Ծրագրի Բաղադրիչներ

Սահմանված նպատակներին հասնելու համար Ծրագիրը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել հետևյալ չորս բաղադրիչներին.

Բաղադրիչ 1. Ենթավարկեր

Այս բաղադրիչը նախատեսված էր երկրագործության և ագրովերամշակման սեկտորին վարկեր տրամադրելու հնարավորությունները բարելավելու ու ընդլայնելու համար: Վաղ 1990-ականներին գյուղատնտեսության ֆինանսավորման կենտրոնացված համակարգի փլուզումից հետո ֆերմերների համար վարկային աջակցություն փաստացի գոյություն չուներ: Առևտրային բանկերը գերազանցապես առևտրային նպատակներով միայն կարճաժամկետ վարկեր էին տրամադրում, այն էլ շատ բարձր տոկոսադրույքով: 1995 թվականին Կառավարությունը որոշեց ստեղծել կոոպերատիվ գյուղատնտեսական բանկ` հիմնվելով Եվրոպայում առկա նմանատիպ մոդելների վրա: 1995 թվականին Եվրամիության TACIS ծրագրի շրջանակներում և ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկի աջակցությամբ հիմնադրվեց Հայաստանի գյուղատնտեսական կոոպերատիվ բանկը (ԱԿԲԱ): Այն դեռ նոր էր սկսել իր գործունեությունը, երբ մեկնարկվեց ԳԲԱԾ նախապատրաստական փուլը: Իրական վարկային գործողությունները սկսվեցին 1996 թվականի մայիսին: ԳԲԱԾ վարկային բաղադրիչի համար սկզբնական ծրագրերը բացառապես կապված էին ԱԿԲԱ-ի հետ, սակայն գնահատման ժամանակ նախագիծը վերանայվեց` թույլ տալով այլ համապատասխան բանկերի դառնալ ծրագրի ֆինանսավորողներ:

1998թ.-ից 2004 թ. ծրագիրն ապահովեց Հայաստանում գյուղատնտեսության վարկավորման ընդհանուր ռեսուրսների 16 տոկոսը (տես Աղյուսակ 4.4): 1999 թ. ծրագրի միջոցները կազմում էին գյուղատնտեսության վարկավորման ավելի քան մեկ չորրորդ մասը:

Սույն բաղադրիչի շրջանակներում կարճաժամկետ և միջնաժամկետ վարկեր տրամադրվեցին ութ բանկերի, որոնք են` «Հայագրոբանկ», «ԱԿԲԱ Բանկ», «Արդշինինվեստբանկ», «Կրեդիտ-Երևան Բանկ», «Կրեդիտ Սերվիս Բանկ», «Թրասթ Բանկ», «Կոնվերս Բանկ» և «Հայկական Զարգացման Բանկ»:

Բանկերին դրամական միջոցներ տրամադրվում էին տասը տարի ժամկետով:

ԳԲԱԾ «Ենթավարկային» բաղադրիչի շրջանակներում տրամադրվեցին հետևյալ վարկերը. 

  • Կարճաժամկետ վարկեր` 4884 գյուղական տնտեսությունների,
  • Միջնաժամկետ վարկեր` 41 կազմակերպությունների, 

ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՎԱՐԿԵՐ

Անասնաբուծություն 42.0%

Այգեգործություն 19.3%

Երկրագործություն 19.5%

Թչնաբուծություն և ձվարտադրություն 1.8%

Մեղվաբուծություն 1.0%

Խաղողագործութուն 0.9%

Ձկնորսություն 0.2%

Ագրովերամշակում 0.5%

Այլ 4.4%

ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ՎԱՐԿԵՐ

Գյուղմթերքների վերամշակում 42.3%

Խաղողագործություն 37.6%

Անասնաբուծություն 11.2%

Թչնաբուծություն և ձվարտադրություն 4.6%

Ձկնաբուծություն 0.9%

Այլ 2.9%

Ընդհանուր առմամբ, 20.2 մլն ԱՄՆ դոլարի արժողությամբ խիստ անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսներ են տրամադրվել գյուղատնտեսական և ագրովերամշակման այն ոլորտներին, որտեղ արտադրության և արտահանման ծավալները շարունակում են ազդեցիկ տեմպերով աճել: 

Բաղադրիչ 2. Գյուղատնտեսական կառույցների հզորացում

ԳԲԱԾ Գյուղատնտեսական հաստատությունների հզորացման բաղադրիչը նպատակաուղղված է գյուղատնտեսական տեխնոլոգիայի համակարգի զարգացմանը` նպաստելով գիտության վրա հիմնված շուկայական կողմնորոշում ունեցող գյուղատնտեսական ոլորտի զարգացմանը, որն ունակ է արձագանքելու Հայաստանի Հանրապետության փոփոխվող կարիքներին: Այս բաղադրիչն աջակցություն ցուցաբերեց գյուղատնտեսական հետազոտությունների անմիջական բարեփոխմանն ու կառուցվածքային փոփոխություններին, ինչպես նաև կրթական, խորհրդատվական ու տեղեկատվական հաստատությունների հետագա զարգացմանը: Մինչև 2001 թ. ծրագիրը նախատեսում էր ապահովել այս գործառույթների համակարգված ինտեգրացիան, որն իրականացվեց երկու մակարդակում` տարածաշրջանային և ազգային:

Բաղադրիչ 3. Ագրոբիզնեսի զարգացման կենտրոն

Coming Soon

Բաղադրիչ 4. Ծրագրի իրականացման գրասենյակ

Coming soon