Agriculture Reform Support Project (ARSP)Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցության ծրագիր (ԳԲԱԾ)
Please enter a searchword.
Displaying results 1 to 14 out of 71
<< First < Previous 1-14 15-28 29-42 43-56 57-70 71-71 Next > Last >>

ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

1991 թվականի անկախացումից քիչ անց Հայաստանը քայլեր ձեռնարկեց ազատականացնելու իր տնտեսությունը` ընդհանուր առմամբ, և գյուղատնտեսական ոլորտը` մասնավորապես, բարեփոխումների խոշոր ծրագրեր ներմուծելու միջոցով: Հայաստանում հողի սեփականաշնորհման ծրագիրը նախկին խորհրդային հանրապետությունների համեմատ յուրահատուկ էր իրականացման արագությամբ և ամբողջականությամբ: Բարեփոխումների ծրագրերի  հաջող իրականացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության խնդրանքով 1994 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստան այցելեց FAO/CP (ՊԳԿ/) առաքելությունը և աջակցեց Կառավարությանը` գտնելու մի ծրագիր, որը կօժանդակի գյուղատնտեսական բարեփոխումներին: Մինչ այդ 1993 թվականին Հայաստան էր այցելել Համաշխարհային Բանկի առաքելությունը և ուսումնասիրություն էր պատրաստել ոլորտի վերաբերյալ: Այնուհետև պատրաստվել էր ռազմավարական նշանակություն ունեցող փաստաթուղթ, որը ներառում էր ոլորտի համար անհրաժեշտ բարեփոխումները: Ի վերջո առաջարկվեց «Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցության» ծրագիրը (ԳԲԱԾ) քաղաքականության մեջ փոփոխություններն արագացնելու և ամրապնդելու նպատակով, որին հնարավոր էր հասնել  սեփականաշնորհված ագրո-արդյունաբերական ձեռնարկությունների կառուցվածքային փոփոխութուններին աջակցելու, փոքր տնտեսություն ունեցող ֆերմերներին կայուն հիմքերով ենթավարկեր տրամադրել ցանկացող և հնարավորություն ունեցող ֆինանսական հաստատություններին վարկային ռեսուրսներից օգտվելու հնարավորություն տալու, այդ գյուղատնտեսական ծառայություններում հետազոտական, խորհրդատվական և ներդրումային ոլորտում կառուցվածքային զգալի փոփոխություններ կատարելու միջոցով:

«Հայաստան. գյուղատնտեսության ոլորտում բարեփոխումների անցկացման մարտահրավեր» գյուղատնտեսական ոլորտի վերաբերյալ ուսումնասիրության քննարկման ընթացքում Հայաստանի կառավարությունը ֆինանսական օժանդակություն խնդրեց գյուղական ոլորտում այնպիսի ներդրումային միջոցառումներ իրականացնելու համար, որոնք կաջակցեին արտադրության և արտահանման վերականգնման նպատակով ՀՀ կառավարության առաջադրած քաղաքականության ձևավորման միջոցառումներին: Այս խնդրանքը հանգեցրեց 1996 թվականին Ճապոնիայի կառավարության կողմից տրված  PHRD դրամաշնորհի շրջանակներում ներգրավված խորհրդատուների կողմից առաջարկված ծրագրի համար նյութերի պատրաստմանը: Ծրագրի նախապատրաստման ընթացքում քննարկվեցին մի շարք կարևոր հարցեր և 1997 թվականին կատարվեց վերջնական գնահատում, որի արդյունքում առանձնացվեցին հետևյալ հիմնահարցերը. (i) փոքր և խոշոր ֆերմերների վարկային կարիքները բավարարելու բանկային համակարգի կարողությունները և գյուղական ֆինանսավորման նոր հաստատության ստեղծման հիմնավորումը, (ii)ագրո-արդյունաբերական ձեռնարկությունների` ներդրումային վարկերի հանդեպ պահանջարկի չափը և առկա ֆոնդերի ու վարկային գծերի միջոցով այդ պահանջարկը բավարարելու բանկերի հնարավորությունները, և (iii) գյուղատնտեսական ծառայությունների բարեփոխումներին աջակցելու նպատակով գյուղատնտեսական հետազոտությունների և խորհրդատվության  համար կառուցվածքային փոփոխության ծրագրի մշակում և համապատասխան ներդրումների ուրվագծում: