Announcement DetailsՀայտարարություններ. ավելի մանրամասն
Please enter a searchword.
Displaying results 1 to 14 out of 66
<< First < Previous 1-14 15-28 29-42 43-56 57-66 Next > Last >>
03.02.2015

ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՀՐԱՎԵՐ - Նախագծա-նախահաշվային աշխատանքներ

Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիր

Հայաստանի Հանրապետությունը Միջազգային զարգացման ընկերակցությունից (ՄԶԸ) և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) ստացել է վարկ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագրի»  իրացման նպատակով և նախատեսվում է այդ գումարների մի մասով Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում իրականացնել արոտավայրերի ջրարբիացման նախագծա-նախահաշվային փաստաթղթեր պատրաստելու աշխատանքներ: «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը (ԳԾԻԳ ՊՀ) հրավիրում է այդ բնագավառում որակավորված նախագծային կազմակերպություններին ցուցաբերել իրենց շահագրգռվածությունը ծրագրի համար նախագծա-նախահաշվային փաստաթղթեր պատրաստելու համար: Նախագծային կազմակերպությունը պետք է ունենա հետևյալ որակավորումները` ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձի կարգավիճակ, առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ միջազգային կազմակերպությունների հետ, նախագծա-նախահաշվային աշխատանքների կատարման առնվազն տաս տարվա փորձ (այդ թվում ջրարբացման համակարգերի նախագծման), որակավորված և փորձառու անձնակազմ, տրանսպորտային միջոցների և անհրաժեշտ գործիքների առկայություն:  Ներկայացվելիք փաստաթղթերի փաթեթի օրինակելի ձևերը կարելի է ներբեռնել ԳԾԻԳ ՊՀ պաշտոնական կայքից http://www.arspiu.com/fileadmin/user_upload/pdf/PDF/List_of_requirements.pdf: Հետաքրքրված կազմակերպությունները պետք է ներկայացնեն համապատասխան փաստաթղթերը ԳԾԻԳ ՊՀ գնումների բաժին մինչև 2015թ. փետրվարի 20-ը: Փաստաթղթերը ներկայացնելու, ինչպես նաև, լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել ստորև բերված հասցեով. Երևան 0014,Կոմիտասի փող. 54 Բ, 3-րդ հարկ; Հեռ. 29 73 01, 29 73 02; ֆաքս 29 73 08; Էլ-փոստ. info@arspiu.com