրջանակներում ձևավորված արոտօգտագործողների միավորում սպառողական կոոպերատիվներին աջակցել հեռագնա արոտում կաթի վերամշակաման արտադրամաս հիմնելուն և հեռագնա արոտ տանող շուրջ 35 կմ ճանապարհի վերանորոգման, վերակառուցման և հետագա պահպանման առավել նպատակահարմար, շահավետ և կայուն մեխանիզմի ներդրմանը:

Այսօրվա դրությամբ վերը նշված վեց համայնքների կոոպերատիվները պատրաստ են ներդնելու 300 հազ. ԱՄՆ դոլար, որը նախատեսում են ուղղել սահմանված նորմերով կաթի վերամշակաման արտադրամասի շենքի կառուցմանը:

Կաթի վերամշակաման արտադրամասի շենքի կառուցումից և կազմակերպություն գրանցելուց հետո «ԳԾԻԳ»ՊՀ-ն ձեռք կբերի մոտ 85000 հազ. ՀՀ դրամի օրական 10 հազար լիտր հզորության կաթի վերամշակաման սարքավորումներ, և որպես այդ կոոպերատիվների համատեղ սեփականություն` կտրամադրի կոոպերատիվների կողմից հիմնադրված կաթի վերամշակաման կազմակերպությանը:

Ինչ վերաբերվում է հեռագնա արոտ տանող շուրջ 35 կմ ճանապարհի վերանորոգման, վերակառուցման և հետագա պահպանման առավել նպատակահարմար, շահավետ և կայուն մեխանիզմի ներդրմանը, պետք է նշել, որ դեռ 27.12.2012 թվականին ՀԲ է ներկայացվել «ՀՀ Տավուշի մարզի Կիրանց, Լուսաձոր, Ներքին Ծաղկավան, Սարիգյուղ, Աչաջուր և Սևքար գյուղական համայնքների հեռագնա արոտ տանող ճանապարհի վերանորոգման, վերակառուցման և հետագա պահպանման ու շահագործման առավել նպատակահարմար, շահավետ և կայուն մեխանիզմի վերաբերյալ» հաշվետվությունը,որի մեջ առաջարկվում էր վերը նշված համայնքների միջև կնքվող համատեղ գործունեության մասին պայմանագրով գործառույթը իրականացնել քլաստերում ընգրկված «արոտօգտագործողների միավորում» կոոպերատիվների կողմից հիմնադրվող կաթի վերամշակման կազմակերպության միջոցով:

Համայնքների կողմից նախատեսվում է կազմակերպությանը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել, ծրագրի շրջանակներում համայնքներին տրվող ճանապարհային ցանցի վերանորոգման և վերակառուցման համար անհրաժեշտ մոտ 52000 հազ. ՀՀդրամ արժողության մեքենա-մեխանիզմներ (էքսկավատոր, բուլդոզեր, անիվավոր տրակտոր և կցասայլակ):

Համայնքների և կոոպերատիվների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել կաթի վերամշակման կազմակերպության միջոցով ճանապարհաշինարարական տեխնիկայի և արոտների կառավարման համար համայնքներից ստացված գումարի և անհրաժեշտության դեպքում սեփական միջոցների հաշվին(ճանապարհաշինարարական տեխնիկայի անհատույց օգտագործման իրավունքի դիմաց)  կլոր տարի ապահովել ճանապարհների անցանելությունը, որի արդյունքում անասնապահությամբ զբաղվող կոոպերատիվում ընգրկված 494 տնային տնտեսություններից 123-ը ներկայումս հեռագնա արոտներում իրենց սեփականություն հանդիսացող 1900 գլուխ ԽԵԱ (որից` 980 կով) հեշտությամբ կարածացնեն և կաթի վերամշակման կազմակերպությանը կհանձնեն տարեկան մոտ 2400 տոննա կաթ:

Այդ թիվը տարեցտարի կավելանա` արոտների և խոտհարքների արդյունավետ օգտագործման, կաթի իրացման հնարավորության մեծացման արդյունքով պայմանավորված և հեռագնա արոտներում անասնապահությամբ զբաղվող կոոպերատիվում ընգրկված տնային տնտեսությունների ավելացմամբ:

Ինչ վերաբերում է ՀՀ Սյունիքի մարզին, դեռևս 2012 թվականի օգոստոսին Սյունիքի մարզում ստեղծվել է քլաստերային հանձնաժողով, որում ընդգրկվել են քլաստերի կազմում գտնվող համայնքների ղեկավարները:

Նրանցից ընտրվել է հանձնաժողովի նախագահ(Վերիշեն համայնքի ղեկավար` Արարատ Օրդյան), նախագահի օգնական(Խոզնավար համայնքի ղեկավար` Վարո Գրիգորյան): Ընդունվել է որոշում, որի համաձայն 2013 թվականի հունիսի 5-ին քլաստերի կազմի մեջ մտնող բոլոր համայնքների ղեկավարները կնքել են պայմանագիր` պարտավորվելով ապահովել «Ջիլի լճի ջրամբարի համակարգի» և ՀՀ Սյունիքի մարզի Վերիշեն, Խոզնավար, Վաղատուր, Խնածախ, Քարաշեն և Խնձորեսկ համայնքների կողմից համատեղ կառուցված շուրջ 17342 մ երկարությամբ հեռագնա արոտավայրերի ջրարբիացման միացյալ համակարգի համատեղ օգտագործումը, շահագործումը և պահպանումը («Գույքի համատեղ օգտագործման մասին» պայմանագիրը), որից հետո 2013 թվականի հունիսի 7-ին վերը նշված համայնքների ղեկավարները պայմանագիր են կնքել «Վերիշեն համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվի հետ, ի դեմս կոոպերատիվի նախագահ Ա. Մինասյանի, ըստ որի` վերջինս պարտավորվում է ապահովել «Ջիլի լճի ջրամբար» համակարգի և համայնքների կողմից կառուցված և համատեղ սեփականության իրավունքով նրանց պատկանող շուրջ 17342մ երկարությամբ հեռագնա արոտավայրերի ջրարբիացման միացյալ համակարգի շահագործումը և պահպանումը (ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր): ՀՀ Սյունիքի մարզի քլաստերի վերաբերյալ տեղեկատվությունը և գործընթացին առնչվող փաստաթղթերը 28.06.2013 թվականին ներկայացվել են ՀԲ-ին:

Ստացված արդյունքները

Բաղադրիչի շրջանակներում շահառու համայնքներում իրականացված աշխատանքների շնորհիվ գրանցվել են հետևյալ արդյունքները`

  •  ջրարբիացվում է նախկինում չօգտագործվով կամ թերի օգտագործվող շուրջ  115,000 հա արոտ, որի շնորհիվ կասեցվել է գյուղամերձ և հեռագնա արոտների դեգրադացումը:
  • ավելացել է ԽԵԱ-ի կաթնատվությունը` շուրջ 118% և ՄԵԱ-ինը 106%,
  • ավելացել է ԽԵԱ-ի քաշաճը` շուրջ 132.5% և ՄԵԱ-ինը 108%,
  • ավելացել է արոտօգտագործումից համայնքային բյուջե փոխանցվող արոտավճարները` շուրջ 155% ,
  • ավելացել է մսուրային շրջանի համար կուտակվող անասնակերի բավարարության մակարդակը` 85%: Արագածոտնի մարզի Գեղաձոր համայնքի կոոպերատիվը շնորհիվ ստացված մեծ քանակությամբ գյուղատնտեսական տարբեր տեխնիկաների 2014 թվականին ամբողջությամբ իրենց ֆինանսավորմամբ մշակել է ավելին քան երկու անգամ ավել, վերջին 7-10 տարիների ընթացքում չմշակվող, վարելահող:
  • ավելացել է ֆերմերային տնտեսությունների եկամուտը ստացված անասնապահական արտադրանքի վաճառքից` շուրջ 226%: Ֆերմերային տնտեսությունների կողմից ստացված եկամուտների նման բարձր աճը գրանցվել է հիմնականում կաթնատվության և քաշաճի ավելացման ինչպես նաև ծրագրի հաջող իրականացման արդյոււնքում տնտեսությունների կողմից կեդանիների գլխաքանակի ավելացմամբ և կաթի գնի աճի հետ պայմանավորված:
  • բարձրացել է համայնքների բնակիչների իրազեկման մակարդակը կապված` կոոպերատիվի գործունեության, կոոպերատիվների անդամների իրավունքների և պարտականությունների, արոտների կառավարման, կերհանդակների վերաբերյալ նորմատիվային ակտերի պահանջների, արոտների բարելավման, բնապահպան ռիսկերի մեղման և այլնի, հետ,
  • շահառու համայնքների կողմից ծրագրի շրջանակներում իրականացվել է շուրջ $ 3,277,011 ներդրում, որից` ջրարբիացման համակարգերի շինարարության համար համայնքապետարանների կողմից կատարած ներդրումը կազմում է շուրջ $ 555,487 իսկ գյուղտեխնիկայի գնման և հողերի մշակման համար կոոպերատիվների կողմից կատարած ներդրումը կազմում է շուրջ $ 2,721,524: Սա ցույց է տալիս ծրագրերի պահանջված լինելու փաստը, համայնքի և կոոպերատիվների շահագրգռվածությունը և համախմբվածության աստիճանը` համայնքներում CARMAC ծրագրի իրականացման վերաբերյալ,
  • Շահառու համայնքներում ստեղծվել են ժամանակավոր աշխատատեղեր: Ջրարբիացման շինարարական աշխատանքներում ներգրավվել են յուրաքանչյուր համայնքից 4-5 բնակիչ միջինում 3 ամիս ժամկետով և շուրջ $ 250 ամսեկան աշխատավարձով: Դրա շնորհիվ շուրջ $  246,000 աշխատավարձի տեսքով մնացել է  73 համայնքում` որպես հավելյալ եկամուտ:

Ազդեցության գնահատում

Որպեսզի կարողանանք հնարավորինս ընդգրկուն գնահատել իրականացված ծրագրի ազդեցությունը պետք է նախ գնահատենք որքանո՞վ է արդիական ծրագիրը, որքանո՞վ ենք հասել ծրագրի նպատակներին, ինչպիսի՞ն է ծրագրի արդյունավետությունը և կայունությունը:

Սովետական միության փլուզումից հետո և նոր քաղաքական ֆորմացիայի ու շուկայական հարաբերությունների անցնելու շուրջ 20 տարվա ընթացքում ՀՀ տարածքի շուրջ 36% զբաղեցնող արոտավայրերը դուրս էին մնացել արդյունավետ կառավարումից: Ամենուրեք տարածվում էր կենդանիների անկանոն արածեցումը: Չեին վերանորոգվում և, առավել ևս, չեին կառուցվում ջրարբիացման համակարգերը, արոտավայր տանող ճանապարհները և արոտավայրերում գտնվող անհրաժեշտ այլ ենթակառուցվածքները: Արդյունքում, համայնքների հեռագնա արոտավայրերում գտնվող ամբողջ ենթակառուցվածքը շարքից դուրս էր եկել և պիտանի չէր հետագա օգտագործման համար: Գյուղացիներն այլևս չէին արածեցնում իրենց կենդանիներին հեռագնա արոտներում` ջրարբիացման բացակայության և անանցանելի ճանապարհների պատճառներով: Արածեցման ամբողջ բեռնվածությունը տեղափոխվեց գյուղամերձ արոտներ, որը կազմում է ամբողջ արոտների շուրջ 40%: Գյուղամերձ արոտների գերբեռնվածությունը և գերարածեցումը բերեց բերքատվության և բուսատեսակների նվազմանը (դեգրադացիա) իսկ որոշ համայնքներում նաև էրազիայի: Դեգրադացիայի էին ենթարկվել նաև հեռագնա արոտները որտեղ արածեցում չէր իրականացվում: Վատթարացել էր նաև էկոլոգիական ֆոնը: Գրանցվել էր կենդանիների կաթնատության և քաշաճի (մսատվության) դինամիկ անկում: Սա բերեց անասնապահությամբ զբացվող տնտեսությունների անասնապահական արտադրանքից ստացվող եկամուտների նվազմանը և անասնապահությունը համարվում էր անարդյունավետ և ոչ գրավիչ ոլորտ: Համեմատած սովետական վերջին ժամանակաշրջանի հետ գրեթե կրկնակի պակասեց ԽԵԱ գլխաքանակը, իսկ ՄԵԱ-ինը շուրջ 2.5-3 անգամ: Այս իրավիճակը և միջազգային խորհրդատուի կողմից իրականացված ՀՀ –ում անասնապահական ոլորտի ուսումնասիրության արդյունքները տագնապում էին, որ անհրաժեշտ է իրականացնել իրավիճակի շտկմանն ուղված միջոցառումներ: Նշված խնդիրների համալիր լուծման համար մշակվեց ՀԳՌԿՄ ծրագիրը:

Ծրագրի սկզբից` 2011 թվականից առ 2015 թվականի փետրվար ամիսը 73 համայնքում իրականացվել են շուրջ $13,000 հազ. (ներառյալ ՀԲ, ՀՀ կառավարություն և շահառու) ներդրումային ծրագրեր` ջրարբիացման համակարգերի շինարարություն, գյուղտեխնիկայի գնում, հողերի մշակում և ուսուցում: Կատարած ներդրումների շնորհիվ ջրարբիացվել է և կենդանիների արածեցման համար հասանելի է դարձվել շուրջ  115,000 հա արոտներ: Նշված չափի արոտներից տարեկան ստացվում է շուրջ 184,000 տ. խոտի չոր զանգված, որը հավասարազոր է շուրջ  64,400 տ կերային միավորի կամ  91,062 մլն. կկալ., որից ստացվում է շուրջ 92,000 տ կաթ` շուրջ $ 25,000 հազ. գումարի, կամ 21,000 տ քաշաճ (միս)` շուրջ $ 70,000 հազ. գումարի: Կոոպերատիվներին գյուղտեխնիկայի տրամադրման շնորհիվ խոտհարքներից մսուրային շրջանի համար հավաքվել է հավելյալ շուրջ 38,000 տ խոտ, իսկ անասնակերի տակ մշակվել է շուրջ 185 հա վարելահող, որից ֆերմերները մսուրայի շրջանի համար տարեկան ստանում են հավելյալ 925  տ բարձրակարգ անանսակեր` առվույտ, կորնգան, տիմոֆեեվկա: Ընդհանուր առմամբ  73 համայնքները մսուրային շրջանի համար հավաքում եմ հավելյալ շուրջ 38,600 տ չոր խոտ, որը հավասարազոր է շուրջ 13,510 տ կերային միավորի կամ 19,102 մլն. կկալ, որից ձմեռվա շրջանում ստացվում է շուրջ 13,794 տ կաթ` շուրջ $ 4,400 հազ. գումարի, կամ 4,173 տ քաշաճ (միս)` շուրջ $ 18,545 հազ. գումարի: Բացի այդ հավելյալ հոտի կուտակումը թույլ է տվել շահառու համայնքներում մեղմել վաղ գարնանային և ուշ աշնանային արածեցումը դրանով ևս նպաստելով արոտների վերականգնմանը:

Համեմատելով 73 համայնքում կատարած ներդրումների` շուրջ $  13,000 հազ և արդյունքում ստացված տարեկան եկամուտ` միջինը շուրջ $ 59,000 ($ 29,400 հազ – $ 88,500 հազ) կարող ենք արձանագրել ծրագրի արդյունավետ լինելը: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր $1 ներդմանը ստացվել է շուրջ $ 4.5 եկամուտ: Շահառու համայնքները միջինում ստացել են տարեկան շուրջ $  710 հազ հավելյալ եկամուտ:

Համայնքներում կառուցվածքային նոր ինստիտուտների` արոտօգտագործողների կոոպերատիվների, ստեղծման և համայնքներում ուսուցումների ու խորհրդատվությունների տրամադրման արդյունքում դրականորեն փոխվում է ազգաբնակչության իրազեկման մակարդակը, համախմբվածությունը խնդիրների լուծման շուրջ, համայնքում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ իրենց վերաբերմունքը և ինքնագիտակցումը: Դրա ապացույցներից է համայնքների և արոտօգտագործողների կոոպերատիվների կողմից շուրջ $ 2,2 մլն ներդրումների տրամադրումը: Որոշ համայնքներ արդեն կատարել են քայլեր ուղված ՀԳՌԿՄ ծրագրի շարունականության ապահովմանը: Օրինակ` Բերդաշեն համայնքը արոտներում ինքնուրույն անց է կացրել շուրջ 1500 մ ջրագիծ և տեղադրել 2 հատ խմոց, Վերին Գետաշեն և Լիճք համայնքները տեղադրել է մեկական խմոց: Համայնքների Արոտօգտգործողների միավորումները ևս իրենց եկամուտների հաշվին կատարել են ձեռքբերումներ: Օրինակ Ակներ, Ներքին Ծաղկավան, Բաղանիս և Դովեղ համայնքների արոտօգտագործողների կոոպերատիվները ձեռք են բերել մեկական տրակտոր, Վաղատուր համայնքը` մեկ հատ խոտհավաք , Հարժիս համայնքը մեկ հատ խոտհձիչ, Լանջաղբյուր համանքը մեկ հատ բեռնատար մեքենա և այլն: Կան տվյալներ, որ այլ համայնքներ ևս պատրաստվում են ըդլայնել իրենց ջրարբիացման համակարգերը և արոտօգտագործողների կոոպերատիվներ, որոնք նախատեսում են ավելացնել իրենց գյուղտեխնիկայի քանակը: Ծրագրի այս կարևոր ազդեցությունը նաև հույս է ներշնչում համայնքներում իրականացված ներդրումների կայունության և շարունականության ապահովման համար:


Բաղադրիչ 2 - Աջակցության ծառայությունների հզորացում

Բաղադրիչի նպատակն է աջակցություն տրամադրել անասնապահությամբ զբաղվող ֆերմերներին` որը կիրականացվի գյուղատնտեսական խորհրդատվական ծառայությունների և կենդանիների առողջությանն ուղղված ծառայությունների հզորացմամբ: Բաղադրիչի նպատակների իրականացման համար առանձնացվել են երկու ենթաբաղադրիչ` իրենց ենթա-նպատակներով:

Բաղադրիչի շրջանակներում նախատեսված միջոցառումները, ակնկալվող արդյունքները, ինչպես նաև իրականացված միջոցառումներն ու փաստացի արդյունքները ներկայացված են ստորև` ըստ ենթաբաղադրիչների:

 

ա) «Գյուղատնտեսական խորհրդատվական ծառայություններ» ենթաբաղադրիչ

Նպատակ

 Ենթաբաղադրիչի նպատակն է հզորացնել Գյուղատնտեսության աջակցության հանրապետկանան կենտրոնի (ԳԱՀԿ) Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) խորհրդատվական համակարգի կարողությունները, որոնք հնարավորություն կտան անասնապահությամբ զբաղվող ֆերմերային տնտեսություններին տրամադրել խորհրդատվություն անասնապահության, կենդանիների առողջության և հիգիենայի, արոտավայրերի և կերարտադրության կառավարման, շուկայահանման պահանջների բավարարման և այլ թեմաներով:

 Այս նպատակին հասնելու համար մշակվել են հետևյալ միջոցառումները.

Միջոցառում

 Տեխնիկական աջակցության, ուսուցումների և անհրաժեշտ կարևոր սարքավորումների տրամադրում` ուղղված խորհրդատվական համակարգի սպասարկման ծածկույթի ընդլայնմանն ու արդյունավետության բարձրացմանը:

 Իրականացված աշխատանքներ

1.           Խորհրդատվական համակարգի մասնագետների համար տեղական խորհրդատուի կողմից տրամադրվել են ծառայություններ

 Խորհրդատվական համակարգի մասնագետների պահանջով տեղական խորհրդատուի ծառայությունները նպատակաուղղվել են նեղ մասնագիտական գիտելիքների խորացմանը` ուղղված հարկային և տնտեսագիտության ոլորտի օրենսդրության մեջ փոփոխությունների ներկայացման ու պարզաբանմանը:

 Մասնավորապես, 2010 թվականի մայիսի 25-ին պայմանագիր է կնքվել խորհրդատու Վախթանգ Միրումյանի հետ խորհրդատվական համակարգի մասնագետների (վերջիններիս խնդրանքով, համաձայն 2012 թվականի փետրվարի 23-ի NԵ-N014 գրության) համար տնտեսագիտության ոլորտի օրենսդրության հետ կապված ուսուցողական դասընթացներ անցկացնելու համար: 2012 և 2013 թվականներին համապատասխանաբար կազմակերպվել են 6 և 8-ական դասընթացներ և մասնակցել են ընդհանուր առմամբ 297 մասնագետ:

Արդյունք

Կազմակերպված ուսուցումների արդյունքում ստացված գիտելիքները հնարավորություն ընձեռեցին ուսուցմանը մասնակցած մասնագետներին ֆերմերների, ֆերմերային տնտեսությունների, ասոցիացիաների, ինչպես նաև կոոպերատիվների համար մշակել բիզնես ծրագրեր, ինչպես նաև տրամադրել խորհրդատվություն հարկային և տնտեսագիտության ոլորտի օրենսդրության վերաբերյալ:

 Մասնավորապես, խորհրդատվական համակարգի ուսուցում ստացած մասնագետների կողմից 2012թ-ին մշակվել են ընդհանուր առմամբ 372,  2013թ-ին` 243 ,իսկ 2014թ-ին` 492 բիզնես ծրագրեր, ինչպես նաև տրամադրվել է խորհրդատվություն վերոհիշյալ ոլորտների վերաբերյալ:

 Այսպիսով, ելնելով 2012-2014 թթ-ի ընթացքում մշակված բիզնես ծրագրերի քանակից, կարելի է համոզված ասել, որ ուսուցումները հասել են իրենց առջև դրված նպատակին` այն է. Ավելացել է խորհրդատվական համակարգի մասնագետների մասնագիտական գիտելիքների և հմտությունների իմացության մակարդակը:

2.          ԳԱՀԿ-ի կողմից ԳԱՄԿ-երի մասնագետների համար կազմակերպվել են ուսուցումներ

ԳԱՄԿ-երի կողմից ըստ իրենց պահանջի ներկայացված թեմաների համաձայն ԳԱՀԿ-ի կողմից (ընդգրկելով համապատասխան դասախոսներ) կազմակերպվել են ուսուցումներ` ուղղված ԳԱՄԿ-երի մասնագետների և տարածաշրջանային խորհրդատուների մասնագիտական գիտելիքների կատարելագործմանը:

 2011 թ-ի նոյեմբերի 7-ի ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ա. Պողոսյանի կողմից հաստատված «Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների տեղական խորհրդատուների ուսուցողական դասընթացներ» ծրագրի շրջանակներում 2011-2012 թթ-ին ԳԱՀԿ-ի կողմից ՀՀ 10 մարզերում կազմակերպվել են դասընթացներ, որոնց մասնակցել են 278 մասնագետներ, որից 45-ը` կին:

 

2012 թվականի հոկտեմբերի 7-ի ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ա. Պողոսյանի կողմից հաստատված «Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների տեղական խորհրդատուների ուսուցողական դասընթացներ» ծրագրի շրջանակներում 2012-2013 թթ-ին ԳԱՀԿ-ի կողմից ՀՀ 10 մարզերում կազմակերպվել են դասընթացներ, որոնց մասնակցել են 277 մասնագետներ, որից 45-ը` կին:

 

2014 թվականի մայիսի 29-ի ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գ. Պետրոսյանի կողմից հաստատված «Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների տեղական խորհրդատուների ուսուցողական դասընթացներ» ծրագրի շրջանակներում 2014թ-ին ԳԱՀԿ-ի կողմից ՀՀ 10 մարզում կազմակերպվել են դասընթացներ, որոնց մասնակցել են 253 մասնագետներ, որից 48-ը` կին:

Արդյունք

Ուսուցումների ընթացքում ԳԱՄԿ-երի մասնագետները խորը և արդիական գիտելիքներ են ստացել գյուղատնտեսության ոլորտում կիրառվող նորագույն տեխնոլոգիաների, նորարարությունների, ինչպես նաև պատշաճ գյուղատնտեսական ավանդույթների կիրառման վերաբերյալ: Ստացված գիտելիքները նրանց թույլ են տվել նաւ ըստ անհրաժեշտության մատուցել խորհրդատվություն վճարովի հիմունքներով:

 Այսպիսով, ԳԱՀԿ-ի կողմից ԳԱՄԿ-երի մասնագետների համար 2011-2014 թթ-ին իրականացված ուսուցումների արդյունքում վերջիններս հնարավորություն ստացան հանդես գալ որպես վերապատրաստողներ ֆերմերներին ուսուցանելու համար: Ընդհանուր առմամբ, ԳԱՄԿ-երի մասնագետների կողմից 2011-2014 թթ-երին մատուցված խորհրդատվական ծառայությունների ցուցանիշներն են. 2011 թվական – 19096; 2012 թվական – 21667; 2013 թվական – 22049; 2014 թվական – 21817:

 2011-2014 թթ-երի իրականացված ուսուցումների/սեմինարների ցուցանիշներն են: 2011 թվական – 2174, մասնակցել են 40191 մարդ; 2012 թվական – 1531, մասնակցել են 27299 մարդ; 2013 թվական – 1369, մասնակցել են 24816 մարդ; 2014 թվական – 1385, մասնակցել են 24823 մարդ:

 ԳԱՄԿ-երի խորհրդատվական գործունեության ազդեցության գնահատման արդյունքում պարզվել է հետևյալը.

}  ֆերմերներն առավելապես օգտվել են ԳԱՄԿ-երի կողմից հետևյալ երեք ոլորտներում տրամադրվող խորհրդատվական ծառայություններից` բուսաբուծություն – 52-88%, անասնապահություն – 32-48%, բիզնեսի կառավարում – 2- 54%;

}  ֆերմերների կողմից ԳԱՄԿ-երի խորհրդատվական ծառայությունների կարևորման մակարդակը կազմել է 97%;

}  ֆերմերների կողմից ԳԱՄԿ-երի կողմից մատուցված խորհրդատվական ծառայությունների դիմաց վճարելու պատրաստակամությունը 2014թ.-ին կազմել է 63%, որը զգալիորեն աճել է 2008 և 2004 թթ-ների համեմատ, որը կազմել է 50% և 37% համապատասխանաբար:

 3.          Սարքավորումների տրամադրում


3.1 ԳԱՄԿ-երին հատկացվել են դյուրակիր համակարգիչներ` յուրաքանչյուր տարածաշրջանի և ԳԱՄԿ-երի գրասենյակների համար` ընդհանուր առմամբ թվով 47 հատ: Ծրագրի միջոցներով դյուրակիր համակարգիչներն ապահովվել են նաև ինտերնետային կապով:


3.2 ԳԱՄԿ-երին հատկացվել է գյուղտեխնիկա, մասնավորապես` 9 հատ անիվավոր տրակտոր, 8 հատ հակավորող մեքենա, 6 հատ գութան և այլ գյուղգործիքներ` թվով 26 միավոր:


3.3 Սյունիքի ԳԱՄԿ-ին հատկացվել է մեկ հատ գունավոր տպիչ:


 3.4 ԳԱՀԿ-ին հատկացվել են համակարգչային և տպագրական սարքավորումներ` թվով 21 միավոր: 

 

Արդյունք

 

3.1 ԳԱՄԿ-երի գրասենյակներում և ԳՁՓԱԳԶ ծրագրի շրջանակներում հիմնված տարածաշրջանային խորհրդատվական սենյակներում ինտերնետային կապով ապահովված դյուրակիր համակարգիչների միջոցով ինչպես ԳԱՄԿ-ի մասնագետները, տարածաշրջանային խորհրդատուները, այնպես էլ ֆերմերները հնարավորություն ստացան տեղեկություններ ստանալ գյուղատնտեսության ոլորտի իրենց հետաքրքրող նորարարությունների, տեխնոլոգիաների և նորությունների վերաբերյալ: Տարածաշրջանային խորհրդատվական սենյակներում դյուրակիր համակարգիչներից ֆերմերներն օգտվում են համաձայն ամսեկան կազմվող ժամանակացույցի:

 3.2 ԳԱՄԿ-երին հատկացված գյուղտեխնիկայի և գյուղգործիքների միջոցով, խորհրդատուների կողմից մատուցվող խորհրդատվական ծառայությունները ոչ միայն տեսական բնույթ ունեցան, այլ նաև գործնական, քանի որ խորհրատվությունը զուգակցելով գործանականի հետ հնարավորություն ընձեռնվեց ցուցադրված միջոցառումը դարձնել առավել ընկալելի է և համոզիչ: Բացի այդ, հատկացված տեխնիկայի օգտագործումը հնարավորություն ստեղծեց ընդլայնել ԳԱՄԿ-երի ծախսածածկման հնարավորությունները և 2013 թ-ին ԳԱՄԿ-երը ստացել են 7780000 ՀՀ դրամի իսկ 2014թ-ին 9265000 ՀՀ դրամի  լրացուցիչ եկամուտ:

 3.3 Սյունիքի ԳԱՄԿ-ին հատկացված գունավոր տպիչով ԳԱՄԿ-ը վճարովի հիմունքներով տպագրական գործունեություն է իրականացրել, որը ծախսածածկման ապահովման համար ևս մեկ կարևոր աղբյուր է հանդիսացել: Դրա վառ ապացույցը հիմնավորովում է այն փաստարկով, որ ԳԱՄԿ-ը 2013 թ-ի ընթացքում ապահովել է շուրջ 280000 ՀՀ դրամի իսկ 2014թ-ի ընթացքում 295000 ՀՀ դրամի լրացուցիչ եկամուտ: 

 3.4 ԳԱՀԿ-ին հատկացված համակարգչային և տպագրական սարքավորումների օգտագործման արդյունքում 2013թ-ին ապահովվել է 1770000 ՀՀ դրամի իսկ 2014թ-ին 3025000 ՀՀ դրամի լրացուցիչ եկամուտ: Մասնավորապես, տպագրվել են բուկլետներ, գրքույկներ, «Ագրոգիտություն» գիտական ամսագիրը և տեղեկատվական թերթիկներ, որոնց ընդհանուր քանակը կազմել է 170 հատ:

Միջոցառում

ՀՀ 10 մարզում չորս տարվա ընթացքում 160 «Տեխնոլոգիաների գնահատման ծրագրեր»-ի (ՏԳԾ) իրականացում` գիտական հաստատությունների կողմից մշակված նորարարական առաջարկությունները ֆերմերային տնտեսություններում ներդնելու, ցուցադրելու և տարածելու, գյուղացիական տնտեսությունների, հետազոտողների և ԳԱՄԿ-երի մասնագետների միջև աշխատանքային հարաբերություններ ձևավորելու, ինչպես նաև գիտություն և արտադրության միջև սերտ կապեր հաստատելու նպատակով:

Իրականացված աշխատանքներ

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովը 2011-2014 թթ-ների համար 262 առաջարկությունից հաստատել է 150 ծրագիր, որից 148-ը իրականացվել է, երկուսի եղանակային պայմաններից ելնելով ընդհատվել է և չի շարունակվել: Հաստատված 33 ծրագրեր իրականացվել են այն ֆերմերային տնտեսություններում, որոնց ղեկավարները կանայք են:

Արդյունք

Իրականացված ՏԳԾ-երի շրջանակներում ներդրված տեխնոլոգիաների արդյունքում պահպանվել և տարածվել են մի շարք գյուղատնտեսական մշակաբույսեր, ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյանանջարաբոստանային, տեխնիկական, հացազգի և այլ/ սորտերի և սորտանմուշների: Ուսումնասիրվել են ավելի քան 40 անվանում ունեցող մշակաբույսեր:

Չորս տարիների արդյունքը ցույց է տալիս, որ մեծ հետաքրքության են արժանացել անասնապահական ուղղվածություն ունեցող համայնքային ծրագրերը (18.4%), քանի որ դրանք ուղղված են եղել ողջ համայնքի անասնագլխաքանակի առողջության պահպանմանը: Առավել մեծ կարևորություն են ներկայացրել նաև բույսերի պաշտպանությանն (25.7%) ու բանջարային մշակաբույսերի մշակությանն (18.6%) ուղղված ծրագրերը: Տեխնոլոգիաների գնահատման ծրագրերում առանձնակի կարևորություն է տրվել հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակության տեխնոլոգիաների ներդրման աշխատանքներին: Դրանցից են` «Ոսպի մշակության տեխնոլոգիա հատիկ ստանալու նպատակով» և «Ոլոռի մշակության տեխնոլոգիա»: Նշված ժամանակահատվածում ներդրվել են նաև նոր պատրաստուկներ, աճի խթանիչներ, մշակության նոր տեխնոլոգիաներ, սորտեր և այլն:

 «Տեխնոլոգիաների գնահատման» ծրագրերը միտված լինելով գյուղացիական տնտեսությունների առաջնահերթ խնդիրների լուծմանը` նպաստել են գյուղատնտեսական արտադրության և գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացմանը: Որպես ասվածի վառ ապացույց հանդես են գալիս «Էկտոցիպ պատրաստուկը որպես խոշոր եղջերավոր անասունների արտաքին մակաբույժների նկատմամբ բուժ.կանխարգելիչ միջոց», «Պոմիդորի սորտերի Բերդավան-400, Հայաստանի հրաշք-476 և Հիբրիդ-452 մշակություն», «Կերային դդումի բարձր բերքատու Պրիկոռնիվայա և Բերքանուշ սորտերի մշակությունը», «Տեղական մանրասերմ ոսպի մշակության տեխնոլոգիա» ծրագրերը, որոնք տնտեսական արդյունավետության տեսանկյունից ապահովել են շուրջ 1 - 1.5 անգամ ավել եկամուտ:

 Արդյունքում ստացված գիտելիքները փոխանցվել են նաև շահառու այլ ֆերմերների: Մասնավորապես, 2012թ-ին 396 մարդ, որոնցից 87 կին ընդօրինակել են 2011թ-ին իրականացված տեխնոլոգիաները,  2013 թ-ին` 471, որոնցից 158 կին, ընդօրինակել են 2012թ-ին իրականացված տեխնոլոգիաները, իսկ 2014թ-ին` 888,որոնցից 257 կին, ընդօրինակել են 2013թ-ին իրականացված տեխնոլոգիաները:

 Հաջողված ՏԳԾ-ների վերաբերյալ ԳԱՀԿ-ի կողմից տպագրվել են 72 տեղեկատվական թերթիկներ (35200 տպաքանակով) և տրամադրվել են ԳԱՄԿ-երին` ֆերմերային տնտեսություններին բաժանելու նպատակով:

 2014թ.-ին ԳԱՄԿ-երի խորհրդատվական գործունեության ազդեցության գնահատման արդյունքում պարզվել է հետևյալը.

}  ֆերմերների 97%-ը արձանագրել են արտադրողականության աճ,

}  ֆերմերների 91%-ը արձանագրել են արտադրանքի քանակների աճ,

}  ֆերմերների 57%-ը արձանագրել են ծախսերի նվազում, և

}  ֆերմերների 85%-ը արձանագրել են եկամուտների աճ:

}  ԳԱՄԿ-երի խորհրդատվական ծառայությունները ֆերմերների մեծամասնության գործունեության մեջ հանգեցրել են որոշակի փոփոխությունների եւ նորությունների, ինչը հաստատում են հարցված ֆերմերների 92%-ը, որը նշանակում է, որ ՀԳՌԿՄ Ծրագրի զարգացման նպատակների համապատասխան ցուցանիշը զգալիորեն գերազանցել է թիրախային 75%-ը:

 Միջոցառում

Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ-եր) մասնագետների կողմից անասնապահությամբ զբաղվող շահագրգիռ խմբերի համար ուսուցումների տրամադրում:

Իրականացված աշխատանքներ

ԳԱՄԿ-երի վերապատրաստված մասնագետների կողմից կազմակերպվել են ուսուցումներ ֆերմերային տնտեսությունների համար` ըստ իրենց կողմից ներկայացված թեմաների առաջնահերթության: Ուսուցման թեմաները մասնավորապես ուղղված են եղել հողի մշակությանը, կերարտադրությանը, անասունների կերակրմանն ու պահվածքին, բույսերի պաշտպանությանն ու հիվանդությունների կանխման ոլորտներում նոր տեխնոլոգիաների ներդրմանը և այլն:

 2012 թ.-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվել են ուսուցումներ հետևյալ մարզերի համայնքների ֆերմերների համար.

  •  Կոտայքի 5 համայնքի (Արտավազ, Սարալանջ, Զովաշեն, Ալափարս, Կապուտան) 130 (որից 30-ը կին) ֆերմերների համար, 
  •   Արագածոտնի 6 համայնքի (Քուչակ, Հնաբերդ, Թալին, Ցամաքասար, Ն. Բազմաբերդ և Շղարշիկ) 126 (որից 22-ը կին) ֆերմերների համար,
  • Արարատի 5 համայնքի (Ուրցաձոր, Շաղափ, Լուսաշող, Վարդաշատ և Զանգակատուն) 129 (որից 22-ը կին) ֆերմերների համար,
  • Արմավիրի 6 համայնքի (Սարդարապատ, Մրգաշատ, Աղավնատուն, Ակնալիճ, Քարակերտ և Մյասնիկյան) 204 (որից 37-ը կին) ֆերմերների համար,
  • Շիրակի 5 համայնքի (Բագրավան, Կառնուտ, Զույգաղբյուր, Արևշատ և Ողջի) 136 (որից 12-ը կին) ֆերմերների համար,
  • Լոռու 6 համայնքի (Մեծ Պարնի, Ջրաշեն, Մարգահովիտ, Օձուն, Տաշիր և Կուրթան) 153 (որից 45-ը կին) ֆերմերների համար:

 

 Ֆերմերային տնտեսությունների համար ուսուցումների կազմակերպման գործընթացը 2013-2014 թվականներին չի կատարվել, քանի որ վերջինս չի ընդգրկվել ՀՀ կառավարության կողմից հաստատված ՀԳՌԿՄ ծրագրի «Գնումների պլանի խորհրդատվություն/ուսուցում» բաժնով կատարվելիք աշխատանքների ցանկում: 2013 թվականին ուսուցումները (ուսուցումների ընդհանուր թիվը նշված է վերևում) կատարվել են ԳԱՄԿ-երի կողմից ՀՀ պետական բյուջեից հատկացված գումարների հաշվին:

 Արդյունք

ԳԱՄԿ-երի խորհրդատվական գործունեության ազդեցության գնահատման արդյունքում պարզվել է, որ ուսուցումներին մասնակցած ֆերմերային տնտեսությունների եկամուտներում արձանագրվել է դինամիկ աճ: Ընդ որում՝ ֆերմերների 88%-ը համարում է, որ ԳԱՄԿ-երի կողմից մատուցված ուսուցումների արդյունքում իրենց տնտեսության ներկայիս եկամուտն ավելի բարձր է, քան 3 տարի առաջ:

Միջոցառում

Ժամանակակից տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների կիրառում` ուղղված տեղեկատվական համակարգերի բարելավմանը:

Իրականացված աշխատանքներ

ՀՀ Սյունիքի մարզի ԳԱՄԿ-ի կողմից մեկ տարի տևողությամբ իրականացվել է պիլոտային SMS համակարգի ներդրման ծրագիրը, որի իրականացման համար համաձայնություն է ձեռքբերվել ՎիվաՍել կազմակերպության հետ` յուրաքանչյուր 250-260 նիշի դիմաց ստանդարտ 8 ՀՀ դրամ գնի վերաբերյալ: Պարզելու համար մյուս մարզերում պիլոտային ծրագրի իրականացման անհրաժեշտությունն ու նպատակահարմարությունը, իրականացվել է պիլոտային ծրագրի գնահատում:

 Վերը նշված «Ժամանակակից տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների կիրառում» միջոցառման նպատակների իրականացմանն են ուղղվել նաև ԳԱՄԿ-երին տրամադրված և ինտերնետային կապով ապահովված դյուրակիր համակարգիչները, որոնց միջոցով իրականացված գործողություններն ու ձեռքբերված արդյունքները մանրամասն շարադրվել են «Սարքավորումների տրամադրում» կետ 3.1-ում:

   Արդյունք

Պիլոտային ծրագրի մեկ տարվա ընթացքում 92 համայնքներին ուղարկվել են բովանդակային առումով 13 հաղորդագրություններ` ըստ առանձնացված երեք խմբերի: Բացի այդ, ուղարկված հաղորդագրությունները յուրաքանչյուր խմբում միջինում փոխանցվել են ևս 50 ֆերմերների:

 Պիլոտային ծրագրի գնահատման արդյունքում պարզ դարձավ, որ չնայած բոլոր համայնքապետերը ծրագիրը համարել են օգտակար, այնուամենայնիվ նրանց մեծ մասը այդ ծառայությունների դիմաց վճարելու պատրաստակամություն չեն ցուցաբերել` պատճառաբանելով իրենց բյուջեի միջոցների սղությամբ, այն դեպքում, որ խոսքը գնում է շատ փոքր գումարների մասին: Այսպիսով, SMS հաղորդագրությունների միջոցով տեղեկատվության տարածման ծրագրի փորձը դեռեւս վաղ է տարածել մյուս մարզերի վրա: Դա ամենեւին չի նշանակում, որ այդ ծրագրի գաղափարը թույլ է: Ավելի շուտ՝ համայնքապետերը դեռեւս լավ չեն գիտակցում SMS-ների կարևորությունը որպես հաղորդակցման արդյունավետ մեթոդ: Նրանք ցանկանում են ավելի երկար եւ մանրամասն տեղեկատվություն, քանի որ շատ դեպքերում կարճ հաղորդագրությունների միջոցով իրենք լավ չեն ընկալում փոխանցված տեղեկատվության էությունը:

Ենթաբաղադրիչի շրջանակներում իրականացված միջոցառումների ադզեցությունը

Այսպիսով, ենթաբաղադրիչի շրջանակներում 2011-2014թթ-երի ընթացքում իրականացված մի շարք միջոցառումների արդյունքում գրանցված ԳԱՄԿ-երի գործունեության արդյունավետության աճը նպաստել է ծառայությունների դիմաց վճարելու ֆերմերների պատրաստակամության մեջ: Չնայած այն հանգամանքին, որ ֆերմերների եկամուտները բարձր չեն, այնուամենայնիվ, ըստ գնահատման արդյունքների, նրանց շուրջ 64%-ը պատրաստակամություն են հայտնել վճարելու ԳԱՄԿ-երի խորհրդատվական ծառայությունների համար: Սա պայմանավորված է նաև այն փաստով, որ ԳԱՄԿ-երը ֆերմերների հետ աշխատում են նրանց իսկ տարածքում` այցելությունների հստակ ժամանակացույցով, ինչը խորհրդատվական ծառայությունները ֆերմերների համար դարձնում է 100%-ով հասանելի: Բացի այն հարկ է նշել, որ ի տարբերություն այլ խորհրդատվական ընկերությունների կողմից մատուցված ծառայությունների արժեքի, ԳԱՄԿ-երի խորհրդատուների աշխատանքի արժեքը զգալիորեն ցածր է, հետևաբար կարելի է արձանագրել, «գին+որակ» համադրության մեջ ԳԱՄԿ-երին այլընտրանք չկա:

 Ենթաբաղադրիչի շրջանակներում արդեն իսկ իրականացված միջոցառումների շնորհիվ ԳԱՀԿ/ԳԱՄԿ խորհրդատվական համակարգը կարողացավ ծրագրի միջնաժամկետում հասնել ծրագրի ավարտի համար նախատեսված ծախսածածկման թիրախային տոկոսի գրեթե կրկնակի ցուցանիշին:

բ) «Համայնքներում կենդանիների առողջությանն ուղղված ծառայություններ» ենթաբաղադրիչ

Ենթաբաղադրիչի շրջանակներում իրականացվել են ծրագրով նախատեսված հետևյալ աշխատանքները.

 }   «Մասնավոր անասնաբույժների մոբիլիզացում» ուսումնական ծրագիր

Նպատակն է ստեղծել վերապատրաստված, համապատասխան սարքավորումներով զինված անասնաբույժների ցանց, որոնք կկարողանան մատուցել անասնաբուժական ծառայություններ ՀԳՌԿՄ ծրագրում ընդգրկված մարզերում:

 Ծրագրով նախատեսված է ՀՀ 6 մարզի 48 անասնաբույժների վերապատրաստում, անասնաբուժական ասոցիացիաների հիմնում:

Իրականացված աշխատանքներ

 «Մասնավոր անասնաբույժների մոբիլիզացում» խորհրդատվական ծառայությունը իրականացվում է մրցույթով հաղթող ճանաչված Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամի միջոցով:

 Ծրագրի տևողությունն է 30 ամիս, որոնց ընթացքում արդեն իրականացվել են անասնաբույժների վերապատրաստում հետևյալ թեմաներով` արհեստական սերմնավորում, բուժական ծառայություններ, ախտորոշում, վիրահատական տեխնիկա (կեսարյան հատման և կտրիչի հատման օրինակով), դեղագիտություն (Հայաստանում գրանցված անասնաբուժական դեղերի վերաբերյալ տեղեկատվություն և նրանց կիրառումը գործնականում), պոչի երակից արյունառում, տավարի եղջերատում, կճղակների հիվանդություններ և ֆիզիոլոգիական մշակում, կովերի վերարտադրողական օրգանների հիվանդություններ, ախտորոշում և բուժում, առավել տարածված հիվանդությունների ախտորոշում, կանխարգելում և բուժում, կաթնատու նախրի կառավարում, մասնավոր անասնաբուժական բիզնեսի կառավարում Լատվիայի օրինակով և վտանգների վերլուծության և հսկողության կրիտիկական կետերի համակարգի կիրառում (HACCP) ֆերմերային տնտեսություններում, արտադրական և անձնական հիգիենայի պահպանում վարակիչ և զոոնոզ հիվանդությունները կանխարգելելու նպատակով և այլն:

Ծրագրի թեկնածուները ընտրվել են մարզի անասնաբույժերից` ընտրության նախապես սահմանված պայմանների համաձայն: Անասնաբույժների ընտրությունը իրականացվել է իրենց դիմումների, փորձառության և հարցազրույցի արդյունքներից հիման վրա: Անասնաբույժների մոբիլիզացման ծրագրի վերաբերյալ հայտարարություն է տրվել «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում, ինչպես նաև ԳԱՄԿ-երի և անասնաբուժական կենտրոնների միջոցով տարածվել է այդ տեղեկատվությունը:

Ծրագրին օժանդակող դասընթացների նյութերը հիմնված են Ագրոբիզնեսի և գյուղական զարգացման կենտրոնի (CARD) ուսումնական նյութերի, Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորված Թչնագրիպի հակազդման ծրագրի կողմից կազմված ձեռնարկների վրա:

Ծրագրի իրականացման յուրաքանչյուր մարզում հիմնվել են անասնաբուժների ասոցիացիաներ, ինչը կխթանի մասնավոր անասնաբույժների ծառայությունների հետագա զարգացումը:

Ծրագրի իրականացման համար պայմանագիր է կնքվել 179,540.17 դոլար գումարով (նախատեսված էր 180.0 հազ դոլար):

 Արդյունք. Ծրագիրով նախատեսված էր վերապատրաստել 48 անասնաբույժ 6 մարզից, սակայն վերապատրաստվել է ավելի քան 80 անասնաբույժ, իսկ 67 անասնաբույժներ ստացել են բոլոր անհրաժեշտ անասնաբուժական գործիքները, որոնցից 15-ը նաև ստացել են արարհեստական սերմնավորման գործիքներ ու պարագաներ: Վերապատրաստված անասնաբույժները կկարողանան մատուցել արհեստական սերմնավորման ծառայություններ, իրականացնել ախտորոշում և բուժում այն հիվանդությունների դեպքում, որոնց չեն անդրադառնում պետական ծրագրերը (օր. օրթոպեդիկ, ծննդագիտական և այլ հիվանդություններ): Ընտրված անասնաբույժները անասնաբուժական ամբուլատոր և արհեստական սերմնավորման ծառայություններ կմատուցեն ոչ միայն ծրագրում ընդգրկված համայնքում, այլ նաև այլ համայքներում, որոնք կդիմեն անասնաբուժական սպասարկման կենտրոններին ծառայություն ստանալու համար:

 · Անասնաբուժական սպասարկման կենտրոններ

Նպատակն է խթանել անասնաբույժների և ֆերմերների համագործակցությունը, տարածաշրջանում բարելավել անասնաբուժական ծառայությունների մատուցումը և կենդանիների առողջությունը, դյուրացնել որակյալ անասնաբուժական դեղորայքի և պարագաների հասանելիությունը, բարելավել անասնաբույժների և ֆերմերների ունակությունները և իրազեկվածության մակարդակը դասընթացների միջոցով և այլն:

Իրականացված աշխատանքներ

1.          Շինարարություն

 Ծրագրով նախատեսված է կառուցել 5 անասնաբուժական սպասարկման կենտրոն, որի համար բյուջեով նախատեսված է 300 հազ դոլար: Ավարտվել են ՀՀ Սյունիքի մարզի Խնձորեսկ և ՀՀ Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքների անասնաբուժական սպասարկման կենտրոնների շինարարական աշխատանքները: Ընթացքում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի անասնաբուժական սպասարկման կենտրոնների շինարական աշխատանքները (3 կենտրոնների շինարարական աշխատանքների ընդհանուրը գումարը կազմում է 290.9 հազ. դոլար): ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքում ընտրվել է անասնաբուժական սպասարկման կենտրոնի կառուցման համար հողատարածք: Այժմ իրականացվում են հողի նկատմամբ պետական իրավունքի գրանցման աշխատանքները՝ հողը անհատույց և անժամկետ օգտագործման հանձնելու ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը:


  • ՀՀ Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքում ավարտվել է անասնաբուժական սպասարկման կենտրոնի կառուցման աշխատանքները (ընդհանուր գումարը 99.04 հազ դոլար): Իրականացվել է հողի նկատմամբ պետական իրավունքի գրանցման աշխատանքները՝ հողը անհատույց և անժամկետ օգտագործման է հանձնվել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը: Այժմ իրականացվում է անշարժ գույքի գրանցման աշխատանքներ ՀՀ գյուղատնտեսության նախարարության անունով:
  • ՀՀ Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքում ավարտվել են անասնաբուժական սպասարկման կենտրոնի կառուցում աշխատանքները (ընդհանուր գումարը 96.34 հազ դոլար): Իրականացվել է անշարժ գույքի նկատմամբ պետական իրավունքի գրանցման աշխատանքները ՀՀ գյուղատնտեսության նախարարության անունով:
  • ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում իրականացվում է անասնաբուժական սպասարկման կենտրոնի կառուցում (ընդհանուր գումարը 95.56 հազ դոլար): Իրականացվել է հողի նկատմամբ պետական իրավունքի գրանցման աշխատանքները՝ հողը անհատույց և անժամկետ օգտագործման է հանձնվել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը: Իրականացվել է կենտրոնի նախագծման աշխատանքները («Ճարտարապետ Է. Հովսեփյան» ՍՊԸ, 4.30 հազ դոլար): Այժմ իրականացվում են կենտրոնի շինարարական աշխատանքներ («Արտաշ-Լիլիթ» ՍՊԸ, 89.53 հազ դոլար, «Շինինդուստրիա» ԳՏԿ, 1.73 հազ. դոլար):

 

 

2.          Սարքավորումներ և կահույք

Անասնաբուժական սպասարկման կենտրոնների համար նախատեսված է գնել սարքավորումներ և կահույք 75.0 հազ դոլար ընդհանուր գումարով: 3 կենտրոնի համար իրականացվել է անհրաժեշտ կահույքի և սարքավորումների գնումը (28.98 հազ. դոլար): ՀՀ Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքի և ՀՀ Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքի անասնաբուժական սպասարկման կենտրոնների կահույքը և սարքավորումները տեղեդրվել են կենտրոններում : Երրորդ կենտրոնի կահույքը և սարքավորումները մինչև շինարարական աշխատանքների ավարտը ի պահ է տրվել մատակարարին:

 

3.         Դեղորայք և սարքավորումներ


Անասնաբուժական սպասարկման կենտրոնների համար նախատեսված է գնել դեղորայք և սարքավորումներ 120.0 հազ դոլար ընդհանուր գումարով: 3 կենտրոնի համար իրականացվել է անհրաժեշտ սարքավորումների գնում (18.77 հազ. դոլար):

Ակնկալվող արդյունք

Անասնաբուժական սպասարկման կենտրոնները կկահավորվեն հիմնական սարքավորումներով և հարմարություններով, այդ թվում` հանդիպումների սրահ, գրասենյակ, դեղատուն, որտեղ կվաճառվեն սարքավորումներ, սերմնա հեղուկ, հեղուկ ազոտ, սպառողական նյութեր և այլն: Կենտրոնները կլինեն անասնաբույժների և ֆերմերների ուսուցման և ծառայությունների մատուցման կենտրոններ:

Նախատեսվում է անասնաբուժական սպասարկման կենտրոնները կառավարման հանձնել Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամին՝ հաշվի առնելով նրանց մեծ փորձը տվյալ ոլորտում, որի համար նախապատրաստվում է ՀՀ կառավարության որոշման նախագիծ: Կենտրոնների գործարկումը կիրականացվի անասնաբույժների միջոցով: Նախատեսվում է, որ գործարկման առաջին երեք տարիների ընթացքում անասնաբուժական սպասարկման կենտրոնները տարածաշրջանում հայտնի կդառնան որպես ծառայությունների մատուցողներ և կդառնան ինքնաբավ և կկարողանան ինքնուրույն շարունակել իրենց գործունեությունը ժամանակակից ծառայությունների մատուցման շնորհիվ:

·   Անասնաբույժների համար սարքավորումներ և գործիքներ

Նպատակն է ստեղծել վերապատրաստված, համապատասխան սարքավորումներով զինված անասնաբույժների ցանց, որոնք կկարողանան մատուցել անասնաբուժական ծառայություններ ՀԳՌԿՄ ծրագրում ընդգրկված մարզերում:

Իրականացված աշխատանքներ

«Մասնավոր անասնաբույժների մոբիլիզացման» խորհրդատվական ծրագրով ուսուցում անցած անասնաբույժներին ծրագրով նախատեսված է տրամադրել անասնաբուժական և արհեստական սերմնավորման սարքավորումներ և գործիքներ 120.0 հազ դոլար ընդհանուր գումարի:

 Իրականացվել է 67 հավաքածու անասնաբուժական (եղջերատման սղոց, մեծ, փոքր չափսի և խողովակե եղջերատիչ, ունելի, թվային ջերմաչափ, տրոակար, դեղահաբերի ատրճանակ, հեղուկ դեղորայքի ատրճանակ, ավտոմատ պատվաստիչ, ներերակային ներակման խողովակ, էլաստրատոր, էլաստրատորի օղակներ, ստետոսկոպ, վիրահատական հավաքածու խոշոր կենդանիների համար, վիրաբուժական ասեղ #4, վիրաբուժական ասեղ #2, ներծծվող վիրաբուժական թել EP4, ներծծվող վիրաբուժական թել EP5, չներծծվող վիրաբուժական թել EP5, չներծծվող վիրաբուժական թել EP6, գործիքների ախտահանիչ, վերնակոշիկ, վերնահագուստ, ռեկտալ հետազոտության ձեռնոց, կալիֆորնիական մաստիտի թեստ, անասնաբուժական գործիքների տուփ, կճղակի դանակ մեկ եզերքով աջակողմյա օգտագործման, կճղակի դանակ մեկ եզերքով ձախակողմյա օգտագործման, կճղակի աքցան, կճղակի ստուգիչ) և էջ հավաքածու արհեստական սերմնավորման (հեղուկ ազոտի տարա` 21.5 լ և 9.3 լ, ԱԼԼ-2 Մեյթ Օ-Ռինգ (All-2-Mate™O-Ring) սերմնավորման ատրճանակ, սերմնավորման ձողիկներ և սերմնավորման հիգիենիկ թաղանթ, թերմոս արհեստական սերմնավորման համար, մկրատ, ունելի, արհեստական սերմնավորման գործիքների արկղ) գործիքների և սարքավորումների գնում (127.09 հազ. դոլար): Իրականացվել է գործիքների և սարքավորումների բաշխումը անասնաբույժներին:

 Արդյունք. Ծրագրով նախատեսված էր վերապատրաստել և համապատասխան գործիքներով և սարքավորումներով զինել 48 անասնաբույժ 6 մարզից, սակայն վերապատրաստվել են ավելի քան 80 անասնաբույժ, իսկ 67 անասնաբույժներ ստացել են բոլոր անհրաժեշտ անասնաբուժական գործիքները, որոնցից 15-ը ստացել են նաև արհեստական սերմնավորման գործիքներ ու պարագաներ:


Բաղադրիչ 3 - Մրցակցային դրամաշնորհների ծրագիր

ՀՀ Գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի կողմից իրականացվում է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագիրը, որի բաղադրիչներից է «Մրցակցային դրամաշնորների ծրագիրը»: Բաղադրիչը իրականացվում է Հայաստանի Հանրապետության 10 մարզերում: Ծրագրերի ընտրությունը կատարվում է մրցութային կարգով համաձայն գործող ընթացակարգի:

 Նպատակը. Մրցակցային դրամաշնորհային ծրագրերի նպատակներն են`

 

  • Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում աջակցել նոր արտադրատեսակների, տեխնոլոգիաների, մեխանիզմների ստեղծմանը և տարածմանը:
  • Աջակցել գյուղական ագրոբիզնեսին և ֆերմերային խմբերին` բիզնեսի նոր հնարավորություններ ստեղծելու, շուկայավարման պայմանների բարելավման, սննդի անվտանգության միջոցառումների խթանման և նոր տեխնոլոգիաների ներդրման հարցերում:
  • Ցուցադրել և փոխանցել առաջավոր և նորարական տեխնոլոգիաները այլ գյուղական ձեռնարկությունների և ֆերմերների,
  • Աջակցել ՀՀ Գյուղատնտեսության նախարարությանը «Գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարություն» իրականացման հարցում և ստեղծել լրացուցիչ հասարակական-մասնավոր հարաբերություններ` գյուղական տնտեսություններին ագրովերամշակողների հետ կապելու նպատակով:

 

 Ընդունելի տեխնոլոգիաներ

 Մրցակցային դրամաշնորհային ծրագրերը պետք է համապատասխանեն հետևյալ չափորոշիչներին`

 

  • Գյուղատնտեսական ոլորտում արտադրվող արտադրանքի (գյուղմթերքի) որակի և որակական հատկությունների բարձրացում:
  • Գյուղատնտեսական բիզնեսի շուկայավարման կատարելագործում` ներառյալ գյուղատնտեսական ապրանքների (մթերքների) արտադրության, վերամշակման, պահեստավորման նոր տեխնոլոգիաների ներդրում:
  • Գյուղական բիզնեսի կառավարման բարելավում, կատարելագործում և բիզնեսի լավագույն փորձի զարգացում և տարածում:
  • Գյուղատնտեսության ոլորտում կոոպերացիայի զարգացում, շուկայական կապերի ընդլայնում և ամրապնդում, ինչպես նաև գյուղ. մթերքների իրացման խնդիրների լուծում:
  • ՀՀ տարածաշրջաններում կամ մարզերում գյուղատնտեսական արտադրանքի (մթերքի) նոր տեսակների և նոր տեխնոլոգիաների ներդրում, տարածում և զարգացում:

 

    Իրավասու հավակնորդներ

 Մրցակցային դրամաշնորհային ծրագրերի մասնակիցներ կարող են լինել`

 

  • Գյուղական ոլորտում գործող անհատ ձեռներեցներ, կոոպերատիվներ, ձեռնարկություններ (ՍՊԸ և այլն), միավորումներ (ասոցիացիաներ),
  • Համայնքներում հիմնված ֆերմերային ֆորմալ և ոչ ֆորմալ գյուղական բիզնեսի խմբեր:

 

Ֆերմերային խմբերը պետք է բաղկացած լինեն առնվազն 5 հոգուց: Խմբի անդամները պետք է լինեն նույն մարզից:

 Մասնակցության պայմանները

 Մրցակցային դրամաշնորհային ծրագրերի մասնակիցները պետք է ներդնեն ծրագրով պահանջվող դրամաշնորհի ընդհանուր արժեքի նվազագույնը 30 տոկոսը, կանխիկ գումարային տեսքով:

 Բացի ֆինանսական ներդրումից հավակնորդները կարող են կատարել ներդրումներ նաև բնամթերային տեսքով (շենք, շինություն, հող, աշխատուժ, հումք, գյուղ. մեքենաներ, սարքավորումներ, անասուններ, ծառայություններ և այլն), որոնք ուղղակիորեն կապված են դրամաշնորհային ծրագրի հետ:

 Ներկայացվող պահանջները

 

  • Առաջարկվող ծրագրի տևողությունը չպետք է գերազանցի 24 ամիսը,
  • Ծրագրի համար պահանջվող դրամաշնորհի գումարը պետք է լինի նվազագույնը 8,000 ԱՄՆ դոլար, իսկ առավելագույնը 20,000 ԱՄՆ դոլար,
  • Հայտով պահանջվող դրամաշնորհը պետք է ուղեկցվի նշված դրամաշնորհի գումարի առնվազն 30%-ի չափով կանխիկ համաֆինանսավորմամբ,
  • Ընդհանուր ծրագրի արժեքը չպետք է գերազանցի 60,000 ԱՄՆ դոլարը,
  • Դիմորդը չի կարող ստանալ մեկ անգամից ավել դրամաշնորհ,
  • Դրամաշնորհ չի հատկացվի այն հավակնորդներին, որոնք անհաջողության են մատնել, կամ նախկինում ձախողել են որևիցե դրամաշնորհային ծրագիր:

 

 ՄԴԾ քարտուղարության կողմից իրականացված աշխատանք

 Համաձայն Համաշխարհային Բանկի կողմից հաստատված ընթացակարգի և ժամանակացույցի «ԳԾԻԳ» ՊՀ-ի Մրցակցային դրամաշնորհային ծրագրերի (ՄԴԾ) քարտուղարության կողմից յուրաքանչյուր տարի հայտարարվում են Մրցակցային դրամաշնորհային ծրագրերի ընտրության մրցույթներ ՀՀ 10 մարզերում: Այնուհետև յուրաքանչյուր մարզում իրականացվում են տեղեկատվական ժողովներ (հանդիպումներ ֆերմերների հետ): Հանդիպումների ժամանակ ֆերմերները ծանոթանում են մրցույթի ընթացակարգերին, պահանջվող չափորոշիչներին, հատկացվող գումարային սահմանափակումներին, ծրագրերին ներկայացվող պահանջներին և այլ անհրաժեշտ պայմաններին:

 Հանդիպումներից հետո ընկած մեկ ամսվա ժամանակահատվածում ֆերմերների կողմից ներկայացվում են նախնական հայտեր: Ընթացակարգով սահմանված համապատասխան փուլեր և գործառույթներ անցնելուց հետո, ընտրվում են լավագույն ծրագրեր, որոնց ղեկավարների հետ կնքվում են համապատասխան պայմանագրեր:

 «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի մեկնարկից մինչ օրս ՄԴԾ քարտուղարության կողմից իրականացվել է մրցակցային դրամաշնորհային ծրագրերի ընտրության 6 մրցույթ:

 2011թ. ապրիլի 6-ին հայտարարվել է ՄԴԾ ընտրության առաջին փուլի մրցույթը և համաձայն հաստատված ժամանակացույցի դրամաշնորհների հատկացման և հայտերի պատրաստման կանոնակարգերին ծանոթանալու նպատակով 2011 թվականի ապրիլի 11-15-ը ՀՀ 10 մարզում կազմակերպվել և իրականացվել են հանդիպումներ (տեղեկատվական ժողովներ) շուրջ 450 ֆերմերի հետ: Մրցույթի առաջին փուլի իրականացման արդյունքում շահառուների կողմից ներկայացվել է 37 հայտ, որոնցից (ՄԴՀ) Մրցակցային դրամաշնորհների հանձնաժողովի կողմից հաղթող է ճանաչվել 8 ծրագիր:

 Այնուհետև ՄԴ ծրագրերի ընթացակարգի համաձայն իրականացվել են ժամանակացույցով հաստատված բոլոր դրույթները, այդ թվում` հաղթող ճանաչված 8 ծրագրերի ֆերմերների կողմից իրականացված ներդրումների հավաստագրում և գնահատում, նշված ծրագրերի բնապահպանական կատեգորիաների դասակարգում և բնապահպանական կառավարման պլանների կազմում, հաղթող ճանաչված ծրագրերի ցանկը ՀՀ Գյուղատնտեսության նախարարին ի գիտություն ներկայացում և այլն:

 Առաջին փուլով հաղթող ճանաչված 8 ծրագրերի ղեկավարների հետճանաչված վածստատված բոլոր դրույթները, այդ թվում` գիտություննիստով ընտրվել է ՄԴՀ նախագահ,

 կնքվել են համապատասխան պայմանագրեր 54,169,532 ՀՀ դրամ (համարժեք 151,320 ԱՄՆ դոլարի, 1 ԱՄՆ դոլարը = 357.98 ՀՀ դրամի) արժողությամբ: 01.08.2014թ. դրությամբ առաջին փուլի 8 ծրագրերին փաստացի վճարվել է 53,724,367 ՀՀ դրամ: Առաջին փուլով հաղթող ճանաչված բոլոր 8 ծրագրերը ավարտված և գնահատված են անկախ գնահատողի կողմից:

 2011թ. հոկտեմբերի 28-ին հայտարարվել է ՄԴԾ երկրորդ փուլի մրցույթը և համաձայն հաստատված ժամանակացույցի դրամաշնորհների հատկացման և հայտերի պատրաստման կանոնակարգերին ծանոթանալու նպատակով 2011 թվականի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 5-ը ՀՀ 10 մարզում կազմակերպվեցին և իրականացավեցին հանդիպումներ (տեղեկատվական ժողովներ) շուրջ 600 ֆերմերի հետ: Մրցույթի երկրորդ փուլի իրականացման ընթացքում ֆերմերների կողմից ներկայացվել է 43 գործ, այդ թվում` 41 հայտ և 2 դիմում նախքին փուլից կրկին վերանայման խնդրանքով, որոնցից 06.02.2012թ. տեղի ունեցած ՄԴՀ նիստում հաղթող ճանաչվեցին 9 ծրագիր:

 Այնուհետև ՄԴ ծրագրերի ընթացակարգի համաձայն իրականացվել են ժամանակացույցով հաստատված բոլոր դրույթները, այդ թվում` հաղթող ճանաչված 9 ծրագրերի ֆերմերների կողմից իրականացված ներդրումների հավաստագրում և գնահատում, նշված ծրագրերի բնապահպանական կատեգորիաների դասակարգում և բնապահպանական կառավարման պլանների կազմում, հաղթող ճանաչված ծրագրերի ցանկը ՀՀ Գյուղատնտեսության նախարարին ի գիտություն ներկայացում և այլն:

 Երկրորդ փուլով հաղթող ճանաչված 9 ծրագրերի ղեկավարների հետ ճանաչված վածստատված բոլոր դրույթները, այդ թվում` գիտություննիստով ընտրվել է ՄԴՀ նախագահ,

 կնքվել են համապատասխան պայմանագրեր 63,346,195 ՀՀ դրամ (համարժեք 167,158 ԱՄՆ դոլարի, 1 ԱՄՆ դոլարը = 378.96 ՀՀ դրամի) արժողությամբ: 01.08.2014թ. դրությամբ երկրորդ փուլի 9 ծրագրերին փաստացի վճարվել է 63,088,295 ՀՀ դրամ: Երկրորդ փուլով հաղթող ճանաչված բոլոր 9 ծրագրերը ավարտված և գնահատված են անկախ գնահատողի կողմից:

 2012թ. հունիսի 01-ին հայտարարվել է ՄԴԾ երրորդ փուլի մրցույթը և համաձայն հաստատված ժամանակացույցի դրամաշնորհների հատկացման և հայտերի պատրաստման կանոնակարգերին ծանոթանալու նպատակով 2012 թվականի հունիսի 04-ից հունիսի 09-ը ՀՀ 10 մարզում կազմակերպվեցին և իրականացավեցին հանդիպումներ (տեղեկատվական ժողովներ) շուրջ 650 ֆերմերի հետ: Մրցույթի երրորդ փուլի իրականացման ընթացքում ֆերմերների կողմից ներկայացվել է 30 գործ, այդ թվում` 28 հայտ և 2 դիմում նախքին փուլերից կրկին վերանայման խնդրանքով, որոնցից 07.09.2012թ. տեղի ունեցած ՄԴՀ նիստում հաղթող ճանաչվեցին 8 ծրագիր, որից 1 ծրագիր չի հավաստագրվել ՄԴԾ քարտուղարության կողմից, արդյունքում հաղթող ճանաչվեցին 7 ծրագիր:

 Այնուհետև ՄԴ ծրագրերի ընթացակարգի համաձայն իրականացվել են ժամանակացույցով հաստատված բոլոր դրույթները, այդ թվում` հաղթող ճանաչված 7 ծրագրերի ֆերմերների կողմից իրականացված ներդրումների հավաստագրում և գնահատում, նշված ծրագրերի բնապահպանական կատեգորիաների դասակարգում և բնապահպանական կառավարման պլանների կազմում, հաղթող ճանաչված ծրագրերի ցանկը ՀՀ Գյուղատնտեսության նախարարին ի գիտություն ներկայացում և այլն:

 Երրորդ փուլով հաղթող ճանաչված 7 ծրագրերի ղեկավարների հետ ճանաչված վածստատված բոլոր դրույթները, այդ թվում` գիտություննիստով ընտրվել է ՄԴՀ նախագահ,

 կնքվել են համապատասխան պայմանագրեր 55,100,030 ՀՀ դրամ (համարժեք 135,875 ԱՄՆ դոլարի, 1 ԱՄՆ դոլարը = 405.52 ՀՀ դրամի) արժողությամբ: 01.08.2014թ. դրությամբ երրորդ փուլի 7 ծրագրերին փաստացի վճարվել է 52,420,571 ՀՀ դրամ (129,268 ԱՄՆ դոլարին համարժեք): Երրորդ փուլին հաղթող ճանաչված 7 ծրագրերից 1-ն ավարտվել և գնահատվել է անկախ գնահատողի կողմից, իսկ մնացած 8 ծրագրերը գտնվում են իրականացման փուլում:

 2013թ. հունվարի 18-ին հայտարարվել է ՄԴԾ չորորդ փուլի մրցույթը և համաձայն հաստատված ժամանակացույցի դրամաշնորհների հատկացման և հայտերի պատրաստման կանոնակարգերին ծանոթանալու նպատակով 2013 թվականի հունվարի 21-ից հունվարի 25-ը ՀՀ 10 մարզում կազմակերպվեցին և իրականացավեցին հանդիպումներ (տեղեկատվական ժողովներ) շուրջ 670 ֆերմերի հետ: Մրցույթի չորորդ փուլի իրականացման ընթացքում ֆերմերների կողմից ներկայացվել է 31 գործ, այդ թվում` 29 հայտ և 2 դիմում նախքին փուլերից կրկին վերանայման խնդրանքով, որոնցից 30.04.2013թ. տեղի ունեցած ՄԴՀ նիստում հաղթող ճանաչվեցին 6 ծրագիր:

 Այնուհետև ՄԴ ծրագրերի ընթացակարգի համաձայն իրականացվել են ժամանակացույցով հաստատված բոլոր դրույթները, այդ թվում` հաղթող ճանաչված 6 ծրագրերի ֆերմերների կողմից իրականացված ներդրումների հավաստագրում և գնահատում, նշված ծրագրերի բնապահպանական կատեգորիաների դասակարգում և բնապահպանական կառավարման պլանների կազմում, հաղթող ճանաչված ծրագրերի ցանկը ՀՀ Գյուղատնտեսության նախարարին ի գիտություն ներկայացում և այլն:

 Չորորդ փուլով հաղթող ճանաչված 6 ծրագրերի ղեկավարների հետ ճանաչված վածստատված բոլոր դրույթները, այդ թվում` գիտություննիստով ընտրվել է ՄԴՀ նախագահ,

 կնքվել են համապատասխան պայմանագրեր 47,411,371 ՀՀ դրամ (համարժեք 116.915 ԱՄՆ դոլարի, 1 ԱՄՆ դոլարը = 405.52 ՀՀ դրամի) արժողությամբ: 01.08.2014թ. դրությամբ չորորդ փուլի 6 ծրագրերին փաստացի վճարվել է 41,969,019 ՀՀ դրամ (103.494 ԱՄՆ դոլարին համարժեք): Չորորդ փուլին հաղթող ճանաչված բոլոր 6 ծրագրերը գտնվում են իրականացման փուլում:

 2013թ. հուլիսի 30-ին հայտարարվել է ՄԴԾ հինգերորդ փուլի մրցույթը և համաձայն հաստատված ժամանակացույցի դրամաշնորհների հատկացման և հայտերի պատրաստման կանոնակարգերին ծանոթանալու նպատակով 2013 թվականի օգոստոսի 01-ից օգոստոսի 07-ը ՀՀ 10 մարզում կազմակերպվել և իրականացավել են հանդիպումներ (տեղեկատվական ժողովներ) շուրջ 700 ֆերմերի հետ: Մրցույթի հինգերորդ փուլի իրականացման ընթացքում ֆերմերների կողմից ներկայացվել է 24 գործ, այդ թվում` 23 հայտ և 1 դիմում նախքին փուլերից կրկին վերանայման խնդրանքով, որոնցից 31.10.2013թ. տեղի ունեցած ՄԴՀ նիստում հաղթող ճանաչվեցին 8 ծրագիր:

 Այնուհետև ՄԴ ծրագրերի ընթացակարգի համաձայն իրականացվել են ժամանակացույցով հաստատված բոլոր դրույթները, այդ թվում` հաղթող ճանաչված 8 ծրագրերի ֆերմերների կողմից իրականացված ներդրումների հավաստագրում և գնահատում, նշված ծրագրերի բնապահպանական կատեգորիաների դասակարգում և բնապահպանական կառավարման պլանների կազմում, հաղթող ճանաչված ծրագրերի ցանկը ՀՀ Գյուղատնտեսության նախարարին ի գիտություն ներկայացում և այլն:

 Հինգերորդ փուլով հաղթող ճանաչված 7 ծրագրերի (հավակնորդի մահվան պատճառով 1 ծրագրի հետ պայմանագիր չի կնքվել) ղեկավարների հետ ճանաչված վածստատված բոլոր դրույթները, այդ թվում` գիտություննիստով ընտրվել է ՄԴՀ նախագահ,

 կնքվել են համապատասխան պայմանագրեր 56,716,137 ՀՀ դրամ (համարժեք 139,950 ԱՄՆ դոլարի, 1 ԱՄՆ դոլարը = 405.26 ՀՀ դրամի) արժողությամբ: 01.08.2014թ. դրությամբ չորորդ փուլի 6 ծրագրերին փաստացի վճարվել է 44,449,780 ՀՀ դրամ (109.682 ԱՄՆ դոլարին համարժեք): Հինգերորդ փուլին հաղթող ճանաչված բոլոր 7 ծրագրերը գտնվում են իրականացման փուլում:

 2014թ. մարտի 01-ին հայտարարվել է ՄԴԾ վեցերորդ փուլի մրցույթը և համաձայն հաստատված ժամանակացույցի դրամաշնորհների հատկացման և հայտերի պատրաստման կանոնակարգերին ծանոթանալու նպատակով 2014 թվականի մարտի 03-ից մարտի 07-ը ՀՀ 10 մարզում կազմակերպվել և իրականացավել են հանդիպումներ (տեղեկատվական ժողովներ) շուրջ 630 ֆերմերի հետ: Մրցույթի վեցերորդ փուլի իրականացման ընթացքում ֆերմերների կողմից ներկայացվել է 32 գործ, այդ թվում` 31 հայտ և 1 դիմում նախքին փուլերից կրկին վերանայման խնդրանքով, որոնցից 29.05.2014թ. տեղի ունեցած ՄԴՀ նիստում հաղթող ճանաչվեցին 16 ծրագիր:

 Այնուհետև ՄԴ ծրագրերի ընթացակարգի համաձայն իրականացվել են ժամանակացույցով հաստատված բոլոր դրույթները, այդ թվում` հաղթող ճանաչված 16 ծրագրերի ֆերմերների կողմից իրականացված ներդրումների հավաստագրում և գնահատում, նշված ծրագրերի բնապահպանական կատեգորիաների դասակարգում և բնապահպանական կառավարման պլանների կազմում, հաղթող ճանաչված ծրագրերի ցանկը ՀՀ Գյուղատնտեսության նախարարին ի գիտություն ներկայացում և այլն:

 Վեցերորդ փուլով հաղթող ճանաչված 16 ծրագրերի ղեկավարների հետ ճանաչված վածստատված բոլոր դրույթները, այդ թվում` գիտություննիստով ընտրվել է ՄԴՀ նախագահ,

 կնքվել են համապատասխան պայմանագրեր 129,662,937 ՀՀ դրամ (համարժեք 319,950 ԱՄՆ դոլարի, 1 ԱՄՆ դոլարը = 405.26 ՀՀ դրամի) արժողությամբ:

 2014թ. հոկտեմբերի 17-ին հայտարարվել է ՄԴԾ յոթերորդ փուլի մրցույթը և համաձայն հաստատված ժամանակացույցի դրամաշնորհների հատկացման և հայտերի պատրաստման կանոնակարգերին ծանոթանալու նպատակով 2014 թվականի հոկտեմբերի 20-ից հոկտեմբերի 24-ը ՀՀ 10 մարզում կազմակերպվել և իրականացավել են հանդիպումներ (տեղեկատվական ժողովներ) շուրջ 600 ֆերմերների հետ: Մրցույթի յոթերորդ փուլի իրականացման ընթացքում ֆերմերների կողմից ներկայացվել է 27 գործ, որոնցից 27.01.2015թ. տեղի ունեցած ՄԴՀ 11-րդ նիստում հաղթող ճանաչվեցին 16 ծրագիր:

Ներկայումս ՄԴ ծրագրերի ընթացակարգի համաձայն իրականացվում են ժամանակացույցով հաստատված բոլոր դրույթները, այդ թվում` հաղթող ճանաչված 16 ծրագրերի ֆերմերների կողմից իրականացված ներդրումների հավաստագրում, գնահատում, նշված ծրագրերի բնապահպանական կատեգորիաների դասակարգում և բնապահպանական կառավարման պլանների կազմում, հաղթող ճանաչված ծրագրերի ցանկը ՀՀ Գյուղատնտեսության նախարարին ի գիտություն ներկայացում և այլն: Համաձայն հաստատաված ժամանակացույցի ՄԴԾ 7-րդ փուլի մրցույթի գործընթացը նախատեսվում է ավարտել 2015թ. մայիս ամսին:

 Այսպիսով, ՄԴԾ բաղադրիչով 13.02.2015թ. դրությամբ իրականացվել է 6 փուլի մրցույթ, իսկ 7-րդ փուլի մրցույթը գտնվում է իրականացման ընթացքում: 6 փուլերի մրցույթների արդյունքում  հաղթող են ճանաչվել 53 ծրագիր, 406,406,202 ՀՀ դրամ (համարժեք 1,031,168 ԱՄՆ դոլարի) արժողությամբ: Վեց փուլերում հաղթող ճանաչված 53 ծրագրերից` 18 ծրագիր ամբողջությամբ ավարտվել է, իսկ 35 ծրագիր գտնվում է իրականացման տարբեր փուլերում: 2015թ. մայիս ամսին նախատեսվում է կնքել 7-րդ փուլին հաղթող ճանաչված ևս 16 ծրագրերի պայմանագրեր: Արդյունքում ՄԴԾ բաղադրիչով կիրականացվեն 69 դրամաշնորհային ծրագրեր:

«Մրցակցային դրամաշնորհային ծրագրեր» բաղադրիչի գնահատում

«Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի «Մրցակցային դրամաշնորհային ծրագրեր» բաղադրիչի շրջանակներում ծրագրի սկզբից մինչև օրս վեց փուլերի մրցույթների արդյունքում հաղթող են ճանաչվել 53 ծրագիր, որից 18 ծրագիր ավարտված և գնահատված են անկախ գնահատողի կողմից: Բաղադրիչի գործունեությունը վերլուծելու և ազդեծությունը գնահատելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել հայտատուների կողմից ներկայացված հայտերի մանրամասն դիտարկում ու գնահատում, որով պայմանավորված է ընտրված ծրագրերի որակը:

* 5-րդ փուլին հաղթող ճանաչված 20/5 ծրագրի ղեկավարի մահվան պատճառով պայմանագիր չի կնքվել:

1-6 փուլերի իրականացման ընթացքում հաղթող է ճանաչվել 53 ծրագիր, որից 18 ծրագիր ավարտվել է, իսկ 35 ծրագիր գտնվում է իրականացման տարբեր փուլերում: 1-6 փուլերի իրականացման ընթացքում հաղթող է ճանաչվել 53 ծրագիր, ինչը կազմում է ներկայացված (197 հայտ) հայտերի 26.9%, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Ի սկզբանե այս ցուցանիշը կարող էր ավելի մեծ լինել, սակայն, նշված ցունանիշը` ՄԴ հանձնաժողովի կողմից հայտերի գնահատման եւ հաղթող ծրագրերի ընտրության ընթացակարգում իրականացվող ավելի խիստ մոտեցման արդյունք է:

 Միաժամանակ հարկ է նշել, որ նման մոտեցումը թույլ տվեց ՄԴԾ իրականացնողներին ապահովել դրամաշնորհային ծրագրերի ավելի բարձր որակ, որն ավելի կարեւոր է:

 Վերլուծությունը ցույց է տալիս, որ 6 փուլերի մրցույթներին միջին հաշվով յուրաքանչուր փուլին ներկայացվել է 32.8 հայտ, ինչի արդյունքում յուրաքանչյուր փուլին միջին հաշվով հաղթող է ճանաչվել 9.17 հայտ, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր փուլին ներկայացված հայտերի 27.9% հաղթող է ճանաչվել, որը նույպես բարձր ցուցանիշ է: Միաժամանակ բարձր է մնում մերժված հայտերի թիվը, այն կազմում է 142 հայտ:

Մերժումների մի մասի պատճառը կապված է դրամաշնորհների հայտերում ծախսերի նախահաշիվների, բաղադրիչների ֆինանսական համամասնությունների, եկամուտների և ծախսերի հավելվածների սխալ հաշվարկի և համապատասխան փաստաթղթերի ոչ լիարժեք ներկայացման հետ: Մերժումների մնացած գերակայող մասը կապված է ընտրության չափորոշիչների (նորարարության, նոր տեխնոլոգիաների ներդրման, նոր արտադրատեսակների, բիզնես կապերի ամրապնդման, կոոպերացիաների զարգացման և այլն) չհամապատասխաներու կամ թույլ հիմնավորումների հետ: Որոշ հայտերում ներկայացված ծրագրերի հավանական ազդեցությունը շատ սահմանափակ էր և չէր կարող նպաստել գյուղատնտեսության տվյալ ոլորտի զարգացմանը: ՄԴ հանձնաժողովի կողմից հաղթող են ճանաչվել ծրագրեր ոչ թե պարզապես գյուղական բիզնեսներ հիմնելու, այլ շուկայի եւ մասնավոր ֆերմերների միջև կապ հաստատելու, գիտելիքների փոխանցման եւ կայուն զարգացման ապահովման նպատակով: Նորարարական գաղափարների ներգրավումը նույնպես ՄԴԾ նպատակներից է, որը մերժված հայտերի մի մասի կողմից չի բավարարվել: Բոլոր պատճառները մանրամասն ուսումնասիրվել են: Արդյունքում հայտերի որակը բարելավվել է, իսկ հաղթող ճանաչված դրամաշնորհների թիվը մեծացել է, հատկապես վեցերորդ փուլում: Հաղթող ճանաչված հայտերի որակական բարելավման մասին են վկայում ստորև բերված վերլուծական տվյալները:

 53 դրամաշնորհային ծրագրերը ունեն հետևյալ ուղղվածություն`

  • Անասնապահություն – 15 ծրագիր, այդ թվում`
    • Տավարաբուծություն – 1 ծրագիր;
    • Խոզաբուծություն – 3 ծրագիր;
    • Ոչխարաբուծություն – 2 ծրագիր;
    • Թռչնաբուծություն – 6 ծրագիր;
    • Ճագարաբուծություն – 2 ծրագիր:
    • Ձկնաբուծություն – 1 ծրագիր:
  • Վերամշակում – 20 ծրագիր, այդ թվում`
    • Կաթի վերամշակում և կաթնամթերք – 3 ծրագիր;
    • Մրգի և բանջարեղենի վերամշակում և չրերի արտադրություն – 7 ծրագիր;
    • Բուսական յուղերի արտադրություն – 3 ծրագիր;
    • Պահածոյած ձիթապտուղ – 1 ծրագիր;
    • Հեղուկ և պինդ օճառների արտադրություն – 1 ծրագիր;
    • Մեղրի վերամշակում և փաթեավորում – 1 ծրագիր;
    • Ոսպի վերամշակում – 1 ծրագիր;
    • Կարտոֆիլի վերամշակում և փաթեթավորում – 1 ծրագիր;
    • Հյութերի արտադրություն մածուկներից – 1 ծրագիր:
    • Սոճու կոներից օշարակի ստացում – 1 ծրագիր:
  • Բանջարեղենի մշակություն - 4 ծրագիր:
  • Տեխնիկական մշակաբույսեր և սերմարտադրություն – 5 ծրագիր:
  • Մրգի արտադրություն - 2 ծրագիր:
    • Բույսերի պաշտպանություն – 1 ծրագիր:
    • Այլ բնույթի ծրագրեր – 6 ծրագիր:

 Նշված տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ հաղթող ճանաչված ծրագրերի բովանդակային կառուցվածքը բարելավվել է: Այսպես` ծրագրի սկզբից մինչ օրս հաղթող ճանաչված 53 ծրագրերից` 15-ը վերաբերվում է անասնապահության բնագավառին, իսկ մնացած 38 ծրագրերը (ընտրված ծրագրերի 71.7%) վերամշակման, բարձրարժեք և տեխնիկական մշակաբույսերի, մրգերի արտադրության և վերամշակման բնագավառներին: Համեմատելով նախկինում իրանակցված RESCAD ծրագրի արդյունքների հետ, կարելի է եզրակացնել, որ էապես բարելավվել է ընտրված ծրագրերի կառուցվածքը: Եթե RESCAD ծրագրի շրջանակներում ընտրված ծրագրերի մեծամասնությունը ունեին անասնապահական բնույթ (մոտ 40%), ապա CARMAC ծրագրի սահմաններում իրականացվող ծրագրերի մեծ մասը ուղղված են` նորարարական, նոր տեխնոլոգիաների ներդրման, բարձրարժեք պտուղների ներկրման, մրգերի և բանջարեղենի վերամշակման և այլ նոր տիպի նորարարական առաջարկներին:

RESCAD և CARMAC ծրագրերով դրամաշնորհային ծրագրեր տրամադրվել են Հայաստանի բոլոր մարզերում: Աղյուսակ 2-ի վերլուծությունը ցույց է տալիս, որ RESCAD ծրագրի շրջանակներում դրամաշնորհային ծրագրեր ավելի շատ են իրականացվել ՀՀ Լոռու, Շիրակի, Տավուշի, Կոտայքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում: Նշված մարզերում իրականացված ծրագրերի մեծամասնությունը ունեցել են անասնապահական բնույթ:

 Համեմատելով RESCAD ծրագրով տրամադրված դրամաշնորհների մարզային բաշխվածության հետ կարելի է եզրակացնել, որ CARMAC ծրագրի շրջանակներում հատկացված դրամաշնորհները տեսակարար կշիռով ավելացել են ՀՀ Արարատի, ՀՀ Արմավիրի, ՀՀ Սյունիքի, ՀՀ Տավուշի և ՀՀ Վայոց Ձորի մարզերում: Նշված մարզերում հաստատված ծրագրերի մեծ մասը կապված է մրգերի, բանջարեղենի վերամշակման, բուսական յուղերի արտադրության, մրգաչրերի ստացման, կաթի վերամշակման, ինչպես նաև բարձրարժեք պտուղների արտադրության և վերամշակման հետ: Այս վերաբաշխումը կապված է այն հանգամանքի հետ, որ նշված մարզերում իրականացվող ծրագրերը ունեն ավելի շատ վերամշակման բնույթ, ինչը կրկին հաստատոմ է այն փաստը, որ CARMAC ծրագրով իրականացվող դրամաշնորհային ծրագրերն ունեն նորարարական, նոր տեխնոլոգիաների ներդրման և վերամշակման բնույթ:

 Ծրագրերի որոշակի կենտրոնացում է նկատվում այն մարզերում, որտեղ համեմատաբար ավելի բարձր է գյուղացիական տնտեսությունների քանակը, կրթական և տեղեկացվածության մակարդակը ու ներուժըª պայմանավորված տվյալ տարածքներում նմանատիպ ծրագրերի իրականացման փորձով, ինչպես նաեւ խորհրդատվական համակարգի կողմից առավել որակյալ ծառայությունների մատուցման փաստով:

Ընդհանուր առմամբ CARMAC ծրագրի շրջանակներում իրականացված 6 փուլերի մրցույթների արդյունքում ընտրվել է 53 ծրագիր 407,406,202 ՀՀ դրամ (1,031,168 ԱՄՆ դոլարին համարժեք) արժողությամբ:

Համեմատության համար նշենք, որ RESCAD ծրագրով իրականացված թվով 53 դրամաշնորհային ծրագրերի դրամաշնորհի գումարի միջին չափը կազմել է 17065 ԱՄՆ դոլար: Վերլուծությունից պարզ է դառնում, որ հատկացված դրամաշնորհների միջին գումարը CARMAC ծրագրով 2440 ԱՄՆ դոլարով ավել է, ինչը կազմում է հատկացված դրամաշնորհների 10-12%:

 Ավարտված 18 ծրագրերում ավելացել է նաև ֆերմերային խմբերի կողմից ներդրված համաֆինանսավորման գումարի չափը: Այսպես` եթե RESCAD ծրագրի շրջանակներում ներդրված գումարը կազմել է հատկացված դրամաշնորհի 25%, ապա CARMAC ծրագրով կանխիկ ներդրումները բոլոր ծրագրերում կազմել են առնվազն հատկացված դրամաշնորհի 30%:

 Ֆինանսական միջոցների առկայության դեպքում, հնարավոր է կիրառել ծրագրերում նախատեսված նորարարական տեխնոլոգիաները: Ֆինանսական մատչելիության մակարդակը գնահատվում է` ելնելով ծրագրի իրականացման համար սեփական ներդրումների տեսակարար կշռից: Սեփական մեծ ներդրումները հիմնականում կապված են իրականացվող ծրագրի առանձնահատկություններից: Այսպես, կաթնամթերքների արտադրության համար պահանջվում է սանիտարական նորմերին համապատախանող զգալի տարածքներ և սարքավորումներ, ինչի պատճառով ավարտված 17/1 և 25/1 ծրագրերում սեփական ներդրումների բաժինը համեմատաբար բարձր է և կազմում է, համապատախանաբար 56,6% և 63,2%, իսկ 13/2 ծրագրում սեփական ներդրման տեսակարար կշիռը կազմել է 94.8%: Մեղրի փաթեթավորման սարքավորման արտադրամասի ստեղծման արժեքի հետ համեմատած, բարձր արժեքի պատճառով 33/2 ծրագրում սեփական ներդրման մակարդակը կազմել է 45.3%: Գնահատվող բոլոր ծրագրերում սեփական ներդման մակարդակը բարձր է և տատանվում է 60-68% սահմաններում: Ընդհանուր առմամբ, 1-ին փուլի ավարտված ծրագրերի սեփական ներդրումների բաժինը միջին հաշվով կազմում է 63.9%:

 Երկրորդ փուլի ավարտված ծրագրերի սեփական ներդրումների բաժինը համեմատաբար փոքր է առաջին փուլի ավարտված ծրագրի ներդրումներից: Այսպես` գնվող ինկուբատորների արժեքը համեմատած ջայլամաբուծական տնտեսություն ստեղծելու և ջայլամների մայրական կազմի ձեռքբերման ծախսերի հետ, փոքր է, որի հետևանքով 2/2 ծրագրում սեփական ներդրման տեսակարար կշիռը կազմել է 67.1 %: Խորը սառեցման խցի համար նախատեսված սենդվիչների և արագ սառեցման խցի համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման արժեքը համեմատած բանջարեղենի արտադրության ծախսերի հետ նույնպես փոքր է, որի հետևանքով 24/2 ծրագրում սեփական ներդրման տեսակարար կշիռը կազմել է 63.9 %: Ընդհանուր առմամբ, երկրորդ փուլի ավարտված ծրագրերի սեփական ներդրումների բաժինը միջին հաշվով կազմում է 55.0 %:

 Ընդհանուր առմամբ, առաջին և երկրորդ փուլերի շրջանակներում ավարտված 17 ծրագրերի միայն կանխիկ ներդրումների թիվը կազմել է 55,536,502 ՀՀ դրամ (կամ 150,539 ԱՄՆ դոլար): Միջին հաշվարկով մեկ ծրագրի հաշվով կանխիկ ներդրումները կազմել են 3,266,853 ՀՀ դրամ (կամ 8,855 Ամն դոլար), որը կազմում է հատկացված դրամաշնորհի մաքսիմալ գումարի 44.3%: Այսինքն, ֆերմերային տնտեսությունների կողմից կատարված կանխիկ ներդրումների գումարների չափը գերազանցում է ՄԴԾ ընթացակարգով սահմանված 30% պահանջը:

 Իրականացված ծրագրերի նորարարության աստիճանը

 

1.     Ավարտված ծրագրերը ունեն նորարարության հետևյալ պատկերը`

2.    Նորարարության ազգային մակարդակով - 10

3.    Նորարարության մարզային մակարդակով - 7

4.    Հաջողված ծրագրի կրկնություն – 1

 

 Ավարտված 18 ծրագրերից 10-ում կիրառված տեխնոլոգիաները կամ ստացված արտադրատեսակները նորարարություն են ազգային մակարդակով:

Այսպես 25/1 ծրագրում կիրառված պանրի արտադրության նոր տեխնոլոգիայի շնորհիվ ստացվել են Փիմաջջիո և Գաուդա տեսակի պանիրներ, որոնք, մինչ այդ միայն ներմուծվում էին: 31/1 ծրագրում կիրառված ինֆրակարմիր ճառագայթներով պտուղբանջարեղենի չորացում տեխնոլոգիան հանրապետությունում կիրառվել է առաջին անգամ, որը մի քանի անգամ կրճատում է պտուղբանջարեղենի չորացման ժամանակը, ապահովելով բարձր արդյունավետություն: 37/1 ծրագրում կիրառված տավարի կենդանական կերով (չորացված կալիֆոռնիական որդեր) կերակրման տխնոլոգիան, որը զգալիորեն ավելացնում է կովերի կաթնատվությունը, հանրապետությունում կիրառվել է առաջին անգամ: 13-1 ծրագրով ներկրված Կալիֆորնիական, Նոր Զելանդական սպիտակ և Բելգիական հսկա ցեղատեսակների ճագարները և նրանց բուծման տեխնոլոգիան նորույթ է Հայաստանի Հանրապետությունում, իսկ 11/2 ծրագրում կիրառված ՙէքստրուդեր՚ սարքավորման միջոցով ստացվող որակյալ կերերի արտադրության նոր տեխնոլոգիայի շնորհիվ զգալիորեն ավելացել է խոզերի մթերատվությունը` միաժամանակ կրճատելով կերերի վրա կատարված ծախսերը: Սարքավորումը, ԽՍՀՄ փլուզումից հետո, Հայաստանում կիրառվում է առաջին անգամ:  13-2 ծրագրում ստացվել է նոր արտադրանք գազոնային սերմեր, որոնք մինչ այդ հանրապետություն էին ներկրվում արտերկրից: 28-2 ծրագրում կիրառված ջերմոցներում սերմերի տնկման մեքենայական եղանակը, ինչպես նաև ջերմոցների ջեռուցման ինֆրակարմիր տաքացուցիչներով իրականացումը հանրապետությունում առաջին անգամ կիրառվող տեխնոլոգիաներ են, որոնք ապահովում են արդյունավետության մակարդակի զգալի ավելացում: 33-2 ծրագրում կիրառված մեղրի մշակման և փաթեթավորման նոր տեխնոլոգիան հանրապետությունում կիրառվում է առաջին անգամ: 10/2 ծրագրով տեղում մշակվող ձիթապտղի պահածոյացման կազմակերպումը նորույթ է Հայաստանի Հանրապետությունում, իսկ 14/3 ծրագրում մրգերի և բանջարեղենի հյութի, խյուսի և մածուկի, հանրապետությունում դեռևս նման նպատակների համար չկիրառված պոլիպրոպիլենային թափանցիկ տարաներում փաթեթավորումը, բացառում է թթվածնի թափանցելիությունը` երկարացնելով արտադրանքի պահպանման ժամկետները և բարձրացնում է սննդի անվտանգության մակարդակը:

 Ավարտված 18 ծրագրերից 7-ում կիրառված տեխնոլոգիաները կամ ստացված արտադրատեսակները նորարարություն են մարզային մակարդակով:

17/1-ում իրականացված կաթնամթերքի նոր տիպի փաթեթավորումը նորարարություն է մարզային մակարդակով: 7/1 ծրագրում կիրառված կլանողական տրամախաչման եղանակով ոչխարների մթերատվության բարձրացման տեխնոլոգիան և 20/1 ծրագրում կիրառված ոչխարների արտադրական գործընթացների նոր օպտիմալ տեխնոլոգիաների կիրառումը նույնպես մարզային մակարդակի նորարարություններ են: 2/2 ծրագրում կիրառված ջայլամների ծնողական կազմի ստեղծումը, 15/2 ծրագրում երկշերտ պոլիէթիլենային ջերմատանը ելակի նոր սորտերի մշակության կազմակերպման, 19/2 ծրագրում կիվիի բազմացման և աճեցման, 24/2 ծրագրում բանջարեղենի նոր սորտերի (կոլրաբի, բրոկկոլի, բրյուսելյան կաղամբ) մշակության կազմակերպման տեխնոլոգիաների տեխնոլոգիաների կիրառումը ևս մարզային մակարդակի նորարարություններ են:

 Ավարտված 18 ծրագրերից 1-ում կիրառված տեխնոլոգիաները կամ ստացված արտադրատեսակները հաջողված ծրագրերի կրկնություն է:

Ավարտված 28/1 ծրագրում իրականացված գերմանական հաճարի նոր սորտերի ներդրումը այլ հաջողված ծրագրի կրկնություն է:

Տեխնոլոգիաների փոխանցման գնահատում

 Ավարտված 18 դրամաշնորհային ծրագրերի տեխնոլոգիայի փոխանցման աստիճանը բավականին բարձր է բոլոր ծրագրերում, ինչը հաստատում են ներքոնշյալ թվերը:

 Ընդհանուր առմամբ տեխնոլոգիայի փոխանցման համար ծրագրերն օգտվել են գրեթե բոլոր միջոցներից` սեմինարներ, դաշտային օրեր, տեղեկատվական թերթիկներ, բրոշյուրներ, պլակատներ, հեռուստահաղորդումներ և այլն: Ավարտված բոլոր 18 ծրագրերը կատարել են տեխնոլոգիայի փոխանցման պլանով նախատեսված բոլոր միջոցառումները:

 Ավարտված 18 ծրագրերի կողմից իրականացվել է 63 սեմինար, տպագրվել է 3510 տեղեկատվական թերթիկ, նկարահանվել և հեռարձակվել է 35 հեռուստահաղորդում, իրականացվել է 36 դաշտային օր միջոցառում, տպագրվել է 1380 բրոշյուր, 5 հոդված, 25 պոստեր, իրականացվել է 2 ցուցադրական ցուցահանդես միջոցառում:

 Ծրագրերի իրականացման և տեխնոլոգիայի տարածման արդյունքում նմանատիպ ծրագրերի իրականացման դեպքեր են արձանագրվել համարյա թե բոլոր ծրագրերում, այդ թվում` 7/1, 11/2, 13/1, 20/1, 28/2, 33/2, 13/2, 10/2 (1 դեպք), 19/2 (2 դեպք), 24/2 (5 դեպք) և 15/2 (14 դեպք) ծրագրերում: 14/3 ծրագրի տեխնոլոգիայի փոխանցման շնորհիվ նմանատիպ արտադրության հիմնման դեպք է արձանագրվել նույնիսկ արտերկրում,մասնավորապես ՌԴ-ում:

Տեխնոլոգիաների փոխանցման լավագույն ձև է հանդիսացավ նաև դրամաշնորհային ծրագրերի գծով իրականացվող կոնֆերանսները և ցուցահանդեսները: Այսպես` նախկինում իրականացված RESCAD ծրագրի շրջանակներում կազմակերպվել և հաջող իրականացվել է երկու ազգային կոնֆերանս: CARMAC ծրագրի շրջանակներում 2014թ. աշնանը կազմակերպվեց և իրականացվեց 3-րդ  ցուցահանդեսը, որի աշխատանքներին մասնակցում էին հրավիրված ֆերմերներ, ծառայություն մատուցողներ, ՀՀ գյուղատնտեսության նախարարության, ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի, ԳԾԻԳ ՊՀ-ի,  տարածաշրջանային պետական կառույցների, դեսպանատների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 Վերը նշված միջոցառումները հանդիսացան ՄԴԾ իրականացման ողջ ընթացքի արդյունքների ամփոփման լավագույն միջոց:

 Նպատակներ և նպատակների իրականացում

 Ընդհանուր առմամբ, բոլոր ավարտված ծրագրերը գտնվում են ՀՀ գյուղատնտեսության զարգացման գերակայությունների շրջանակում: Առաջին և երկրորդ փուլերի ավարտված բոլոր դրամաշնորհային ծրագրերի հայտերում դրված նպատակներն իրենցից ներկայացնում են ծրագրային գործողությունների նկարագրություններ: Դրված նպատակները (նկարագրված գործողությունները) գնահատվող բոլոր ծրագրերում հիմնականում իրականացվել են: Բոլոր ծրագրերում իրականացված գործողությունները կատարվել են հաստատված հայտերին համապատասխան և համապատասխանում են ծրագրերի նպատակներին:

 Ծրագրերի հայտերում ներկայացրած գործառույթների կատարման մակարդակն, ընդհանուր առմամբ բավականին բարձր է: Սակայն, գնահատվող ծրագրերում արձանագրվել են առանձին շեղումներ: Այսպես, 17/1 ծրագրում 60 տոննա պաստերիզացված կաթի փոխարեն արտադրվել է 30 տոննա: Արտադրված պակաս կաթը փոխարինվել է 10 տոննա թթվասերով, 15 տոննա թանով և 15 տոննա մածնաբրդոշով: 31/1 ծրագրում, մատակարարի կողմից չորանոցի սարքավորման դարակաշարերի ուշ ուղարկման պատճառով, ծրագրի առաջին տարում նախատեսված 5 տոննա չրի փոխարեն արտադրվել է 2 տոննա: 13-1 ծրագրում նախատեսված 3900 գլուխ ճագարի փոխարեն ստացվել է 3250 գլուխ, 13-2 ծրագրում նախատեսված 3500 կգ-ի փոխարեն ստացվել է 3000 կգ գազոնային խոտաբույսերի սերմեր: 2/2 ծրագրում նախատեսված 100-150 ջայլամի ճտերի փոխարեն ստացվել և վաճառվել է 50 ճուտ: Մնացած ծրագրերում բոլոր նախանշած գործողություններն իրականացվել են և պլանավորված արդյունքները ստացվել են:

 Ծրագրի շահառուներ և սոցիալ-տնտեսական խնդիրների լուծում

 Ընդհանուր առմամբ CARMAC ծրագրով ներկայումս իրականացվող 37 դրամաշնորհային ծրագրերի ուղղակի շահառուների թիվը կազմում է 163, իսկ անուղղակի շահառուների թիվը` 25995: Յուրաքանչյուր իրականացվող ծրագրի ուղղակի շահառուների միջին թիվը կազմում է 4.5, իսկ անուղղակի շահառուների միջին թիվը` 703:

 Առաջին և երկրորդ փուլերի ավարտված դրամաշնորհային ծրագրերի շահառուների թիվը բավականին մեծ է: Այսպես` ավարտված ծրագրերի ուղղակի շահառուների թիվը կազմում է 102, իսկ անուղղակի շահառուների թիվը` 16790, այսինքն` յուրաքանչյուր ավարրտված ծրագրի ուղղակի շահառուների միջին թիվը կազմում է 5.7, իսկ անուղղակի շահառուների միջին թիվը` 932:

 Ավարտված բոլոր ծրագրերում շահառուների բարձր թիվը հիմնականում ապահովվել է անուղղակի շահառուների հաշվին, բացառությամբ մի քանի դեպքի: Բացառություն են կազմում 7/1 և 20/1 ծրագրերը (ոչխարաբուծություն), որոնք հիմնականում օգտագործում են սեփական արտադրության անասնակերեր, իսկ արտադրանքըª գառ, բուդ, կաթ հանձնում են մի քանի գնորդի:

 Ավարտված ծրագրերի իրականացման շնորհիվ մեկ ծրագրի հաշվով` ստեղծվել է 7 աշխատատեղ: Ավարտված ծրագրերի իրականացումը նպաստել է նաև խմբերի անդամների եկամուտների ավելացմանը միջին հաշվով 25 %-ից մինչև 55 %-ի չափով:

 Ավարտված ծրագրերի տնտեսական արդյունավետություն, շուկայի հասանելիություն և շարունակականություն

     Ավարտված ծրագրերի` մինչև ծրագրի իրականացումը և ծրագրի իրականացումից հետո ստացված եկամուտների համեմատության միջոցով հաշվարկված եկամտի հավելաճը, ըստ ավարտված ծրագրերի տատանվում է 36.7-176.2%-ի սահմաններում: Եկամտի հավելաճի մակարդակը բարձր է բոլոր ծրագրերում, ինչը խոսում է ծրագրերի շարունակականության մեծ ներուժի մասին:

 Ծրագրերի իրականացումը մեծապես նպաստել է խմբերի անդամների մրցունակության բարձրացմանը, նոր շուկաների հայտնաբերմանը և ըստ այդմ էլ իրացման ծավալների ավելացմանը: Ավարտված 18 ծրագրերից 10-ում առկա է վերամշակման, իսկ 7-ումª փաթեթավորման բաղադրիչ: Վերամշակման բաղադրիչի առկայությունը նպաստում է շահութաբերության ավելացմանը, իսկ փաթեթավորման առկայությունը` մրցունակության բարձրացմանը: Արտադրանքի իրացման մակարդակը բարձր է բոլոր ծրագրերում և տատանվում է 60-100%-ի սահմաններում:

 Ընդհանուր առմամբ, ծրագրերի տնտեսական արդյունավետության բարձր մակարդակը կայուն երաշխիք է հանդիսանում դրանց շարունակականության ապահովման համար:


Բաղադրիչ 4 - Ծրագրի կառավարում, մոնիտորինգ և գնահատում

Բաղադրիչ 1 - Համայնքների արոտավայրերի և անասնապահության կառավարման համակարգ

Ծրագրի մեկնարկից մինչ օրս բաղադրիչ 1-ի շրջանակներում իրականացվել են ծրագրով նախատեսված բոլոր աշխատանքները, որոնք ներառում են համայնքների ընտրություն, «Համայնքի արոտավայրերի կառավարման և անասնապահության զարգացման» պլանների մշակում, «Համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվների և «Համայնքի արոտավայրերի կառավարման և անասնապահության զարգացման» հանձնաժողովների հիմնում, կերհանդակների քարտեզագրում, գնահատում և կենդանիների հերթափոխ արածեցման սխեմաների մշակում, ջրարբիացման համակարգերի կառուցում, գյուղ.տեխնիկայի ձեռքբերում և տրամադրում, ինչպես նաև ուսուցումներ նախատեսված ՀՀ 6 մարզի 55 համայնքում:

Բաղադրիչի աշխատանքների և ակնկալվող արդյունքի ապահովման տեսանկյունից արձանագրվող առաջընթացի վերաբերյալ իրականացվող մոնիտորինգի գործողությունների շրջանակներում իրենց պատասխանատվության բաժինն ունեն ինչպես մարզային մակարդակով ծրագրի իրականացման համար պատասխանտու մարզային աջակցության թիմերը (ՄԱԹ-եր), այնպես էլ համայնքապետերն ու կոոպերատիվի նախագահները: ՄԱԹ-երի կողմից տարեկան (ինչպես նաև ըստ անհրաժեշտության) սկզբունքով ներկայացվում են տեղեկանքներ իրենց համակարգման տակ գտնվող համայնքներում ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումների արդյունքում գրանցվող առաջընթացի վերաբերյալ, որը հիմնականում արտահայտվում է ԽԵԱ/ՄԵԱ կաթնատվության, օրական քաշաճի, գլխաքանակի, արոտօգտագործման վճարների հավաքագրման, տնտեսությունների կողմից վաճառված անասնապահական արտադրանքի ծավալների և եկամուտների աճի ու անասնակերի ձմռան պաշարի բավարարման մասին տրվող տեղեկատվությամբ:

Մշակվել է նաև արոտվճարների նախատեսված և փաստացի հավաքագրման վերաբերյալ համայնքների կողմից ներկայացվող տեղեկանքի նոր ձև, որն արդեն իսկ տվել է իր արդյունքները: Այսպիսով, համաձայն ներկայացված տվյալների ծրագրի 6 մարզերի 83 համայնքներում 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ հավաքագրվել է 39.248.159 ՀՀ դրամ, որը 13.568.259 ՀՀ դրամով գերազանցում է 2014-ի ընթացքում հավաքված գումարը, և 27.192.459 ՀՀ դրամով մինչև ծրագրի իրականացումը հավաքագրվող արոտօգտագործման վճարները: Սա նշանակում է, որ համայնքներում ավելի շատ են սկսել կարևորել ծրագրի ներկայությունն ու ծրագրի շրջանակներում իրականցվող աշխատանքների անհրաժեշտությունը, քանի որ համայնքներից մեծ մասի տնային տնտեսություններն ու կոոպերատիվի անդամներն արդեն իսկ իրենց սեփական եկամուտների և բարեկեցության մակարդակի աճի վրա են տեսել, ինչպես տրամադրված գյուղտեխնիկայի և գյուղգործիքների, այնպես էլ կառուցված խմոցների և մակատեղերի ազդեցությունը: Ծրագրի կարևորման մակարդակի բարձրացումը հնարավոր է եղել նաև ապահովել պատշաճ և գրագետ կերպով իրականացված հանրային իրազեկմանն ուղղված համայնքային բազմաթիվ  հանդիպումների և ժողովների միջոցով: Այս հանդիպումների և ժողովների ընթացքում համայնքի բնակչությանը մանրամասնորեն ներկայացվել են ծրագրի դրույթներն ու նախատեսվող աշխատանքները, համայնքի պարտավորությունները, ինչպես նաև հաջողությամբ իրականացվելու դեպքում ծրագրի օգուտները և ազդեցությունը: Այսպիսով, համայնքի բնակիչները հնարավորություն են ստանում անմիջականորեն մասնակցելու իրենց համայնքում ծրագրի մշակման, առաջնահերթությունների որոշման, ինչպես նաև որոշումների կայացման գործընթացներում: Համայնքն իր վրա ավելի մեծ պատասխանատվություն է վերցնում, երբ հասկանում է, որ կարևորվում են իրենց ցանկություններն ու ձայնը, այսպիսով երաշխավորելով ծրագրի հաջող ընթացքն ու իրականացումը:

Բաղադրիչ շրջանակներում ընդգրկված համայնքներում ծրագրի կողմից իրականացված աշխատանքների արդյունքում ձեռքբերված առաջընթացը որոշելու համար է ՀԲ կողմից մշակվել է «Կառավարման արդյունավետության գնահատման գործիք» (ԿԱԳԳ)` համաձայն որի գնահատումն իրականացվում է բալային համակարգով (0-3 բալային սանդղակով): Այս գործիքի միջոցով գնահատում իրականացնելու համար մշակվել են 25 հարցեր, որոնք թույլ են տալիս պատկերացում կազմել համայնքում ծրագրի կարևորության և անհրաժեշտության, աշխատանքների պլանավորման, հետազոտությունների իրականացման անհրաժեշտության և գործընթացների, ինչպես նաև արդյունքների և ազդեցությունների մասին: Բոլոր համայնքներում նախատեսվում է իրականացնել չորս գնահատում. առաջինը` համայնքի մասին մինչ ծրագրի իրականացումը (սակայն կոոպերատիվների ստեղծումից և կառավարման պլանների մշակումից հետո) նախնական տվյալներ ստանալու համար, երկրորդն ու երրորդը` յուրաքանչյուր փուլի ներդրումների կատարումից հետո, և վերաջապես չորրորդը` ծրագրի ավարտին` պարզելու ադզեցության ու սահմանված նպատակների ձեռքբերման աստիճանը:

Առաջին/նախնական գնահատման ընթացքում համայնքների կողմից ստացած բալերի վերլուծության արդյունքում պարզ դարձավ, որ բոլոր համայնքները հաղթահարել են անհրաժեշտ նվազագույն 15 միավորի շեմը: Առաջին գնահատման ընթացքում համայնքների կողմից հավաքած միավորները տատանվել են 15-28 շրջանակներում: Այս փուլում 22-ից բարձր միավոր հավաքելու հանգամանքը պայմանավորված է եղել տվյալներ համայնքներում որոշակի չափով տեխնիկայի, հարևան համայնքների հետ պարբերական շփումների և խնդիրների համատեղ կարգավորման առկայությամբ: Այս փուլում գնահատման արդյունքում արձանագրված հիմնական թույլ կողմերը առնչվել են արոտվայրերի կառավարման հստակ սահմանված նպատակների բացակայության, անհրաժեշտ գործողությունների պլանավորման, համապատասխան կարգավորումների առկայության և կիրառման, արոտներում սահմանազատումների բացակայության, կոոպերատիվի աշխատանքների կազմակերպման (աշխատանքների բաժանում, գրանցամատյանի վարում, ֆինանսական պլանավորում), արոտվայրերի վատ վիճակի, ինչպես նաև ենթակառուցվածքների և տեխնիկայի բացակայության կամ ոչ բավարար լինելու հետ: Վերոհիշյալ գործոնները պայմանավորված են եղել համայնքներում ինչպես նախաձեռնության, տեղեկացվածության, այնպես էլ ֆինանսական ներդրումների բացակայությամբ: Այս առումով, ՀԳՌԿՄ ծրագիրը հանդես եկավ որպես նախաձեռնող և համայնքի բնակչությանը մեկ միասնական նպատակի շուրջ համախմբող:

Առաջին փուլի ներդրումների ապահովումից և որոշակի ծավալի աշխատանքների կատարումից հետո իրականացվել է երկրորդ գնահատումը` պարզելու համար առաջընթացը: Համայնքներ կատարվող այցելությունների նպատակը միայն գնահատումը չէ, այլև տեղում իրավիճակին ծանոթանալը և համայնքի բնակիչներին հանդիպելը: Հարկ է նշել, որ ծրագրի իրազեկվածության մակարդակը բավականին բարձր է, ինչը ապահովվել է ինչպես նախնական ժողովների, այնպես էլ համայնքում կոոպերատիվի նախագահի և անդամների և ՄԱԹ-ի տվյալ մարզի համակարգողի հետևողական աշխատանքի և իրազեկման միջոցով: Բոլոր համայնքների կոոպերատիվների աշխատասենյակների մուտքի մոտ փակցված են բոլոր պատասխանատուների անուններն ու կոնտակտային տվյալները, առկա է նաև բողոքների արկղ, որի միջոցով բնակիչները ուղղում են ոչ միայն իրենց բողոքները, այլև առաջարկություններն ու մտահոգությունները: Հաշվետու ժամանակահատվածում  համայնքներից և ոչ մեկում բողոք չի գրանցվել: Բնականաբար եղել են դժգոհություններ, որոնք հարթվել են տեղում և լուրջ ընթացք չեն ստացել:

Երկրորդ գնահատման արդյունքները վկայում են, որ զգալի առաջընթաց կա համայնքներում, ինչը պայմանավորված է գյուղտեխնիկայի առկայութամբ, ապահովված ենթակառուցվածքներով, համայնքի կողմից ծրագրի իրականցման մեխանիզմների ավելի խորը ընկալումով, կազմակերպված ուսուցումների ընթացքում ձեռքբերված գիտելիքներով և այլն: Այս գործում մեծ ազդեցություն է ունեցել նաև համայնքներում գրանցված կաթնատվության, օրական քաշաճի, անասնագլխաքանակի, եկամուտների աճը (առավել մանրամասն վերլուծություն տես ստորև և Հավելված 1-ում):

Ընդհանուր առմամբ, բոլոր 83 համայնքների միջին բալն ըստ առաջին գնահատման կազմել է 18.5, իսկ ըստ երկրորդ գնահատման` 35.5 միավոր:

2014թ-ի մարտ-մայիս ընկած ժամանակահատվածում այցելություններ են կատարվել ծրագրում ընդգրկված ՀՀ 6 մարզերի շուրջ 20 համայնքներ` երկրորդ գնահատումն իրականացնելու նպատակով: Այցելած բոլոր համայնքները հավաքել են ծրագրով նախատեսված աշխատանքների շարունակականությունն ապահովելու համար անհրաժեշտ 30 միավորը: Իհարկե, նշված 20 համայնքների շարքում կային այնպիսիք, որոնք փոքր-ինչ դժվարությամբ հաղթահարեցին 30 միավորի շեմը, ինչը պայմանավորված է եղել մի շարք օբյեկտիվ պատճառներով.

  •  Չավարտված շին.աշխատանքներ,
  • Չօգտագործված գյուղ.տեխնիկա (չնայած այն հանգամանքին, որ տեխնիկան տրամադրվել է անցյալ տարի, սակայն չի օգտագործվել` ուշ լինելու պատճառով),
  • Չիրականացված ուսուցումներ:

Մինչ օրս իրականացվել է նաև ծրագրում ընդգրկված ՀՀ 6 մարզերի նոր 28 համայնքների առաջին գանահատումը: 2014 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին այցելություններ են կատարվել ծրագրում ընդգրկված ՀՀ 6 մարզերի 13 համայնքներ, իսկ 2015 թվականի հունվար-փետրվար ամիսներին` ՀՀ 6 մարզերի լրացուցիչ ևս 15 համայնքներ: Այս համայնքները նույնպես հաղթահարել են 15 միավորի շեմը: Հարկ է նշել, որ այս նոր համայնքներում նկատվեց ոգևորություն և ծրագրի մասին տեղեկացվածության բավականին բարձր մակարդակ:

Այսպիսով, հիմք ընդունելով ՄԱԹ-երի կողմից ներկայացվող մոնիտորինգային տվյալներն ու ԿԱԳԳ միջոցով իրականացվող գնահատումների արդյունքները, կարելի է եզրակացնել, որ ծրագրով ընդգրկված համայնքներում զգալի դրական առաջընթաց է գրանցվել բաղադրիչի նպատակների` քայքայիչ արածեցման միտումը կանխելու, արոտվայրերն առավել արդյունավետ դարձնելու, կենդանիների կերակրման համակարգերը բարելավելու, ինչպես նաև անասնապահական արտադրանքի արդյունավետությունը բարձրացնելու և դրանից ստացվող եկամուտները ավելացնելու ուղղությամբ: Բացի այդ նոր համայնքների ընդգրկումը թույլ է տալիս բավականին մեծացնել բարելավվող տարածքների չափերը և դրանից օգտվող բնակչության թիվը:

Համաձայն  ծրագրի  «արդյունքների աղյուսակում» ընդգրկված ցուցանիշների գրեթե բոլոր ցուցանիշներով գրանցվել է աճ, չնայած, որ ցուցանիշների արդյունքներն արտահայտում են արդեն 83 համայնքի տվյալներ, ի տարբերություն նախորդի, որոնք ներկայացնում էին 55 համայնքի տվյալներ: Որոշ ցուցանիշներ պահպանել են նույն արժեքները, ինչը պայմանավորված է ընդգրկված նոր 28 համայնքների բավականին ցածր ցուցանիշներով, սակայն ի հաշիվ նախորդ 55 համայնքների առաջընթացի, հնարավոր է եղել պահպանել ցուցանիշները միևնույն մակարդակի վրա: Ակնկալվում է, որ արդեն իսկ այս տարվա վերջում կունենանք զգալի առաջընթաց բոլոր ցուցանիշներով:  

Ջրի և կերի ապահովման հետ կապված յուրաքանչյուր սահմանափակում կարող է հանգեցնել կաթի արտադրողականության ծավալների կրճատման; Այս հարցում հավասար կարևորություն ունեն ինչպես կերակրումը, այնպես էլ ջրի առկայությունը: Որպես ապացույց հանդես են գալիս ԽԵԱ/ՄԵԱ կաթնատվության ցուցանիշների աճը, որը պայմանավորված է ինչպես հերթափոխային արածեցման սկզբունքների կիրառությամբ, կառուցված խմոցներով, այնպես էլ արոտվայրային ռեսուրսների վերականգմանն ուղղված միջոցառումների կիրառությամբ: Մասնավորապես` հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է ԽԵԱ կաթնատվության շուրջ 118% աճ, իսկ ՄԵԱ կաթնատվության ցուցանիշը նվազել է  շուրջ 7.6% , և սա բնական է ւ հիմնավորված, քանի որ 28 համայնքներում ոչխարների կաթնատվությունը հին համայնքների համեմատ գրեթե կրկնակի, իսկ որոշ մասնավոր դեպքերում նաև եռակի անգամ ցածր է: Բացի այդ հարկ է նշել, որ ՀՀ Գեղարքունիքի որոշ համայնքներում, ինչպես նաև ՀՀ Սյունիքի մարզի ծրագրում ընդգրկված բոլոր համայնքներում ոչխարներին չեն կտում: Այս հանգամանքը նույնպես ազդում է ցուցանիշի ձևավորման վրա:  

Վերոհիշյալ գործոնները, դեգրադացված տարածքների աստիճանական վերականգման արդյունքում այդ տարածքներիս ստացվող կերի սննդարարության մակարդակի բարձրացումը, ինչպես նաև հեռագնա արոտներում խմոցների առկայության շնորհիվ կենդանիների հարկադիր և հաճախակի տեխափոխումների կրճատումը հանգեցրեցին նաև ԽԵԱ/ՄԵԱ օրական քաշաճի ցուցանիշների աճի: Մասնավորապես` ԽԵԱ – 423.8 գր/օր ի տարբերություն 2011թ-ի 320 գր/օր ցուցանիշի, որտեղ աճը կազմում է 132.5%; ՄԵԱ` 88 գր/օր ի տարբերություն 2011թ-ի 81 գր/օր ցուցանիշի, որտեղ աճն իր հերթին կազմում է 108%:

Պայմանավորված կաթի ԽԵԱ արտադրողականության աճով, ԽԵԱ/ՄԵԱ օրական քաշաճի ավելացումով, ինչպես նաև ԽԵԱ/ՄԵԱ անասնագլխաքանակի աճով` ավելացել են նաև տնային տնտեսությունների կողմից անասնապահական արտադրանքի վաճառքից ստացվող եկամուտները` 2015թ-ի հունվարիi 1-ի դրությամբ միջինում ըստ տնտեսության կազմելով 1.204.502 դրամ, որը ի տարբերություն 2011թ-ի տվյալների ավել է շուրջ 672355 դրամով: Եկամուտների աճի վերաբերյալ որոշակի դատողություններ անելիս անհրաժեշտ է հաշվի առնել նաև գնաճի գործոնը:

Արոտավայրերի օգտագործումից համայնքի բյուջեի ծավալների աճ նույնպես ապահովվել է, քանի որ, ինչպես արդեն նշվել է, համայնքի բնակիչները սկսել են ավելի լուրջ վերաբերել իրենց պարտավորոթյուններին, քանի որ աստիճանաբար տեսնում են ծրագրի արդյունքներն արդեն իսկ իրենց տնտեսությունների և ընտանիքի մակարդակով: Այսպես` առ 01.02.2015թ միջինում հավաքագրվել է  510.654 դրամ ի տարբերություն 2011թ-ի` շուրջ 329.000 դրամի: Այս ցուցանիշի վրա ևս իրենց բացասական ազդեցությունն են ունեցել նոր համայնքներում դեռևս չհավաքվող արոտավճարների գործոնը: Ակնկալվում է, որ այս ցուցանիշը ևս կգրանցի զգալի առաջընթաց արդեն իսկ այս տարվա վերջում: 

Բաղադրիչի նպատակների իրականացման արդյունք է հանդիսանում նաև ձմռան կերի բավարարման մակարդակը, որը շնորհիվ իրականացված և իրականացման փուլում գտնվող միջոցառումների 45%-ից հասել է 85%-ի: Այսպիսով, որպես թիրախային արժեք սահմանված 80%-ը ծրագիրն իրականացրել է:  

Այսպիսով, ամփոփելով հիմնական ցուցանիշների վերլուծության և ձեռքբերված արդյունքների հիմնավորման մասը, հարկ է մեկ անգամ ևս նշել, որ ծրագիրը զգալի առաջընթաց կունենա այս տարվա վերջում:  

Բաղադրիչի շրջանակներում իրականացվող մոնիտորինգայի այցելությունների ընթացքում ակամայից զուգահեռաբար ուշադրություն է դարձվում նաև բնապահպանական ու սոցիալական հարցերին` երաշխավորելու համար դրանց համապատասխանությունը դրված պահանջների հետ: Ստորև ամփոփ ներկայացված է մոնիտորինգի իրականացմանը զուգահեռ կատարված դիտարկումները նշված ոլորտներում:

Այսպիսով, բաղադրիչն ուղղված լինելով դեգրադացված, գերարածեցված և քայքայված տարածքների վերականգնմանն ու բարելավմանը,  բնապահպանության` մասնավորապես  էկոհամակարգի վերականգման տեսանկյունից տեսանկյունից ևս մեծ արժեք է ներկայացնում: Համայնքներում անհրաժեշտորեն կազմակերպում և իրականացվում են հանրային իրազեկման արշավներ յուրաքանչյուր ֆիզիկական աշխատանք կատարելուց առաջ` դա կլինի շինարարություն, թե բնության, բնապական պաշարների և այլնի հետ կապված որևէ այլ տեսակի միջամտություն: Շնորհիվ նման գործողությունների մինչ օրս ծրագրի շրջանակներում իրականացված գործողությունները ոչ մի բացասական հետևանք չեն ունեցել շրջակա միջավայրի վրա:

Հարկ է նշել, որ այս բաղադրիչում առավելապես մեծ է տարբեր խոցելի խմբերի ընդգրկման և մասնակցության ապահովման գործոնը: Քանի որ ծրագրի իրականացման շնորհիվ ձեռքբերված արդյունքներից պետք է օգտվի ողջ համայնքը, հետևապես կարևոր է նշված խմբերի պարտադիր մասնակցությունը կատարվող միջոցառումներում: Այս նպատակին ուղղված բաղադրիչի պատասխանատուների կողմի (ինչպես ԳԾԻԳ-ի, այնպես էլ մարզային և համայնքայն մակարդակով) ձեռնարկվել են բոլոր հնարավոր միջոցառումները, որոնք ներառում են ժողովների մասին հատուկ/առանձին ծանուցումներ, ժողովների կազմակերպման ժամանակի հետ կապված համապատասխանեցումներ, ինչպես նաև «արոտօգտագործողների միավորներ» սպառողական կոոպերատիվների վարչության կազմում առնվազն 30% կանանց ներկայության, հանձնաժողովի կազմում առնվազն երկու կին անդամների ապահովում և այլն: Սրանք նախապայմաններ են, որոնք ապահովել են ծրագրի սեռային զգայունակությունը: Հիմք ընդունելով ներկայիս ունեցած փորձը` ԳԾԻԳ-ը նպատակ ունի մշակելու լրացուցիչ քայլեր և միջոցառումները, որոնք կապահովեն խոցելի խմբերի առավել լայն զանգվածների մասնակցություն: Այս առումով մեծ նշանակություն կունենա նաև մշակվող ՀԳՌԿՄ 2 ծրագրի բաղադրիչ 1-ի շրջանակներում նախատեսված կանանց և երիտասարդներին ուղղված ենթաբաղադրիչի առկայությունը, որի շրջանակներում տեղ գտած նոր առաջարկությունները կկիրառվեն նաև ՀԳՌԿՄ ծրագրով արդեն իսկ ներգրավված համայնքներում:

Ծրագրի շրջանակներում բնապահպանության և սոցիալական երաշխիքների ապահովման համար իրականացվող միջոցառումներն առավել մանրամասն և հանգամանալից ներկայացված են հաշվետվության համապատասխան բաժիններում:

Բաղադրիչ 2 - Գյուղատնտեսությանն աջակցող ծառայությունների հզորացում

ա) «Գյուղատնտեսական խորհրդատվական ծառայություններ» ենթաբաղադրիչ

Ենթաբաղադրիչի շրջանակներում սահմանված նպատակներն են` անասնապահության, կենդանիների հիգիենայի և առողջության, արոտավայրերի կառավարման և կերարտադրության, ինչպես նաև շուկայահանման պահանջների բավարարման խնդիրների շուրջ խորհրատվության տրամադրումը, որը նախատեսվում էր իրականացնել ԳԱՀԿ/ԳԱՄԿ խորհրդատվական համակարգի հզորացման միջոցով: Այս իսկ պատճառով մշակվել էին ուսումնական ծրագրեր, նախատեսվել էր տեխնիկական աջակցություն, սարքավորումների (գյուղտեխնիկա, համակարգչային սարքավորումներ, տպագրական սարքավորումներ) տրամադրում խորհրդատվական համակարգի սպասարկման ծածկույթի ընդլայնման և որակի, ինչպես նաև մատուցված ծառայությունների նկատմամբ վստահության մակարդակի բարձրացման համար:

Կազմակերված ուսուցումներին մասնակցած ԳԱՀԿ/ԳԱՄԿ-երի խորհրդատվական համակարգի մասնագետները ստացել են պատշաճ և արդիական գիտելիքներ նորագույն տեխնոլոգիաների և տեխնիկական առաջընթացի, հարկային և օրենսդրական դաշտում տեղի ունեցած փոփոխությունների և այլնի վերաբերյալ: Համակարգում ուսուցումների կազմակերպման հարցում մեծ կարևորություն է ներկայացնում այն հանգամանքը, որ ԳԱՄԿ-երի մասնագետներին ուսուցման թեմաների առաջարկման հնարավորություն է ընձեռվել, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ ուսուցումները ինքնանպատակ բնույթ չեն կրել, այլ ուղղված են եղել իրական կարիքների բավարարմանը:

Աստիճանաբար ամրապնդվում է ԳԱՄԿ-երի և համայնքների միջև եղած կապը և այսօր համայնքներում կարելի է շատ քիչ մարդկանց հանդիպել, ովքեր չգիտեն ԳԱՄԿ-ի գոյության կամ այդ կառույցի կողմից ծավալած աշխատանքների մասին: Սրանով պայմանավորված` աճել է նաև ԳԱՄԿ-երի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց ֆերմերների կողմից վճարելու պատրաստակամությունը: Վերջինս նաև մեծապես պայմանավորված է տրամադրված ծառայությունների որակի բարելավմամբ: Համաձայն «ԳԱՄԿ-երի խորհրդատվական գործունեոության գնահատման ազդեցության», որն իրականացվել է 2012թ-ի և 2014թ-ի վերջին, ֆերմերների համապատասխանաբար  80-85%-ը կարողացել են ԳԱՄԿ-երից ստացած խորհրդատվական ծառայությունները օգտագործել եկամուտների աճ ապահովելու գործում: Սա բավականին բարձր ցուցանիշ է և խոսում է այն մասին, որ ԳԱՀԿ/ԳԱՄԿ համակարգը, որպես գյուղատնտեսության ոլորտում խորհրդատվություն մատուցող համակարգ կայացել է: Բացի այդ, ի տարբերություն այս ոլորտում գործող այլ կազմակերպությունների ԳԱՄԿ-երի կողմից մատուցվող ծառայությունները ավելի մատչելի են և, հետևաբար, ֆերմերների համար ավելի հասանելի են: Ծառայությունների գնի մատչելիությունը շատ գրավիչ գործոն է ԳԱՄԿ-երի ծառայություններից օգտվելու համար, որը համադրվում է նաև մատուցված խորհրդատվության արդյունքում ստացված եկամուտներով և օգուտներով:

Ընդհանուր առմամբ, ԳԱՀԿ-ի կողմից ԳԱՄԿ-երի համար 2011-2014թթ-երի ընթացքում կազմակերպված ուսուցումներին մասնակցել են 808 հոգի: Ուսուցման արդյունավետությունն որոշելու նպատակով ԳԱՀԿ-ի կողմից մշակվել են գնահատման հարցաթերթիկներ, որոնց վերլուծությունը գնահատվել է ըստ 5 ցուցանիշների 5 բալանոց սանդղակով:

Արդյունքի ապահովման տեսանկյունից ոչ պակաս կարևորություն է ներկայացնում ԳԱՄԿ-երին հատկացված համակարգիիչների և գյուղտեխնիկայի փաստը: Տարածաշրջանային խորհրդատվական սենյակներում ինտերնետով ապահովված համակարգչի առկայությունը ապահովում է առավել ամուր և արդյունավետ կապ խորհրդատուների և ֆերմերների միջև: Գյուղտեխնիկայի միջոցով խորհրդատուները կարողացան իրենց տեսական խորհուրդները ցուցադրել պրակտիկ եղանակով, ինչը բարձրացնում է ֆերմերների մոտ ընկալման մակարդակը: Գործնական ցուցադրոթյունները ևս իրենց հերթին զգալի ազդեցություն ունեցան ԳԱՄԿ-երի սպասարկման ծածկույթի ընդլայնման վրա:

Տպագրական սարքերի, գյուղտեխնիկայի միջոցով լրացուցիչ եկամուտներ ստանալու հնարավորոթյունը ԳԱՄԿ-երի կողմից օգտագործվեց այդ եկամուտներն իրենց ծախսերի ծածկմանը ուղղելու, որը տոկոսային արտահայտությամբ վերջնական ակնկալվող արդյունքի գրեթե կրկնակին է (19%):

ԳԱՀԿ/ԳԱՄԿ խորհրդատվական համակարգի գործունեության ընթացքում նրանց ծառայություններից օգտված ֆերմերների մոտ արձանագրվել են արտադրողականության և արտադրանքի քանակների աճ, ինչը հանգեցնում է եկամուտների աճի և ընդհանուր բարեկեցության մակարդակի բարձրացմանը: Հեռահար տեսանկյունից` ֆերմերների բավարարվածությունը պայմանավորված կատարված աշխատանքից ստացվող շոշափելի օգուտներով, բարձրացնում է նրանց հետաքրքվածությունն գյուղատնտեսության վարման ոլորտում և խթան է հանդիսանում նոր գործերի ձեռնարկման համար:

Ենթաբաղադրիչի շրջանակներում իրականցվող հաջորդ կարևոր միջոցառումը «Տեխնոլոգիաների գնահատման ծրագրերն» են: 2011-2014 թթ-երի ընթացքում «Տեխնոլոգիաների Գնահատման Ծրագրերի» (ՏԳԾ) շրջանակներում նախատեսված 150 ծրագրերից իրականացվել են 148-ը, 2-ը դադարեցվել են` եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով: «Գյուղատնտեսության աջակացության հանրապետական կենտրոնի» (ԳԱՀԿ) կողմից իրականացվող ՏԳԾ-երի մոնիտորինգի շրջանակներում ԳԾԻԳ-ի ենթաբաղադրիչի համակարգողի և ՄևԳ մասնագետի կողմից պատահական ընտրանքի սկզբունքով համատեղ այցելություններ են կատարվել ծրագրերի իրականացման տեղամասեր: Դադարեցված ՏԳԾ-ներն են.

  1.  «Գարնանացան սիսեռի հեռանկարային Արփի սորտի մշակություն` պարարտացման համակարգի կիրառմամբ» - Գեղարքունիքի մարզ, Գավառի տարածաշրջան, գյուղ` Լանջաղբյուր: Ծրագիրը նախատեսվում էր իրականացնել 0.5 հա-ի վրա: Ծրագրի դադարեցման պատճառ հանդիսացան ինչպես ջերմաստիճանի կտրուկ անկումը, տեղացած հորդառատ անձրևները, այնպես էլ գերխոնավությունը: Արդյունքում` սիսեռի բույսերի 85-90% ոչնչացան, ինչի պատճառով ծրագրի իրականացման շարունակումը դադարեցվեց համաձայն ԳԱՀԿ-ի 2011թ-ի հուլիսի 29-ի N 02/1-71 գրության:
  2. «Կծու տաքդեղի մշակության տեխնոլոգիայի ներդրումը համեմունքների արտադրության մեջ» - Սյունիքի մարզ, Գորիսի տարածաշրջան, գյուղ` Կորնիձոր: Ծրագիրը նախատեսվում էր իրականացնել 0.1 հա-ի վրա: Ծրագրի դադարեցման պատճառ հանդիսացան հորդառատ անձրևն ու կարկուտը: Արդյունքում ոչնչացան տնկված տաքդեղի բոլոր սածիլները և ծրագիրը դադարեցվեց համաձայն ԳԱՀԿ-ի 2014թ-ի հունիսի 27-ի N 02/1-55 գրության:

 2011-2014թթ-երի ընթացքում իրականացված 148 ՏԳԾ-եր ապահովել են ծրագրի սպասվելիք արդյունքները, իսկ առավել արդյունավետ ՏԳԾ-երի վերաբերյալ տպագրվել են 72 տեղեկատվական թերթիկներ` ընդհանուր առմամբ 35200 տպաքանակով: Տպագրված տեղեկատվական թերթիկները տրամադրվել են «Գյուղատնտեսության աջակցության մարզաին կենտրոններին» (ԳԱՄԿ)` ֆերմերային տնտեսությունների շրջանում դրանք տարածելու նպատակով: Տեղեկատվական թերթիկների էլեկտրոնային տարբերակները նաև տեղադրված են ԳԱՀԿ-ի պաշտոնական կայքում (http://www.asrc.am):

ՏԳԾ-երի իրականացման շրջանակներից զերծ չի մնացել նաև տեխնոլոգիաների փոխանցման գործառույթը, որն ըստ էության, մեծ կարևորություն է ներկայացնում: Իրականացված ՏԳԾ-երի արդյունքում ստացած գիտելիքներն ու փորձը տարածվել են նաև այլ շահառու ֆերմերների շրջանում` ապահովելով տեխնոլոգիայի վերաբերյալ տեղեկատվության, ինչպես նաև դրա տարածման ավելի լայն շրջանակ: Այսպիսով, 2011-2014 թթ-երի ընթացքում իրականացված ծրագրեր ընդօրինակվել են 1755 ֆերմերներ և, մասնավորապես, հարկ է նշել, որ այս թվում քիչ չեն նաև կանայք` 502:

Այսպիսով, ամփոփելով ենթաբաղադարիչի շրջանակներում նախատեսված և մինչև օրս իրականացված միջոցառումների վերլուծությունը, կարելի է փաստել, որ այն մտավախությունը, որն առկա էր ԳԱՀԿ/ԳԱՄԿ-ի` որպես գյուղատնտեսության ոլորտում խորհրդատվական համակարգի, կայացման հետ, այսօր արդեն տեղին չէ: ԳԱՀԿ/ԳԱՄԿ համակարգն ունի հստակ մշակված նպատակներ, որոնց իրականացման համար արեկան սկզբունքով կազմվում են աշխատանաքային պլաններ: Արդյունքում` 2011 թ-ի ընթացքում ծախսածածկման 6%-ի դիմաց 2015թ-ի փետրվարի 1-ի դրությամբ այդ տոկոսն աճել է մինչև 19-ի: Սա բավականին լավ ցուցանիշ է, որը վկայում է ԳԱՀԿ/ԳԱՄԿ համակարգի կողմից ծավալած գործունեության անհրաժեշտության և կարևորության մասին: ԳԱՄԿ-երի մասնագետների համար պարբերաբար կազմակերպվող ուսուցումները թույլ են տալիս այդ մասնագետներին լինել մշտապես տեղեկացված գյուղատնտեսության ոլորտում տեղ գտնող նորարարություններից, և այդպիսով` միշտ պահանջված: Նրանց պահանջված լինելու մեկ այլ ոչ պակաս կարևոր գործոն է հանդիսանում, ինչպես արդեն նշվել էր, մատուցված ծառայությունների գնի մատչելիությունը:

ԳԱՀԿ/ԳԱՄԿ համակարգի գործունեության արդյունավետության մասին է վկայում նայում նաև իրականացվող ՏԳԾ-երի նկատմամբ եղած հետաքրքությունը, որոնց թիվը չի նվազում, այլ ընդհակառակը, գնալով աճում է: Սա նշանակում է, որ ֆերմերներն իսկապես ՏԳԾ-երի իրականացման արդյունքում ունենում են եկամուտների ավելացում, այլապես մեծ չէր լինի նրանց հետաքրքությունը: Ոչ պակաս կարևոր է այն հանգամանքը, որ ՏԳԾ-երում հաշվի է առնված արդյունքների տարածման և հանրայնացման գաղափարը, որը թույլ է տալիս ապահովելու ավելի մեծ թվով շահառուներ և խորհրդատվական կառույցի ավելի լայն ճանաչում:

Հետևապես, ներկայիս դրությամբ ունենք գործուն և կայացած, հստակորեն սահմանված նպատակներով առաջնորդվող և պատշաճ կերպով վերապատրաստված ԳԱՀԿ/ԳԱՄԿ խորհրդատվական համակարգ, որն աստիճանաբար լուծում է իր առջև ծառացած խնդիրներն ու հաղթահարում է նպատակների իրականացման ճանապարհին գոյացող դժվարությունները:    

բ) «Համայնքներում կենդանիների առողջությանն ուղղված ծառայություններ» ենթաբաղադրիչ

Ենթաբաղադրիչի շրջանակներում ծրագրով նախատեսված աշխատանքները մասնակիորեն իրականացվել են և ներկայումս էլ գտնվում են իրականացման ընթացքի մեջ:

«Մասնավոր անասնաբույժների մոբիլիզացման» ուսումնական ծրագրի շրջանակներում անասնաբուժական մեծ թվով թեմաների վերաբերյալ արդեն իսկ ուսուցումներ են ստացել ՀՀ վեց մարզի ավելի քանի 80 անասնաբույժներ, որն ինքնին արդեն ավելին է, քան նախատեսված էր (48): Ուսուցումների մասնակցության համար անասնաբույժների հավաքագրման միջոցառման գործում էին ներգրավվել ինչպես մամուլը (հայտարարություն «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնական օրաթերթում), ՀՀ ԳՆ «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության» անասնաբուժական տեսչությունը, այնպես էլ ԳԱՄԿ-երը` որպես համայնքների հետ մշտապես շփման մեջ գտնվող և համայնքներից լավատեղյակ կառույցներ: Անասնաբույժների ընդգրկումն իրականացվել է մի քանի հատկանիշներով` ըստ իրենց կողմից ներկայացված դիմումների, անցկացված հացազրույցների և ունեցած փորձառության:

Ուսուցում ստացած ավելի քանի 80 անասնաբույժներից 67-ն ապահովվել են անասնաբուժական գործիքներով, որոնցից 15-ին էլ տրամադրվել են նաև արհեստական սերմնավորման համար անհրաժեշտ պարագաներ: Անասնաբուժական գործիքներով և պարագաներով արդեն իսկ վերապատրաստված անասնաբույժների ապահովումը լրացուցիչ նախապայման է, որը թույլ կտա երաշխավորել համայնքներում կենդանիների առողջութան, և հետևաբար, նրանց արտադրողականության հետ կապված բազմաթիվ առաջացող խնդիրների արդյունավետ լուծում:

Համայնքներում պատրաստված և անհրաժեշտ սարքավորումներով զինված անասնաբույժների առկայությունը լուրջ հիմք է հանդիսանում հիվանդությունների չտարածման, ժամանակին դրանց կանխարգելման, անհրաժեշտ բուժօգնության տրամադրման և այլ նման կարևոր խնդիրների ապահովման տեսանկյունից: Ավելին, հատկացված արհեստական սերմնավորման պարագաները համայնքների բնակիչների համար հնարավորություն են ստեղծում բարելավելու իրենց կենդանիների ցեղատեսակը և ապահովելու առավել բարձր արտադրողականություն և դրանից բխող` լրացուցիչ եկամուտներ: 

Համայնքներում անասնաբույժների հասանելիության ապահովմանը, կենդանիների առողջության հետ կապված խնդիրների լուծմանը, ցեղատեսակների բարելավմանն ու արտադրողականության բարձրացմանը և մի շարք այլ կարևոր հիմնախնդիրների լուծմանն է ուղղված նաև ծրագրով նախատեսված անասնաբուժական կենտրոնների կառուցումը: Որպես կենտրոնների կառուցման անհրաժեշտության հիմնավորում հանդես են եկել` կառուցումը համայնքի բնակիչների համար հասանելի և տեսանելի վայրերում, անհրաժեշտ դեղորայքով ապահովված դեղատան առկայությունը, անասնաբույժների հասանելիությունը և տարբեր կազմակերպությունների կողմից ուսումնական ծրագրեր կազմակերպելու հնարավորությունը: Անասնաբույժների, ինչպես նաև ֆերմերների համար ուսուցումների կազմակերպման հնարավորությունը նորակառույց կենտրոններում թույլ կտա մասնակիցներին նաև խնայել ինչպես ժամանակ, այնպես էլ գումար: Այս բոլոր գործոնները առավել գրավիչ են դարձնում կենտրոնների աշխատանքը: Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ Արագածոտնի մարզի Արտաշավան և ՀՀ Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքներում իրենց աշխատանքը սկսած անասնաբուժական սպասրկման կենտրոնների արդյունքը նույնպես ակնկալվում է, որ հնարավոր կլինի արձանագրել այս տարվա ավարտին:

Վերջապես, համայնքներում վերապատրաստված և անհրաժեշտ անասնաբուժական գործիքներով հագեցած անասնաբույժների գործունեության արդյունքում հնարավոր կլինի ինչպես կանխել հայտնաբերվող հիվանդությունների լայն տարածումը, այնպես էլ ձեռնարկել վաղաժամ կանխարգելիչ միջոցառումներ դրանց չառաջացման ուղղությամբ: Այս ամենը, համայնքի բնակիչների համար ևս մեկ լրացուցիչ նախապայման է կենդանիների արտադրողականության աճի ապահովման տեսանկյունից, որը կբերի լրացուցիչ եկամուտներ, իսկ ծրագրի կատարողականության շրջանակներում, բաղադրիչ 1-ի կողմից սահմանված նպատակների իրականացում:   

Բաղադրիչ 3 - Մրցակցային դրամաշնորհների ծրագիր

«Մրցակցային դրամաշնորհների ծրագիր» բաղադրիչի շրջանակներում իրականացված և ըստ 2014թ-ի հուլիսի տվյալների արդեն իսկ ավարտված 18 ծրագրերի վերլուծությունն ու նպատակահարմարության որոշումն իրականացվել են հիմք ընդունելով բաղադրիչի գործառնական ձեռնարկի պահանջներին համապատասխան իրականացված ՄԴԾ ծրագրերի անկախ գնահատման հաշվետվությունները: Գնահատման ընթացքում հաշվի են առնվել առաջարկվող ծրագրի նորարարության մակարդակը, տեխնոլոգիայի փոխանցման բոլոր ասպեկտները, թիրախված նպատակներն ու դրանց իրականացման աստիճանը, տնտեսական արդյունավետությունն ու շուկայի հասանելիությունը: Ծրագրերի արդյունավետության որոշման հարցում կարևոր ուշադրություն է դարձվել նաև ինչպես սոցիալ-տնտեսական, այնպես էլ բնապահպանական խնդիրներին և շրջակա միջավայրի վրա ծրագրի հնարավոր ազդեցության գնահատմանը: Ծրագրերի շրջանակներում միջոցառումների իրականացման գնահատումը կարգապահության և սահմանված ժամկետներին հետևելու տեսանկյունից, իրականացվել է համաձայն ծրագրի դրույթները պահպանելու և դրանց հետևելու, ինչպես նաև անհրաժեշտ հաշվետվությունները ժամանակին ներկայացնելու չափանիշների համաձայն: Գնահատման համար մշակվել է մեթոդաբանություն, որը ներառում է ծրագրի պահաջներից բխող հատուկ մշակված չափանիշներ, այցելություններ ծրագրի իրականացման տեղամասեր, ինչպես նաև հարցազրույցների ծրագրերի իրականացման համար պատասխանատու անձանց հետ: Գնահատման համար մշկաված չափանիշները համակողմանիորեն նկարագրում են իրականացված ծրագրերի ուժեղ և թույլ կողմերը: Ավարտված ծրագրերի գնահատման համար հիմք են հանդիսացել ինչպես գյուղատնտեսության ոլորտի զարգացման առաջնահերթությունները, այնպես էլ մասնագետների կարծիքներ:

Այսպիսով, ավարտված 18 ծրագրերից 10-ը գնահատվել են գերազանց, 6-ը` լավ և 2-ը` բավարար: Անբավարար գնահատական չի ստացել և ոչ մի ծրագիր, ինչը վկայում է, որ բոլոր ծրագրերը կատարել են ՄԴԾ բաղադրիչով նախատեսված բոլոր պահանջները: «Կիվիի բազմացումը և հետագա աճեցումը Հայաստանում» ծրագրի բավարար գնահատակը պայմանավորված է մի քանի հանգամանքներով` նորարարության տեսանկյունից չի համարվում որպես նոր արտադրատեսակ, չի ապահովել նոր բիզնես-ձեռնարկության ստեղծում և խմբի անդամների եկամտի աճ, փաթեթավորման և վերամշակման առկայություն, ինչպես նաև նախանշած արդյունքի ստացում: Սա պայմանավորված է եղանակային պայմաններով, քանի որ ցրտահարության պատճառով հնարավոր չի եղել ստանալ կիվիի տնկանյութ, որը խմբի անդամներն ակնկալում են ստանալ հաջորդ տարի` կատարված լրացուցիչ ներդրումների շնորհիվ: Բավարար գնահատված մյուս ծարգիրը` «ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանում հաճարի գերմանական սևահասկ, կարմրահասկ և սպիտակահասկ նոր սորտերի ներդրում, տեղայնացում, դրանց մշակության և արտադրության կազմակերպում, հետբերքահավաքային պահպանում, փաթեթավորում և իրացում» ծրագրի բավարար գնահատակը պայմանավորված է ըստ հետևյալ չափանիշների հավաքված ցածր միավորներով` նոր տեխնոլոգիայի և նոր արտադրատեսակի, նմանատիպ ծրագրերի իրականացման դեպքերի, փաթեթավորման գործառույթի բացակայություն, ինչպես նաև ծրագրային դրույթների ոչ լրիվ կատարում: Այս ծրագրի դեպքում ևս մեծ ազդեցություն են ունեցել եղանակային պայմանները, մասնավորապես երաշտի պատճառով հաճարի 1հա-ից ակնկալվող 2.3 տոննա բերքի փոպարեն ստացվել է 1.3 տոննա: Հարկ է նշել, որ ծրագիրը հանդիսանում է նախկինում մեկ այլ հաջողությամբ իրականացված ծրագրի կրկնություն և ծրագրի շնորհիվ ստեղծվել են 2 նոր բիզնես ձեռնարկություններ, ինչը լրացուցիչ նոր աշխատատեղերի ստեղծման հնարավորություն է ապահովել: Փաթեթավորման բացակայությամբ պայմանավորված համեմատական կարգով ցածր է գնահատվել ծրագրի տնտեսական արդյունավետությունը:

Հարկ է նշել, որ ըստ գնահատման արդյունքների իրականացված ծրագրերի տեխնիկական պարզության մակաարդակը բավականին բարձր է, ինչը բավականին լավ նախապայման է ֆինանսական միջոցների առկայության դեպքում հաջողությամբ առաջարկված նորարարությունները շատերի կողմից կրկնօրինակելու համար: Սա մեկ անգամ ևս հաստատում է ՄԴԾ-երի առջև դրված նպատակների իրականացման երաշխավորվածությունը, քանի որ ընտրության ընթացքում նաև որոշ չափով հաշվի է առնվում առաջարկվող տեխոնոլոգիայի կրկօրինակման հնարավորությունն ու հավանականությունը: Բոլոր գնահատված ծրագրերում բավականին բարձր է շահառուների թիվը, որը հիմնականում ապահովվել է անուղղակի շահառուների հաշվին, որոնց թվին են դասվում հումքի մատակարարներն ու սպառողները: Ընդհանուր առմամբ ներկայումս իրականցվող 35 ծրագրերից յուրաքնաչյուրը միջինում ապահովել է թվով 4 ուղղակի և 566` անուղղակի շահառու: Ինչ վերաբերում է, տեխնոլոգիայի փոխանցումն ապահովելուն ուղղված միջոցառումներին, ապա բոլոր ծրագրերի շրջանակներում կազմակերպվել եմ սեմինարներ, դաշտային օրեր և հեռուստահաղորդումներ, ինչպես նաև տպագրվել են տեղեկատվական թերթիկներ ու բրոշյուրներ: Այսինքն ապահովվել է ծրագրերի մասին ինֆորմացիայի հասանելիությունը հանրության համար: Այս նպատակով բոլոր ծրագրերը կատարել են իրենց վրա դրված պարտավորությունը, այն է` դրամաշնորհային գումարի 10%-ը ծախսվել է տեխնոլոգիայի փոխանցման վրա:

Ավարտված բոլոր ծրագրերի շրջանակներում գնահատման պահի դրությամբ ստեղծվել են 6 բիզնես ձեռնարկություններ և ապահովվել են ընդհանուր առմամբ 132 նոր աշխատատեղ, որը ըստ մեկ ծրագրի կազմում է 7.3 մարդ: Բոլոր 18 ծրագրերի խմբի անդամների մոտ միջինում ապահովվել է 15-40% եկամուտների աճ:

Քննարկով 18 ծրագրերից 10-ում առկա է վերամշակում, իսկ մյուս 8-ում` փաթեթավորում: Այս երկու գործառույթները մեծապես նպաստում են շուկայի մատչելիության և հասանելիության ապահովմանը: Պատշաճ և գրավիչ փաթեթավորում ունեցող արտադրանքը առավել մեծ հավատ է ներշնչում սպառողի մոտ, որ առաջարկվող արտադրանքն ինչպես համապատասխանում է սննդամթերքի անվտանգության չափանիշներին, այնպես էլ պահպանության տեսանկյունից առավել նախընտրելի է, այսպիսով ապահովելով մրցունակության բարձրացում: Վերամշակման հնարավորությունն իր հերթին թույլ է տալիս ապահովել լրացուցիչ եկամուտներ: Ի շնորհիվ ծրագրերում այս 2 բաղադրիչների առկայության, դրանց արտադրանքի իրացման մակարդակը միջինում կազմել է 60-100%:

Նախանշած ծրագրի դրույթների, ինչպես նաև սահմանված նպատակների իրականացման տեսանկյունից բոլոր ծրագրերի ցուցանիշները բավականին բարձր են: Որոշակի ոչ էական շեղումներ են գրանցվել 18—ից 6 ծրագրերում, որոնց շրջանակներում ստացվել են ակնկալվող արդյունքից ավելի քիչ: Այս դեպքերը հիմնականում պայմանավորված են եղել, ինչպես արդեն վերևում նշվել էր, ինչպես եղանակային պայմաններով, այնպես էլ այլ օբյեկտիվ պատճառներով: 2015 թվականի մարտ-ապրիլ ամիսներին նախատեսվում է իրականացնել 6 ավարտված ծրագրերի գնահատում, որոնք արդյունքների և պատկերի վերլուծությունը հնարավոր կլին անել արդեն իսկ հաջորդ հաշվետվության շրջանակներում:

Բաղադրիչի աշխատանքներն ընդգրկում են ՀՀ բոլոր 10 մարզերը, ինչը նշանակում է, որ բոլոր մարզերն ունեն հայտեր ներկայացնելու հավասար հնարավորություններ: Այստեղ հարկ է նշել նաև ԳԱՄԿ-երի դերակատարությունը, որոնք մրցույթների հայտարարման մասին տեղեկատվության տարածման այլ աղբյուրների նման, նույնպես ծառայել են այդ նպատակին: Մինչ օրս իրականացված 7 փուլի մրցույթների արդյունքում հաղթող են ճանաչվել 69 ծրագիր` սահմանված 70-ի փոխարեն: Սակայն սա չի նշանակում, որ բաղադրիչը չի իրականացրել իր առջև դրված նպատակները: Փոխարենը` սա վկայում է, որ ծրագրերի ընտրության արդյունքում կիրառվել են բավականին խիստ մոտեցումներ` առավել կենսունակ և արդյունավետ ծրագրերի ընտրություն ապահովելու և ծրագրի դրամաշնորհային միջոցները աննպատակ չօգտագործելու համար: Արդյունավետության և շարունակականության տեսանկյունից այն ապահովել է ավելին, քան ակնկալվում էր: Մեծ թվով դրամաշնորհների տրամադրումը ՄԴԾ համար գերնպատակ չի հանդիսանել: Ծրագրերի իրականաման ընթացքը, դրանց հետագա շարունակությունն ու այլ ֆերմերների կողմից կրկնօրինակումը, ինչպես նաև դրանց կայուն և երաշխավորված ընթացքն առավել կարևոր գործոններն են հանդիսանել: Այս գործոնների առկայությունն երաշխավորում է իրականացված ծրագրերի դրական ազդեցությունը, որն հանդիսանում է յուրաքանչյուր ձեռնարկվող գործի գերնպատակ:

Այսպիով, կարելի է եզրահանգել, որ նոր արտադրատեսակների, տեխնոլոգիաների ստեղծմանն ու տարածմանը, բիզնեսի նոր հնարավորություններ ստեղծմանը, շուկայավարման պայմանների բարելավմանը, սննդի անվտանգության միջոցառումների խթանմանը, առաջավոր և նորարական տեխնոլոգիաները ցուցադրմանն ու փոխանցմանը, ինչպես նաև երկրի մակարդակով «Գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության» իրականացմանն աջակցելուն ուղղված ՄԴԾ բաղադրիչով սահմանված միջոցառումներն ու նպատակները ծրագրի միջնաժամկետում իրականցվել են:

Բաղադրիչի շրջանակներում իրականացված աշխատանքների առաջընթացն ըստ ծրագրի իրականացման միջնաժամկետի համար սահմանված թիրախային արժեքների ներկայացված է «Արդյունքների» աղյուսակում (Տես` Հավելված 1):

Այսպիսով, ՀԳՌԿՄ Ծրագրի բոլոր բաղադրիչներով նախատեսված միջոցառումները փոխկապակցված և փոխլրացնող են, ինչի արդյունքում յուրաքանչյուր առանձին բաղադրիչի շրջանակներում հաջողությամբ իրականացված միջոցառումները գրավական են հանդիսանում մյուս բաղադրիչների աշխատանքների հաջող իրականացման համար:


Բնապահպանական և սոցիալական կառավարում

ա) բնապահպանական կառավարում

2014թ. սեպտեմբերից մինչև 2015 թ. փետրվար ընկած ժամանակահատվածում ՀԳՌԿՄ ծրագրի շրջանակներում իրականացվել են հետևյալ բնապահպանական միջոցառումները.

  • Խմոցի և անասնաբուժական սպասարկման կենտրոնի (Բերդ, ՀՀ Տավուշի մարզ) կառուցման համար ընտրված տարածքների նախնական բնապահպանական ուսումնասիրություն և գնահատում՝ բնապահպանական խոցելիության տեսանկյունից,
  • Տարբեր համայնքներում խմոցների համար բնապահպանական կառավարման պլանների/ԲԿՊ մշակում և ներկայացում ՀԲ-ին՝ դիտարկման և հաստատման համար (մանրամասները՝ ստորև ներկայացված աղյուսակում), 
  • Պայմանականորեն հաստատված ԲԿՊ-ների ավարտականացում՝ շինարարության և ջրօգտագործման թույլտվությունների հետ միասին,
  • Կապալառուի հետ բացատրական ժողովի կազմակերպում բնապահպանական ազդեցության ռիսկերի մեղմացմանն ու անվտանգության միջոցառումների ավելացմանն ուղղված աշխատանքների իրականացման ուղղությամբ, 
  • Աշխատանքների իրականացումը մոնիտորինգի ենթարկելու նպատակով այցելություն շինհրապարակ, այցելության արդյունքների հիման վրա քննարկում կապալառուների հետ, 
  • ՄԴԾ 6-րդ և 7-րդ փուլի մրցույթների բնապահպանական գնահատում, համապատասխան հաշվետվությունների պատրաստում ՀԲ հաստատմանը ներկայացնելու համար, 
  • ՄԴԾ 6-րդ և 7-րդ փուլի մրցույթների շրջանակում Բ կատեգորիայի ծրագրերի ԲԿՊ-ների մշակում և ներկայացում ՀԲ:

«Մրցակցային դրամաշնորհների ծրագիր» բաղադրիչի շրջանակում կատարվել է Հանձնաժողովի կողմից 6-րդ փուլի շրջանակում (2014թ. հուլիս) ընտրված 16 և 7-րդ փուլի շրջանակում ընտրված 16 ենթածրագրերի (2015 թ. հունվար) բնապահպանական դասակարգման վերաբերյալ հաշվետվությունների մշակում: Բնապահպանական գնահատման հաշվետվություններ են մշակվել յուրաքանչյուր ներկայացված դրամաշնորհային ծրագրի համար, որի արդյունքում պարզվել է, որ բոլոր առաջարկված ծրագրերն աննշան ազդեցություն կունենան շրջակա միջավայրի վրա: 6-րդ փուլի 16 ծրագրերից 10-ը և 7-րդ փուլի 16 ծրագրերից 11-ը դասակարգվել են բնապահպանական Գ կատեգորիային՝ համաձայն ՀԳՌԿՄ ծրագրի ԲԿՊ 5.5.1՝ «ՄԴԾ հայտերի գնահատում և դասակարգում» ենթաբաժնում ներկայացված դասակարգման չափանիշների: Համաշխարհային Բանկի համապատասխան փորձագետին է ներկայացվել 16 ենթածրագրերի վերաբերյալ ամփոփ հաշվետվությունն: Շահառուների հետ պայմանագրերի կնքման ընթացքում նախատեսվում է առանձին քննարկել բնապահպանական մոնիտորինգի իրականացման մանրամասները: 

6-րդ փուլից 6 ծրագիր և 7-րդ փուլից 6 ծրագիր դասակարգվել են Բ կատեգորիային:

Բնապահպանական տեսանկյունից անհրաժեշտություն չի եղել մշակել լրացուցիչ փաստաթուղթ Գ կատեգորիայի ծրագրերի իրականացման համար: Բ կատեգորիային դասակարգված բոլոր ծրագրերի համար մշակվել են ԲԿՊ-ներ, որոնք ներկայացվել են ՀԲ դիտարկմանն ու հաստատմանը:

Բոլոր ընթացիկ ծրագրերի համար բնապահպանական ազդեցության մեղմացման միջոցառումների իրականացման բնապահպանական մոնիտորինգն ու վերահսկողությունն իրականացվել են դաշտային այցելությունների հատուկ ստուգաթերթիկի հիման վրա:  Բոլոր ծրագրերի համար լրացվել են վերջնական ստուգաթերթիկներ համապատասխան լուսանկարների հետ միասին և արխիվացվել:

Դաշտային այցելություններ են կատարվել դեպի ներքոնշյալ ենթածրագրային շինհրապարակներ:

  •  Արոտավայրերի ջրարբիացման համակարգի կառուցում Սյունիքի մարզի Խոզնավար, Վաղատուր, Տեղ, Շաքի համայնքներում,
  • Արոտավայրերի ջրարբիացման համակարգի կառուցում Շիրակի մարզի Սարալանջ-Նահապետավան, Ծաղկուտ, Գուսանագյուղ համայնքներում:

 Այցելությունների արդյունքում գրանցվել են մի շարք բացթողումներ և մեղմացնող միջոցառումների իրականացման թեթևակի շեղումներ ու խախտումներ, որոնց վերաբերյալ Կապալառու կազմակերպությունները հատուկ ծանուցվել են: Բոլոր խախտումների վերաբերյալ հատուկ հսկողութուն է սահմանվել և հետագայում կստուգվի դրանց ուղղման գործընթացը: Այցելության նկարները կցվել են ստուգաթերթիկներին: Ստուգաթերթիկները ամսեկան կտրվածքով կթարմացվեն բոլոր ընթացիք շին.ծրագրերի համար և կպահվեն ԳԾԻԳ-ում:

Հատուկ ուշադրություն է դարձվել նոր ենթածրագրերի շին.հրապարակների մոբիլիզացման աշխատանքներին, մասնավորապես` տեղեկատվական ցուցանակների տեղադրմանը՝ տրամադրելով կոնտակտային տվյալնել կապալառուի և վերահսկողի վերաբերյալ:

Ավարտական փուլում գտնվող շին.հրապարակներում մեծ ուշադրութուն է դարձվել տարածքի կանաչապատմանը և վերջնական վերականգնմանը:

Շին. հրապարակների այցելությունների ժամանակ Կապալառու կազմակերպություններին արված հիմնական նախազգուշացումները վերբերում էին.

  •  բերրի հողի/հողի վերին շերտի առանձին տեղափոխմանն ու ծածկի տակ պահպանմանը,
  • շին.հրապարակներում տեղեկատվական ցուցանակների տեղադրմանը, որոնք պետք է ներառեն  կազմակերպությունների (կապալառու, պատվիրատու, տեխ.վերահսկող) անհրաժեշտ կոնտակտային տվյալները, բանվորների անվտանգության միջոցների և համազգեստի բացակայությանը:

բ) Սոցիալական կառավարում

Սոցիալական կառավարման նպատակը և ենթանպատակները

ՀԳՌԿՄ Ծրագրի սոցիալական կառավարման հիմնական նպատակն է ապահովել սոցիալական երաշխիքներ բնակչության բոլոր խավերի, մասնավորապես խոցելի խմբերի համար:

Ծրագրի շրջանակներում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում խոցելի խմբերի, մասնավորապես կանանց, երիտասարդների և անապահով խավի` թոշակառուներ, միայնակ կանայք և ընտանեկան նպաստ համակարգի շահառուներ, ներգրավվածությանը:

Ծրագրի իրականացման ընթացքում, համայնքային հանդիպումների և ուսուցումների միջոցով ապահովվել է Ծրագրի նպատակների, գործառնության և արդյունքների վերաբերյալ բոլոր խավերի լայն իրազեկումը, ինչը թույլ է տվել առավելագույնս ներգրավել Ծրագրում խոցելի խմբերին: Չնայած որ Ծրագրի պայմանները ենթադրում են անասուն ունեցողների անդամակցությունը Ծրագրին, այնուամենայնիվ բնակչության բոլոր սոցիալական խմբերի համար  Ծրագրից դուրս մնալու ռիսկը բացառելու նպատակով`  սոցիալական բոլոր խմբերի ներկայացուցիչները անխտիր խրախուսվում են մասնակցել և  և հիմնականում մասնակցում են համայնքային հանդիպումներին և ուսուցումներին: Արդյունքում` նույնիսկ անասնապահությամբ չզբաղվող ֆերմերների մոտ կարող է առաջանալ անասնապահության ոլորտում ներգրավվելու ցանկություն:

Սոցիալական կառավարման ենթանպատակներ

  •  Ծրագրի շրջանակներում հիմնադրված «Արոտօգտագործողների Միավորում» Սպառողական Կոոպերատիվներում (ԱՄՍԿ), ինչպես նաև կոոպերատիվների վարչություններում կանանց և երիտասարդների թվի ավելացում,
  • որոշում կայացնելու գործընթացներում կանանց և երիտասարդների դերի մեծացում,
  • կանանց, երիտասարդների և այլ խոցելի խմբերի ներկայացուցիչների կողմից  ղեկավարվող և/կամ ավելի մեծ թվով կին և երիտասարդ աշխատակիցներ ունեցող կազմակերպություններին աջակցում և դրանց խրախուսում մասնակցելու ՄԴԾ բաղադրիչի շրջանակներում իրականացվող ծրագրերին,
  • ֆերմերային տնտեսությունների եկամուտների ավելացումը,
  • ծրագրի իրականացման շրջանակներում վերաբնակեցումից խուսափումը, իսկ խուսափելու անհնարինության դեպքում` դրա ազդեցության մեղմացում,
  • բողոքների բավարարման գործուն և արդյունավետ մեխանիզմի ստեղծումը և կիրառումը, ինչպես նաև դրա հասանելիության ապահովումը բոլոր շահառուների համար,
  • սոցիալական ոլորտին առնչվող փաստաթղթերի վերաբերյալ հանրային իրազեկման ապահովում:

Ծրագրի շրջանակներում իրականացվել են սոցիալական կառավարման հետևյալ աշխատանքները

Շինարարական աշխատանքներ իրականացնող բոլոր կապալառուները ծանոթացվում են սոցիալական և բնապահպանական երաշխիքային փաստաթղթերին, ինչպես նաև ապահովվում է դրանք որպես Հավելվածներ կցելը նրանց պայմանագրերին, ինչի վերաբերյալ համապատասխան հաշվետվություններ են ուղարկվում Համաշխարհային Բանկ:

Ծրագրի իրականացման շրջանակներում վերաբնակեցումից խուսափումը, իսկ խուսափելու անհնարինության դեպքում` դրա ազդեցության մեղմացումը ապահովվել է մասնավոր հողերի սեփականատերերի իրավունքները չխախտելու միջոցով, որի նպատակով ՀԳՌԿՄ ծրագրի շրջանակներում շինարարական աշխատանքները հիմնականում և գերակշիռ մասով իրականացվում են համայնքային սեփականության հողերում:

Հաշվետու ժամանակահատվածում, Ծրագրի շրջանակներում մասնավոր ջրագծերի անցկացման դեպքեր գրանցվել են 9 համայնքում. բոլոր դեպքերում կազմակերպվել են հանդիպումներ մասնավոր հողերի բոլոր սեփականատերերի հետ և մանրամասն քննարկվել են նախատեսվող շինարարական աշխատանքների ընթացքն ու ժամկետները, ինչպես նաև բոլորի հետ կնքվել են սահմանված ձևով սերվիտուտի պայմանագրեր: Շինարարական աշխատանքները իրականացվում են բերքահավաքից հետո` չվնասելով հողի բերրի շերտը: Այնուամենայնիվ, եթե հետագայում, օրինակ` շինարարական աշխատանքները հնարավար չլինի իրականացնել բերքահավաքից հետո, ապա ՎՇՓ ընթացակարգերի համաձայն կկազմակերպվեն հանդիպումներ մասնավոր հողերի սեփականատերերի հետ և կքննարկվեն շինարարական աշխատանքների հետ կապված բոլոր մանրամասնությունները, կկազմվեն ՎԳՊ-ներ, ինչպես նաև բոլոր սեփականատերերի հետ կկնքվեն սերվիտուտի պայմանագրեր: Նշված բոլոր գործողությունները և սերվիտուտի պայմանագրով նախատեսված գումարների ամբողջությամբ վճարումները կիրականացվեն մինչև շինարարական աշխատանքների մեկնարկը:

Անասնաբուժական սպասարկման կենտրոնների շինարարության համար ՀՀ Գյուղանախարարությանը համայնքային հողերը հատկացվել են անհատույց և անժամկետ օգտագործման: Շինարարության ընթացքում չի տուժել մասնավոր հողերի որևէ սեփականատեր, ճանապարհները չեն վնասվել, մուտքը չի սահմանափակվել: 2015թ.-ին Ծրագրի շրջանակներում նախատեսվում է չորրորդ անասնաբուժական սպասարկման կենտրոնի կառուցումը Տավուշի մարզի Բերդ համայնքում: Այժմ իրականացվում են համայնքային հողի նկատմամբ իրավունքի պետական գրանցման աշխատանքները` այն անհատույց և անժամկետ օգտագործման համար ՀՀ Գյուղանախարարությանը տրամադրելու նպատակով: Ուստի, այս առումով ևս վերաբնակեցման խնդրի առաջացում չի ակնկալվում:

Ծրագրի շրջանակներում իրականացված համայնքային հանդիպումների և ուսուցումների, ինչպես նաև այլ միջոցառումների միջոցով խրախուսվում է կանանց և երիտասարդների կողմից ղեկավարվող տնտեսությունների անդամակցությունը հիմնադրված Արոտօգտագործողների Միավորում Սպառողական Կոոպերատիվներում (ԱՄՍԿ), ինչպես նաև կոոպերատիվների վարչություններում նրանց ներկայացվածությունը:

Համայնքային հանդիպումների և Ծրագրի ուսուցումների ընթացքում կարևորվում է խոցելի խմբերի, մասնավորապես կանանց և երիտասարդների դերի մեծացումը որոշում կայացնելու գործընթացներում և բացատրվում է  նրանց ներգրավվածության կարևորությունը Ծրագրի միջոցառումներում: Ընտրված ոլորտներում բոլոր սոցիալական խավերի ավելի լայն իրազեկման ապահովման միջոցով խոցելի խմբերի, այդ թվում, երիտասարդների և կանանց, դերը Ծրագրի շրջանակներում մեծացնելու նպատակով` իրականացվել է 6 մարզերի թիրախային համայնքների ԱՄՍԿ նախագահների, հաշվապահների, անդամների և վեճերը լուծող անձանց ինչպես նաև համայնքի ղեկավար մարմինների ուսուցում հետևյալ թեմաներով՝

  •  Կոոպերատիվի հիմնարար սկզբունքները, ստեղծման անհրաժեշտ պայմանները և շարունակական հաջողություններ,
  • Կոոպերատիվի ղեկավար մարմինների և անդամների իրավունքներն ու պարտականությունները, ընդհանուր ժողովի իրավասությունները,
  • Կոոպերատիվի աշխատանքային պլան և ֆինանսների կառավարում,
  • Արոտների արդյունավետ կառավարում,
  • Արոտների կառավարման իրավական դաշտ,
  • Վեճերի հարթման ընթացակարգ,
  • Հաշվապահական հաշվառում:

Քանի որ որոշում կայացնելու գործընթացներում կանանց և երիտասարդների դերի մեծացումը առանցքային է սոցիալական կառավարման առումով` ՀԳՌԿՄ 2-րդ Ծրագիրը նախատեսել է հատուկ ենթաբաղադրիչ «Կանանց/երիտասարդների հատուկ օժանդակություն», որի շրջանակներում իրականացվելու է հատուկ վերապատրաստման և մոբիլիզացման գործողություն` միտված ԱՄՍԿ-ներում և համայնքներում անասնապահական և արոտավայրերի կառավարման վերաբերյալ որոշումների կայացման գործընթացներում կանանց և երիտասարդների մասնակցության խրախուսմանը (անկախ կոոպերատիվին նրանց մասնակցությունից), ինչպես նաև անասնապահության ոլորտում երիտասարդների ավելի ակտիվ ներգրավմանը, այդպիսով առավել աջակցելով խոցելի սոցիալական խմբերի կարողությունների զարգացմանը:

Համայնքի անասնապահության և արոտավայրերի կառավարման պլանի իրականացման արդյունքում ծագող բողոքների և դժգոհությունների կարգավորման համար ապահովվել է բողոքների և դժգոհությունների կարգավորման գործուն, արդյունավետ և հստակ, երեք ատյանից` ԱՄՍԿ, ՀԱԿԱԶ և ԳԾԻԳ, բաղկացած մեխանիզմի ստեղծումը և գործունեությունը: Յուրաքանչյուր համայնքապետարանում կա բողոքների համար նախատեսված արկղ որի, կամ տեղեկատվական տախտակի վրա, փակցված են ԱՄՍԿ-ի, ՀԱԿԱԶԿ-ի, ՄԱԹ-ի և ԳԾԻԳ-ի դժգոհությունների բավարարմամբ զբաղվող համապատասխան ներկայացուցիչների անունը, ազգանունը, ներկայացվող կազմակերպությունը և հեռախոսի համարը: Դժգոհություն ունեցող անձը դժգոհության նամակը կարող է գցել նախատեսված արկղը կամ փոխանցել ԱՄՍԿ-ի դժգոհությունների բավարարմամբ զբաղվող համապատասխան ներկայացուցչին: Նշված բոլոր ատյաններում բոլոր ստացված բողոքները և դժգոհությունները պետք է գրանցվեն այդ նպատակով վարվող համապատասխան գրանցամատյաններում: Հաշվետու ժամանակահատվածում դժգոհությունների բավարարման որևէ ատյանում դժգոհություն չի գրանցվել: 

«Մրցակցային դրամաշնորհների ծրագրեր» բաղադրիչի շրջանակներում, խրախուսվում է կանանց և երիտասարդների, ինչպես նաև սոցիալական այլ խոցելի խմբերի կողմից ղեկավարվող իրավասու հայտատու իրավական անձերի մասնակցությունը` նրանց թիրախային լրացուցիչ աջակցություն, խորհրդատվություն տրամադրելու և այլնի միջոցով: Ծրագրերի ընտրության ժամանակ, հավասար պայմանների առկայության դեպքում, առաջնայնությունը տրվում է կանանց, երիտասարդների և այլ խոցելի խմբերի ներկայացուցիչների կողմից  ղեկավարվող և/կամ ավելի մեծ թվով կին և երիտասարդ աշխատակիցներ ունեցող կազմակերպություններին:

Իրականացվել են ՀԳՌԿՄ 2-րդ Ծրագրի Սոցիալական և Բնապահպանական Կառավարման Շրջանակային Փասատաթղթի, Վերաբնակեցման Քաղաքականության Շրջանակային Փաստաթղթի և Սոցիալական Գնահատման Փաստաթղթի հանրային լսումը, մինչ լսումը ապահովելով նշված փաստաթղթերի հանրամատչելիությունը:   Լսումներում  ներգրավվել են Ծրագրի բոլոր շահառուները, ներառյալ խոցելի խմբերի հետ արդյունավետ աշխատող Հայաստանում հայտնի Հասարակական Կազմակերպությունները (ՀԿ), որոնց առաջարկությունները և մեկնաբանությունները հաշվի են առնվել և ներառվել են փաստաթղթերի վերջնական տարբերակում:

Արդյունքներ

Ծրագրի շրջանակներում 6 մարզերի թիրախային համայնքների ԱՄՍԿ նախագահների, հաշվապահների, անդամների և վեճերը լուծող անձանց ինչպես նաև համայնքի ղեկավար մարմինների ուսուցումների իրականացման արդյունքում ուսուցումների մասնակիցները, այդ թվում խոցելի խմբերի ներկայացուցիչները, ձեռք են բերել նախկինում համարյա բացակայող անհրաժեշտ գիտելիքներ այնպիսի կարևորագույն ոլորտներում, ինչպիսիք են արոտների արդյունավետ կառավարումը և արոտների կառավարման ոլորտին վերաբերող իրավական պահանջները, կոոպերատիվի աշխատանքային պլանները և ֆինանսների կառավարումը, ինչը թույլ է տալիս նրանց առավել արդյունավետ իրականացնել իրենց աշխատանքները, օրինակ` վարել ԱՄՍԿ-ների հաշվապահությունը, ճիշտ պլանավորել արոտօգտագործումը, պահպանել արոտօգտագործման պլանների պահանջները, և այլն:

Ծրագրի «Գյուղատնտեսությանն աջակցող ծառայությունների հզորացում» բաղադրիչի շրջանակներում Գյուղատնտեսության Աջակցության Հանրապետական (ԳԱՀԿ) Կենտրոնի կողմից Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) տեղական խորհրդատուների համար 2011-2014թթ.-ին ՀՀ 10 մարզերում կազմակերպված դասընթացներում մասնակցած 808 մասնագետներից 138-ը, իսկ Բաղադրիչի շրջանակներում իրականացվող «Տեխնոլոգիաների գնահատման ծրագրեր»-ի (ՏԳԾ) միջոցով տեխնոլոգիաների ընդօրինակող 867 շահառու ֆերմերներից` 245-ը կանայք են:

Կանանց, երիտասարդների կամ այլ խոցելի խմբերի կողմից ղեկավարվող տնտեսությունների մասնակցությունը ՄԴԾ բաղադրիչում խրախուսվում է հայտերի ներկայացման վերաբերյալ նրանց լրացուցիչ խորհրդատվություն և տեխնիկական աջակցություն տրամադրելու միջոցով: ՀԳՌԿՄ Ծրագրի ՄԴԾ բաղադրիչի շրջանակներում, հավասար պայմանների դեպքում, նախապատվությունը տրվում է այն ծրագրերին, որտեղ մասնակցում են կանայք և երիտասարդները: Ընտրված 53 ծրագրերից` 13-ը ղեկավարվում են կանանց կողմից կամ իրականացվում են նրանց մասնակցությամբ: 53 ծրագրերում ընդգրկված 210 ուղղակի շահառուներից 37-ը կանայք են (18%): Կանանց մասնակցությամբ իրականացվող յուրաքանչյուր ծրագրի շրջանակներում, միջինը ստեղծվել է 6-7 աշխատատեղ: Իրականացված ծրագրերի շնորհիվ գործող ֆերմերային տնտեսությունների եկամուտների աճը կազմել է 25-55%:    

Խրախուսվել է նաև երիտասարդների և կանանց ներգրավվածությունը Ծրագրի «Կենդանիների առողջություն» ենթաբաղադրիչի շրջանակներում անասնաբույժների համար իրականացված ուսուցումներում` հավասար պայմանների առկայության դեպքում նախապատվությունը տալով նրանց: Ծրագրի շրջանակներում ուսուցանված մոտ 80 անասնաբույժներից 2-ը կին են, որոնք եղել են նաև անասնաբուժական գործիքներ ստացող 67 անասնաբույժների ցանկում:

Քանի որ Ծրագրի շրջանակներում իրականացված համայնքային հանդիպումների և ուսուցումների, ինչպես նաև այլ միջոցառումների միջոցով խրախուսվել է կանանց կողմից ղեկավարվող տնտեսությունների և երիտասարդների անդամակցությունը հիմնադրված Արոտօգտագործողների Միավորում Սպառողական Կոոպերատիվներում (ԱՄՍԿ), ինչպես նաև կոոպերատիվների վարչություններում նրանց ներկայացվածությունը` կանայք և երիտասարդները սկսել են ավելի շատ հետաքրքրվել կոոպերատիվների գործունեությամբ և այժմ առավել շատ են սկսել ընդգրկվել ԱՄՍԿ-ներում և կոոպերատիվների վարչությունում: Այս աշխատանքների իրականացումը հանգեցրել է նաև այս առումով համայնքի բնակչության մտածելակերպի փոխելուն, ինչը չափազանց կարևոր է սոցիալական երաշխիքների ապահովման համար: Ապահովվել է կանանց և երիտասարդների թվի աճը ԱՄՍԿ-ներում և դրանց վարչություններում, և այժմ Ծրագրի շրջանակներում հիմնադրված մոտ 90 Արոտօգտագործողների Միավորում Սպառողական Կոոպերատիվներում (ԱՄՍԿ) մոտ 11.000 անդամներից շուրջ 3.800, իսկ կոոպերատիվների վարչությունում ներկայացված մոտ 700 անդամներից շուրջ 170-ը` կին են:

Քանի որ շինարարական աշխատանքներ իրականացնող բոլոր կապալառուները ծանոթացվում են սոցիալական և բնապահպանական երաշխիքային փաստաթղթերի պահանջներին և դրանք կազմում են նրանց պայմանագրերի մասը` բոլոր շինարարական աշխատանքները իրականացվում են սոցիալական և բնապահպանական երաշխիքային քաղաքականության պահանջներին համաձայն: Այս ոլորտում իրականացված միջոցառումների, ինչպես նաև ոլորտին առնչվող պահանջների կատարումը ապահովում է Ծրագրի շրջանակներում իրականացված ենթածրագրերի արդյունքում վերաբնակեցման դեպքերի բացակայությունը:

Ծրագրի շրջանակներում իրականացված ջրարբիացման աշխատանքների շնորհիվ սկսել են օգտագործվել առավել հարուստ բուսածածկ ունեցող հեռագնա արոտները, ինչը նպաստում է կենդանիների կաթնատվության և մսատվության աճին, ինչն էլ հավելյալ եկամուտներ է ապահովում տնտեսությունների, այդ թվում կանանց և երիտասարդների, ինչպես նաև այլ խոցելի խմբերի կողմից ղեկավարվող տնտեսությունների համար:

Ծրագրի շրջանակներում ԱՄՍԿ-ներին տրամադրված գյուղատնտեսական տեխնիկայի շնորհիվ իրականացվող գյուղատնտեսական աշխատանքների ավելի ցածր գները նպաստել են գումարների տնտեսմանը ֆերմերային տնտեսությունների կողմից, ինչը առավել կարևորվում է խոցելի խմբերի առումով: Գյուղատնտեսական տեխնիկայի տրամադրման արդյունքում շահել են բոլորը` այդ թվում, կանայք, ծերերը, երիտասարդները, և երեխաները, քանի որ շնորհիվ Ծրագրի շրջանակներում տրամադրված գյուղտեխնիկայի` այլևս չի պահանջվում ծանր ֆիզիկական աշխատանք, իսկ ավելի էժան ծառայությունների մատուցման արդյունքում տնտեսված գումարները կարող են ծախսվել տնտեսությունների բարելավման համար: Քանի որ Ծրագրի արդյունքում ավելանում է թիրախային համայնքի ընդհանուր բարեկեցության մակարդակը,  շահում են ոչ միայն կոոպերատիվների անդամ հանդիսացող, այլ նաև ոչ անդամ տնտեսությունները:

Համապատասխան մարմինների կողմից վարվող հատուկ գրանցամատյաններում որևէ դժգոհություն գրանցված չլինելու փաստը այն դեպքում, երբ ներդրվել և գործում է Ծրագրի բոլոր շահառուների համար հասանելի Դժգոհությունների բավարարման հստակ մեխանիզմ, որի մասին նրանք տեղեկացված են` կարող է պայմանավորված լինել միայն  նրանով, որ նույնիսկ եթե դժգոհություններ եղել են, ապա դրանք հաջողությամբ հարթվել են տեղում:

ԳԾԻԳ-ի կողմից` համաձայն համապատասխան ոլորտում ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների և ՀԲ երաշխիքային քաղաքականության պահանջների ապահովվում է սոցիալական ոլորտին առնչվող բոլոր փաստաթղթերի հանրամատչելիությունը, ինչպես նաև դրանց վերաբերյալ հանրային իրազեկումը: Սոցիալական ոլորտին առնչվող բոլոր համապատասխան փաստաթղթերի հանրային լսումների արդյունքում` այդ փաստաթղթերի վերջնական տարբերակներում ընդգրկվում  են բոլոր շահագրգիռ կողմերի մեկնաբանությունները և առաջարկությունները, որպեսզի փաստաթղթերի վերջնական տարբերակները հնարավորինս արտացոլեն Ծրագրի բոլոր շահառուների, ինչպես նաև նրանց շահերը, ում վրա Ծրագիրը կարող է ազդեցություն ունենալ, ինչը սոցիալական կառավարման ոլորտում առավել արդյունավետ աշխատանքների իրականացման երաշխիք է հանդիսանում:

Ազդեցություն

Ընդհանուր առմամբ, կարելի է արձանագրել, որ ՀԳՌԿՄ Ծրագրի շրջանակներում  բոլոր սոցիալական երաշխիքները ներդրվել և գործում են, ապահովելով բոլոր, այդ թվում նաև, խոցելի խմբերի լայն ներգրավվածությունը Ծրագրի գործողություններին: Խոցելի խմբերի շահերը հաշվի են առնվում և պաշտպանվում են ֆերմերային տնտեսությունների եկամուտների ավելացման, Ծրագրի շրջանակներում հիմնադրված կոոպերատիվներում, ինչպես նաև կոոպերատիվների վարչություններում կանանց և երիտասարդների թվի ավելացման, որոշում կայացնելու գործընթացներում նրանց դերի մեծացման, ՄԴԾ ծրագրերում նրանց մասնակցության խրախուսման, Ծրագրի իրականացման շրջանակներում վերաբնակեցումից խուսափելու միջոցով, իսկ այս ամենը երաշխավորվում է բողոքների բավարարման գործուն և արդյունավետ մեխանիզմի կիրառմամբ:

Կարելի է հաստատել, որ ՀԳՌԿՄ Ծրագրի շրջանակներում բոլոր սոցիալական երաշխիքները ապահովված են, սոցիալական կառավարման վերոնշյալ նպատակը դրանից բխող ենթանպատակներով իրականացվում են և ոչ մի խոչընդոտ չկա հետագայում դրանց իրականացվելիությունը ապահովելու համար:


Հանրային իրազեկում

ՀԳՌԿՄ ծրագրի շրջանակներում իրականացվում է հանրային իրազեկման արշավ «Պերսոնա Գրատա» ՍՊԸ-ի կողմից, որն ուղղված է 2 հիմնական խնդիրների լուծմանը` 1) ծրագրի մասին հանրային իրազեկվածությանը բարձրացում, 2) ծրագրի նպատակների և գաղափարների լուսաբանում ու տարածում: Հանրային իրազեկման արշավն առավել ընկալելի է դարձնում Ծրագրի նորարարական մոտեցումները և ինստիտուցիոնալ բարեփոխումների առավելությունները, որոնցից են` կոոպերացիան` որպես համայնքի խնդիրների առավել արդյունավետ լուծման և ընդհանուր նպատակներին հասնելու գործիք, գյուղաբնակ ազգաբնակչության շահագրգռվածության բարձրացումը գյուղատնտեսության, հատկապես անասնապահությա ոլորտում ներգրավվելու համար, մրցակցային դրամաշնորհները` որպես գյուղատնտեսության մեջ նոր տեխնոլոգիաների և արդյունավետ միջոցների կիրառմանն ուղղված քայլ և այնլ: Հանրային իրազեկման արշավն իր մեջ ներառում է 5 հեռուստաֆիլմի պատրաստում և հեռարձակում ՀՀ տարածքում ամբողջապես սփռվող «Արմենիա Թի Վի», «Արմնյուզ», «Շանթ Թի Վի» հեռուստաալիքներով և մարզային 5 հեռուստաալիքներով, ինչպես նաև թերթերում, ամսագրերում, նորությունների ինտերնետային կայքերում Ծրագրի վերաբերյալ տեղեկատվության տարածում: Հաշվետու ժամանակաշրջանում իրականացվել են այցելություններ ՀՀ Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Տավուշի, Սյունիքի և Արագածոտնի մարզեր:

«Պերսոնա Գրատա» ՍՊԸ-ն նախատեսում է և արդեն իսկ նախապատրաստում է նկարահանել ևս մեկ ինֆորմացիոն հոլովակ և մեկ հեռուստաֆիլմ, որոնք կհեռարձակի առանձին սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին։ Բացի այդ, «Պերսոնա Գրատա» ՍՊԸ-ն պայմանավորվածություններ է ձեռք բերում հեռուստաընկերությունների, տպագիր և առցանց մամուլի միջոցների հետ, ծրագրի շահառուների հաջողված պատմությունները ներկայացնելու համար։