Announcement DetailsՀայտարարություններ. ավելի մանրամասն
Please enter a searchword.
Displaying results 1 to 14 out of 66
<< First < Previous 1-14 15-28 29-42 43-56 57-66 Next > Last >>
16.02.2014 Category: Հայտարարություններ

ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՄՇԱԿՈՒՄ

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ ՊՀ
Հայաստանի Հանրապետություն

Համայնքների Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման
և մրցունակության ծրագիր

Դրամաշնորհ No. T015171

Հետաքրքրության արտահայտման հրավեր խորհրդատվական ծառայությունների մատուցման համար

Նշանակման անվանումը՝

ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՄՇԱԿՈՒՄ

Հղման համարը՝

ECAPDEV- CS-C-2.5B   /ըստ Գնումների պլանի/

1. Հայաստանի Հանրապետությունը Միջազգային զարգացման ընկերակցությունից (ՄԶԸ) ստացել է դրամաշնորհ «Համայնքների Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագիր 2-ի (ՀԳՌԿՄ 2) իրացման նպատակով և նախատեսվում է այդ գումարների մի մասով ՀԳՌԿՄ 2 ծրագրի համար մշակել Վերաբնակեցման քաղաքականության շրջանակային փաստաթուղթը (RPF):         2. Խորհրդատվական ծառայությունները (այսուհետ՝ Ծառայություններ) ներառում են՝ (ա) Վերաբնակեցման քաղաքականության շրջանակային փաստաթղթի (RPF) մշակում, ներառյալ. -       Ծրագրի և բաղադրիչների/գործողությունների ընդհանուր նկարագիրը; -       Ծրագրի շրջանակներում հնարավոր պահանջվող հնարավորությունների և ազդեցությունների, ձեռքբերման/օգտագործման կամ վերաբնակեցման հստակեցում և նկարագրում; -       Ծրագրի շրջանակներում պահանջվող ցանկացած վերաբնակեցման կամ հողի հարցերը կարգավորող hիմնական քաղաքականության, սկզբունքների և ինստիտուցիոնալ միջոցառումների ապահովում; -       Վերաբնակեցման իրավական դաշտի հստակեցում, ներառյալ ներպետական օրենսդրության և Համաշխարհային բանկի քաղաքականության միջև անհամապատասխանությունների վերացմանն ուղղված միջոցառումների առաջարկում;  -       ՀԳՌԿՄ 2 Ծրագրի շրջանակներում բնակչության հնարավոր տեղափոխման/ազդեցության գնահատում, ինչպես նաև տուժած բնակչության կարգերի որոշում և տուժած  անձանց յուրաքանչյուր կարգի համապատասխանության չափանիշների սահմանում; -       Տուժած ակտիվների գնահատման մեթոդների ամրագրում; -       Նախնական համապատասխանության աղյուսակի տրամադրում, որը կմանրամասնի աջակցության և փոխհատուցման տարբեր տեսակները, որոնք իրավունք ունեն ստանալու տուժած բնակչության տարբեր կարգերը; -       Իրավունքի տրամադրման և RPF-ի ընդհանուր իրականացման կազմակերպչական ընթացակարգերի, ներառյալ իրականացման ժամանակացույցերի և մոնիտորինգի կազմակերպչական միջոցառումների նկարագրում; -       RPF-ի և ցանկացած տեղանքի համար յուրահատուկ պահանջվող Վերաբնակեցման գործողությունների պլանի (RAPs) փոխհարաբերության նկարագրում և RAPs-երի մշակման համար անհրաժեշտ մեթոդաբանության և նմուշաձևի ապահովում; -       RPF-ի պլանավորման, իրականացման և մոնիտորինգի հարցերում տուժած անձանց հետ խորհրդակցություների իրականացման և նրանց մասնակցության մեխանիզմների նկարագրում; -       Բողոքների բավարարման և կոնֆլիկտների լուծման ընթացակարգի արդյունավետ մեխանիզմների մշակում, որոնց օգնությանը կարող են դիմել տուժած անձինք` RPF-ի շրջանակներում աջակցություն ստանալու համար;   -       Վերաբնակեցման ֆինանսավորման միջոցառումների, ներառյալ նախահաշիվների, դրամական միջոցների հոսքի, և արտակարգ իրավիճակների միջոցառումների  նախապատրաստման և վերանայման նկարագրում; -       Իրականացնող գործակալության և, անհրաժեշտության դեպքում, անկախ մոնիտորինգ իրականացնողների կողմից մոնիտորինգի կազմակերպում: (բ) Աջակցել Գյուղատնտեսության նախարարությանը և ՀԳՌԿՄ 2 ԳԾԻԳ-ին RPF-ի նախնական տարբերակի հանրային ներկայացման և դրա շուրջ հանրային խորհրդակցությունների կազմակերպման հարցում, ներառյալ.  -       Աջակցել ԳԾԻԳ-ին վերջնական RPF-ի հանրային ներկայացման հարցում, ըստ անհրաժեշտության; -       Մասնակցել RPF-ի նախնական տարբերակի և դրան հաջորդող հանրային ներկայացման շուրջ տեղական շահառուների և ՀԿ-ների հետ պահանջվող խորհրդակցություններին: ԳԾԻԳ-ի պահանջով, այն կարող է ներառել RPF-ի վերաբերյալ հիմնական արդյունքների և առաջարկվող միջոցառումների ներկայացումը շահառուների հետ հանրային խորհրդակցությունների ժամանակ, որոնք կանցկացվեն ծրագրի իրականացման վայրերում և/կամ Երևանում: -       Արձանագրել RPF-ի նախնական տարբերակի վերաբերյալ հանրային արձագանքը և կարծիքը և, անհրաժեշտության դեպքում, համապատասխանաբար թարմացնել RPF-ը դրա վերջնական տարբերակը ստանալու համար` հաշվի առնելով կառուցվածքի, իրականացման, մոնիտորինգի, հաղորդակցության և այլնի վերաբերյալ շահառուների տեսակետները: 3. Աշխատանքները նախատեսվում է իրականացնել 2 ամսվա ընթացքում` հետևյալ ժամանակացույցով. 2014թ.-ի փետրվարից մինչև ապրիլը: 4. «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը (ԳԾԻԳ ՊՀ) հրավիրում է այդ բնագավառում համապատասխան որակավորմամբ և փորձով անհատ  խորհրդատուներին ցուցաբերել իրենց շահագրգռվածությունը ուսումնասիրությունը իրականացնելու համար: 5. Շահագրգիռ խորհրդատուն պետք է ունենա հետևյալ որակավորումները` (ա) Ավելի քան հինգ տարվա փորձ Համաշխարհային բանկի ծրագրերի, կամ նույն ընթացակարգերին հետևող Միջազգային ֆինանսական ինստիտուտների (IFIs) կողմից ֆինանսավորվող ծրագրերի համար վերաբնակեցման գործիքների մշակման ոլորտում; (բ) Գյուղատնտեսական ոլորտի վերաբնակեցման գործիքների մշակման ոլորտում փորձը առավելություն է; (գ) Հայաստանում վերաբնակեցման գործիքների մշակման ոլորտում փորձը մեծ առավելություն է; (դ) Սոցիալական գիտությունների, հողի կառավարման, գյուղատնտեսության կամ այլ հարակից ոլորտներում բարձրագույն կրթություն և մասնագիտական որակավորում; (ե) Խորհրդատուն պետք է սահուն/ գերազանց տիրապետի բանավոր և գրավոր հայերեն և անգլերեն լեզուներին, պետք է կարողանա կազմել համառոտ, հստակ և ժամանակին հաշվետվություններ անգլերեն լեզվով:   6. Կարճ ցուցակի ընտրության չափանիշները հետևյալն են՝ (i) խորհրդատուի կրթությունը սոցիալական գիտությունների, հողի կառավարման, գյուղատնտեսության կամ այլ հարակից ոլորտներում (ii) խորհրդատուի հիմնական գործունեությունը և ընդհանուր փորձը վերաբնակեցման գործիքների մշակման ոլորտում, (iii) Նախկին փորձը գյուղատնտեսական ոլորտի վերաբնակեցման գործիքների մշակման և ՀԲ-ի կամ այլ միջազգային ֆինանսական ինստիտուտների կողմից ֆինանսավորվող ծրագրերում: 7. Շահագրգիռ խորհրդատուների ուշադրությունը հրավիրվում է Համաշխարհային Բանկի ուղեցույցների 1.9 կետին. ՎԶՄԲ վարկի և ՄԶԸ փոխառությունների և դրամաշնորհների շրջանակներում խորհրդատուների ընտրություն և վարձում Համաշխարհային Բանկի Վարկառուների կողմից, հունվար 2011 («Խորհրդատուների ընտրության ուղեցույց»), որտեղ մասնավորապես նշվում է Համաշխարհային Բանկի քաղաքականությունը շահերի բախման վերաբերյալ (www.worldbank.org/procure):  8. Խորհրդատուի ընտրությունը կիրականացվի Խորհրդատուների ընտրության ուղեցույցով սահմանված Անհատ խորհրդատուների ընտրության ընթացակարգով (www.worldbank.org/procure):  9. Լրացուցիչ տեղեկություններ կարող են ձեռք բերվել ստորև նշված հասցեում, աշխատանքային օրերին, ժամը 10:00-ից մինչև 17:00: 10. Հետաքրքրված խորհրդատուները պետք է հայտնեն իրենց շահագրգռվածության մասին և ներկայացնեն համապատասխան որակավորման մասին տեղեկություններ (տպագիր նյութեր, կատարված համանման ուսումնասիրությունների նկարագրություններ, տեղեկություններ փորձի և կրթության մասին) ԳԾԻԳ ՊՀ գնումների բաժին մինչև 2014թ. փետրվարի 14-ը: Փաստաթղթերը ներկայացնելու, ինչպես նաև, լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել ստորև բերված հասցեով. Երևան, Կոմիտաս փող. 54 Բ, 3-րդ հարկ; Հեռ. 297301, 297302; ֆաքս 297308; Էլ-փոստ. info@arspiu.com