Announcement DetailsՀայտարարություններ. ավելի մանրամասն
Please enter a searchword.
Displaying results 1 to 14 out of 66
<< First < Previous 1-14 15-28 29-42 43-56 57-66 Next > Last >>
20.02.2014

Մրցակցային Դրամաշնորհների Ծրագիր

ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ Մրցակցային դրամաշնորհային ծրագրերի մրցույթ  ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի կողմից իրականացվում է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագիրը, որի բաղադրիչներից է «Մրցակցային դրամաշնորների ծրագիրը»: Մրցակցային դրամաշնորհային ծրագրերը իրականացվում են Հայաստանի Հանրապետության 10 մարզերում: Ծրագրերի ընտրությունը կատարվում է  մրցութային կարգով համաձայն գործող ընթացակարգի: Նպատակը. Մրցակցային դրամաշնորհային ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում աջակցել նոր արտադրատեսակների, տեխնոլոգիաների, մեխանիզմների ստեղծմանը և տարածմանը: Ընդունելի տեխնոլոգիաներ - Ներկայացվող ծրագրային առաջարկները պետք է համապատասխանեն հետևյալ չափորոշիչներին` 
  • Գյուղատնտեսական ոլորտում արտադրվող արտադրանքի (գյուղմթերքի) որակի և որակական հատկությունների բարձրացում:
  • Գյուղատնտեսական բիզնեսի շուկայավարման կատարելագործում` ներառյալ գյուղատնտեսական ապրանքների (մթերքների) արտադրություն, վերամշակում, պահեստավորում, նոր տեխնոլոգիաների ներդրում:
  • Գյուղական բիզնեսի կառավարման բարելավում, կատարելագործում և բիզնեսի լավագույն փորձի զարգացում և տարածում:
  • Գյուղատնտեսության ոլորտում կոոպերացիայի զարգացում, շուկայական կապերի ընդլայնում և ամրապնդում, ինչպես նաև գյուղ. մթերքների իրացման խնդիրների լուծում:
  • ՀՀ տարածաշրջաններում, կամ մարզերում գյուղատնտեսական արտադրանքի (մթերքի) նոր տեսակների և նոր տեխնոլոգիաների ներդրում, տարածում և զարգացում:
Իրավասու հավակնորդներ. Մրցակցային դրամաշնորհային ծրագրի մրցույթին կարող են մասնակցել`
  • Գյուղական ոլորտում գործող անհատ ձեռներեցներ, կոոպերատիվներ, ձեռնարկություններ (ՍՊԸ և այլն), միավորումներ (ասոցիացիաներ),
  • Համայնքներում հիմնված ֆերմերային ֆորմալ և ոչ ֆորմալ (չգրանցված) գյուղական բիզնեսի խմբեր:
  • Ֆերմերային խմբերը պետք է բաղկացած լինեն առնվազն 5 հոգուց և ունենան տարբեր սեփական հողակտորներ (ֆերմերային խմբի անդամները չպետք է լինեն միևնույն ընտանիքից, բայց կարող են լինել բարեկամներ): Խմբի անդամները պետք է լինեն նույն մարզից: 
Համագործակցություն. Դրամաշնորհ ստանալու համար դիմորդները պարտավոր են համագործակցել որակավորված ծառայություն մատուցողների հետ: Ծառայություն մատուցողներից պահանջվում է ապահովել տեխնիկական աջակցություն առաջարկի նախապատրաստման և իրականացման գործընթացին:           Ծառայություն մատուցող  կարող են լինել` 
  • Մասնավոր խորհրդատվական համակարգի մասնագետներ
  • Անկախ մասնագետներ և տեխնիկական փորձագետներ
  • Հասարակական, հետազոտական, կրթական և խոհրդատվական հաստատությունների մասնագետներ
  • Երկրում գործող միջազգային այլ ծրագրերի փորձագետներ և մասնագետներ: 
Մասնակցության պայմանները. Հավակնորդը (դիմորդը) ծառայություն մատուցողի և այլ մասնակիցների հետ միասին պետք է ներդնեն ծրագրով պահանջվող դրամաշնորհի ընդհանուր արժեքի նվազագույնը 30 տոկոսը, կանխիկ գումարային տեսքով: Որպես այլ մասնակցի պարտականություն, տարբեր գործընկերների մասնակցությունը և ներդրումը պետք է հաստատվի գրավոր համաձայնագրով, կնքված հիմնական հավակնորդի, ծառայություն մատուցողի և այլ մասնակցի միջև: Բացի ֆինանսական ներդրումից, հավակնորդները կարող են կատարել  ներդրումներ նաև բնամթերային տեսքով (շենք, շինություն, հող, աշխատուժ, հումք, գյուղ. մեքենաներ, սարքավորումներ, անասուններ, ծառայություններ և այլն), որոնք ուղղակիորեն կապված են դրամաշնորհային ծրագրի իրականացման հետ:  Ներկայացվող պահանջները. Հավակնորդի (դիմողի) կողմից ներկայացված հայտը պետք է բավարարի հետևյալ պահանջներին` 
  • Առաջարկվող ծրագրի տևողությունը չպետք է գերազանցի 24 ամիսը,
  • Դրամաշնորհի գումարը պետք է լինի` նվազագույնը 8,000 ԱՄՆ դոլար, իսկ առավելագույնը 20,000 ԱՄՆ դոլար,
  • Հայտով պահանջվող դրամաշնորհը պետք է ուղեկցվի նշված դրամաշնորհի գումարի առնվազն 30%-ի չափով կանխիկ համաֆինանսավորմամբ,
  • Ընդհանուր ծրագրի արժեքը չպետք է գերազանցի 60,000 ԱՄՆ դոլարը,
  • Դիմորդը չի կարող ստանալ մեկ անգամից ավել դրամաշնորհ,
  • Դրամաշնորհ չի հատկացվի այն հավակնորդներին, որոնք անհաջողության են մատնել, կամ նախկինում ձախողել են որևիցե դրամաշնորհային ծրագիր: 
Հայտերի (դիմումների) ընդունումը. Շահագրգիռ հավակնորդները (դիմորդները) իրենց կողմից պատրաստված հայտերը և պահանջվող փաստաթղթերը պետք է ներկայացնեն «Գյուղատնտեսական Ծրագրերի Իրականացման Գրասենյակ» ՊՀ-ի Մրցակցային Դրամաշնորհային Ծրագրերի քարտուղարություն մինչև 2014 թ. ապրիլի 07, ժամը 16:00: Վերջնաժամկետից հետո ներկայացված դիմումները չեն ընդունվի: Հայտերը պետք է ներկայացվեն փակ ծրարներով չորս օրինակից` մեկը բնագիր, երեքը կրկնօրինակներ:  Ծանուցում` ինչպես ընտրված, այնպես էլ մերժված հայտատուները կտեղեկացվեն գրավոր: Մերժված հայտատուներին կվերադարձվեն իրենց կողմից ներկայացված փաստաթղթերի բնօրինակը: Դրամաշնորհների հատկացման և հայտերի պատրաստման կանոնակարգերին մանրամասն ծանոթանալու նպատակով «Գյուղատնտեսական Ծրագրերի Իրականացման Գրասենյակ» ՊՀ-ի Մրցակցային Դրամաշնորհային Ծրագրերի քարտուղարության աշխատակազմը գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների հետ համատեղ յուրաքանչյուր մարզում կկազմակերպեն հանդիպումներ հայտատուների (դիմորդների) հետ, ըստ ներքոնշյալ ժամանակացույցի: 
  • ՀՀ Շիրակի մարզում, 2014 թ. մարտի 03-ին, ժամը 11:00 
ք. Ախուրյան, Ախուրյանի գյուղապետարանի շենք, Գյումրու խճուղի – 42 շենք, 3-րդ հարկ 
  • ՀՀ Լոռու մարզում, 2014 թ. մարտի 03-ին, ժամը 15:00   
ք. Սպիտակ, Շահումյան փող. 7 շենք (Քաղաքապետարանի շենք) 
  • ՀՀ Տավուշի մարզում, 2014 թ. մարտի 04-ին, ժամը 11:30 
ք. Իջևան, մարզպետարանի շենք, Սահմանադրության փող. 1 շենք 
  • ՀՀ Գեղարքունիքի մարզում, 2014 թ. մարտի 04-ին, ժամը 15:00 
ք. Գավառ, Սայադյան փող. 13 շենք 
  • ՀՀ Սյունիքի մարզում, 2014 թ. մարտի 05-ին, ժամը 13:00 
ք. Գորիս, Մաշտոցի փող. 3 շենք (նախկին գործկոմի շենք) 
  • ՀՀ Վայոց Ձորի մարզում, 2014 թ. մարտի 05-ին, ժամը 16:30 
ք. Եղեգնաձոր, մարզպետարանի շենք, Շահումյան 5 
  • ՀՀ Արարատի մարզում, 2014 թ. մարտի 06-ին, ժամը 11:00 
ք. Արարատ, Շահումյան փող., 34 շենք (Քաղաքապետարանի շենք) 
  • ՀՀ Կոտայքի մարզում, 2014 թ. մարտի 06-ին, ժամը 15:00 
ք. Աբովյան, Նոր-Գյուղ, 1-ին փողոց, 4-րդ հասցե (Աբովյան քաղաքի անասնաբուժարանի շենք)  
  • ՀՀ Արագածոտնի մարզում, 2014 թ. մարտի 07-ին, ժամը 11:00 
ք. Աշտարակ, մարզպետարանի շենք, Վարդգես Պետրոսյանի փողոց, 4 շենք 
  • ՀՀ Արմավիրի մարզում, 2014 թ. մարտի 07-ին, ժամը 14:00 
ք. Արմավիր, մարզպետարանի շենք, Աբովյան 71 Փաստաղթղերի ներկայացման վերաբերյալ տեղեկություններ Հայտերի պաշտոնական ձևակարգերը և հայտերի լրացման հետ կապված այլ անհրաժեշտ տեղեկություններ կարող եք անվճար ստանալ 
  • Գյուղատնտեսական աջակցության մարզային կենտրոններից
  • “ԳԾԻԳ” ՊՀ-ից