Announcement DetailsՀայտարարություններ. ավելի մանրամասն
Please enter a searchword.
Displaying results 1 to 14 out of 66
<< First < Previous 1-14 15-28 29-42 43-56 57-66 Next > Last >>
16.02.2014 Category: Հայտարարություններ

Մրցութային Առաջարկների Ներկայացման Հրավեր

Հայաստանի Հանրապետություն

Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման
և մրցունակության ծրագիր

Ծրագիր No. P120028

Մրցութային Առաջարկների Ներկայացման Հրավեր
 
ՀՀ Շիրակի մարզի Սարալանջ և Նահապետավան համայնքների արոտավայրերի ջրարբիացման համակարգերի, ընդհանուր ջրընդունիչի և ջրագծի կառուցում

1.     Սույն Մրցութային առաջարկներ ներկայացման հրավերը հետևում է Ընդհանուր Գնումների Ծանուցմանը (ԸԳԾ), որը տպագրվել էր 2011թ. օգոստոսի 16-ին «Դևելոփմենտ Բիզնեսի» No.804 համարում: 2.     Հայաստանի Հանրապետությունը ստացել է վարկ Միջազգային զարգացման ընկերակցությունից (ՄԶԸ)` Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրիծախսերը հոգալու նպատակով և մտադիր է վարկի միջոցների մի մասն օգտագործել  ՀՀ Շիրակի մարզի Սարալանջ և Նահապետավան համայնքների արոտավայրերի ջրարբիացման համակարգերի, ընդհանուր ջրընդունիչի և ջրագծի կառուցման աշխատանքների իրականացման համար, CARMAC CPP–SH-J/1/02 (Joint-1 CW) պայմանագրի շրջանակներում վճարումներ կատարելու համար: Ծրագիրը իրականացվելու է Համաշխարհային բանկի, ՀՀ կառավարության և Շիրակի մարզի Սարալանջ և Նահապետավան համայնքների համատեղ ֆինանսավորմամբ: 3.    ՀՀ գյուղատնտեսության նախարարության “Գյուղատնտեսական ԾԻԳպետական հիմնարկը ներկայումս հրավիրում է իրավասու և որակավորման չափանիշներին համապատասխանող մրցույթի մասնակիցների փակ մրցութային առաջարկներ ներկայացնել հետևյալ շինարարական աշխատանքներն իրականացնելու համար` ՀՀ Շիրակի մարզի Սարալանջ և Նահապետավան համայնքների արոտավայրերում ջրարբիացման համակարգի կառուցման, աշխատանքների իրականացում: Շինարարությունը նախատեսվում է իրականացնել 7 ամսվա ընթացքում, սկսած 2014թ. մարտից, կախված եղանակային պայմաններից: 4.    Մրցույթը անց է կացվելու Ազգային մրցակցային հայտարքի (ԱՄՀ) ընթացակարգի համաձայն, որը սահմանված է Համաշխարհային Բանկի ուղեցույցներում` Ապրանքների, աշխատանքների, և ոչ-խորհրդատվական ծառայությունների գնում ԶՎՄԲ-ի փոխառությունների և ԶՄԸ-ի վարկերի ու դրամաշնորհների շրջանակներում Համաշխարհային բանկի փոխառուների կողմից (2011թ. հունվար): Մրցույթը բաց է Մրցութային փաստաթղթերով սահմանված բոլոր իրավասու մասնակիցների համար: 5.    Շահագրգիռ իրավասու մասնակիցները կարող են լրացուցիչ տեղեկատվություն ստանալ “Գյուղատնտեսական ԾԻԳՊՀ-ից (պրն.Ա.Թովմասյան` գնումների մասնագետ; հեռ: 297301; էլ.փոստ: atovmasyan@arspiu.com  և ուսումնասիրել Մրցութային փաստաթղթերը ներքո նշյալ հասցեով` բոլոր աշխատանքային օրերին ժամը 09:00-17:00:  6.    Որակավորման չափանիշները ներառում են. -       Վերջին երեք (3) տարիների ընթացքում կատարած շինարարական աշխատանքների միջին տարեկան ծավալը պետք է կազմի 400,000,000 (չորս հարյուր միլիոն) ՀՀ դրամ; -       Վերջին 5 (հինգ) տարիների ընթացքում` 2009-2013թթ ընկած ժամանակահատվածում, սույն աշխատանքներին նմանատիպ բնույթի, ծավալի և բարդության շինարարական աշխատաքների առնվազն 2 (երկու) պայմանագրում գլխավոր կապալառուի փորձ (սույն պահանջին բավարարելու իմաստով ներկայացված աշխատանքները պետք է ավարտված լինեն առնվազն 70 տոկոսով): Նույն բնույթի և բարդության չափանիշներին բավարարելու իմաստով կատարած աշխատանքները պետք է լինեն ջրագծերի կառուցման իրականացված աշխատանքներ; -       Պայմանագրի իրականացման համար հաջողակ մրցույթի մասնակցի մոտ պետք է առկա լինեն հետևյալ կարևոր սարքվորումները` Բուլդոզեր (հզորությունը 96 կՎտ) – 1 հատ; Էքսկավատոր (0.5մ3 շերեփի տարողությամբ) – 1 հատ; Ավտոինքնաթափ (բեռնատվ. 7.5 տ)– 3 հատ; Ավտոմեքենա կողային (բեռնատվ. 10 տ) – 3 հատ; Ավտոբետոնախառնիչ (տարողությունը 2մ3)– 1 հատ; Ավտոամբարձիչ  (բեռնատվ. 16 տ) – 1 հատ; Գլդոն ինքնագնաց կամ բեռնված ինքնաթափ (5-6տ)- 2 հատ;  Կոմպրեսոր  (արտադրողականությունը 10մ3/րոպ)– 1 հատ; Հետահար մուրճ ՄՕ-10– 2 հատ; Խորքային վիբրատոր ԻՎ – 1 հատ; Պոլիէթիլենային խողովակներ եռակցող սարք – 1 հատ; Ձեռքի պնեվմատոփիչ– 2 հատ: -       Մրցույթի հաջողակ մասնակցի պայմանագրային այլ պարտավորություններից ազատ իրացվելի ակտիվների և/կամ վարկային գծերի նվազագույն գումարը պետք է կազմի 20,000,000 (քսան միլիոն) ՀՀ դրամ; -       ՀՀ ռեզիդենտ մրցույթի մասնակիցները պարտավոր են ներկայացնել տեղեկանք հարկային տեսչությունից` ՀՀ պետական բյուջեի և ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի հանդեպ պարտավորություն չունենալու մասին: 7.    Շահագրգիռ մասնակիցները կարող են ձեռք բերել Մրցութային փաստաթղթերը հայերեն լեզվով, ներկայացնելով գրավոր դիմում ներքոհիշյալ հասցեով և վճարելով 30,000 (երեսուն հազար) ՀՀ դրամ չփոխհատուցվող գումար: Նշված գումարը պետք է փոխանցվի հետևյալ հաշվե համարին. Շահառու. ՀՀ ԿԲ գանձապետական բաժանմունքի  Հաշվի համար. 900000915042 (ՀՀ դրամ) Վճարման հանձնարարականի փոխանցման նպատակը պետք է պարունակի սոււյն պայմանագրի համարը: 8.    Մրցութային առաջարկները պետք է վավեր լինեն առաջարկների բացումից հետո 60 (վաթսուն) օր և ուղեկցվեն 2,000,000 (երկու միլիոն) ՀՀ դրամ գումարի Մրցութային առաջարկի երաշխիքով (բանկային երաշխիք): 9.    Մրցութային առաջարկները պետք է ներկայացվեն ներքո նշված հասցեով 2014թ. մարտի 5-ին; ժամը 16:00-ին կամ ավելի վաղ: Էլեկտրոնային եղանակով մրցութային առաջարկների ներկայացում չի թույլատրվում: Ուշացված մրցութային առաջարկները կմերժվեն: Մրցութային առաջարկները կբացվեն բացմանը մասնակցելու ցանկություն ունեցող մասնակիցների ներկայացուցիչների ներկայությամբ 2014թ. մարտի 5-ին; ժամը 16:00-ին ներքո նշված հասցեում: 10.  Ուշացված մրցութային առաջարկները կմերժվեն և առանց բացվելու կվերադարձվեն մրցույթի մասնակիցներին: Հասցե` “Գյուղատնտեսական ԾԻԳպետական հիմնարկ Պրն. Գագիկ Խաչատրյան, տնօրեն Պրն. Ազատ Թովմասյան, գնումների մասնագետ ՀՀ, Երևան 0014, Կոմիտաս փ. 54 Բ Հեռ.(37410) 297301; 297302 Ֆաքս. (37410) 297308 Էլ.փոստ` info@arspiu.com