Announcement DetailsՀայտարարություններ. ավելի մանրամասն
Please enter a searchword.
Displaying results 1 to 14 out of 66
<< First < Previous 1-14 15-28 29-42 43-56 57-66 Next > Last >>
16.02.2014 Category: Հայտարարություններ

Գյուղատնտեսական կոոպերատիվների ուսումնասիրություն

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ ՊՀ
Հայաստանի Հանրապետություն

Համայնքների Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիր

Դրամաշնորհ No. T015171

Հետաքրքրության արտահայտման հրավեր խորհրդատվական ծառայությունների մատուցման համար

Նշանակման անվանումը՝

Գյուղատնտեսական կոոպերատիվների ուսումնասիրություն

Հղման համարը՝

ECAPDEV- CS-C-1.1   /ըստ Գնումների պլանի/

1. Հայաստանի Հանրապետությունը Միջազգային զարգացման ընկերակցությունից (ՄԶԸ) ստացել է դրամաշնորհ «Համայնքների Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագիր 2-ի (ՀԳՌԿՄ 2) իրացման նպատակով և նախատեսվում է այդ գումարների մի մասով ՀԳՌԿՄ 2 ծրագրի համար իրականացնել ՀՀ-ում գործող Արոտօգտագործողների միավորում սպառողական կոոպերատիվների ուսումնասիրություն:      2. Խորհրդատվական ծառայությունները (այսուհետ՝ Ծառայություններ) ներառում են՝ (ա) ՀԳՌԿՄ ծրագրի շրջանակներում ստեղծված և գործող Արոտօգտագործողների միավորում սպառողական կոոպերատիվների (ԱՄ ՍԿ-ներ) ուսումնասիրություն: (բ) Արոտավայրերի կառավարման և անասնապահության զարգացման հանձնաժողովի ընտրության ընթացակարգի և Համայնքային արոտավայրերը Արոտօգտագործողների միավորում սպառողական կոոպերատիվերին  լիազորագրային կառավարման հանձնելու ձևերի (մոդելների) ուսումնասիրություն, գնահատում և առաջարկությունների ներկայացում: 3. Աշխատանքները նախատեսվում է իրականացնել 2 ամսվա ընթացքում` հետևյալ ժամանակացույցով. 2014թ.-ի փետրվարից մինչև ապրիլը: 4. «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը (ԳԾԻԳ ՊՀ) հրավիրում է այդ բնագավառում համապատասխան որակավորմամբ և փորձով անհատ  խորհրդատուներին ցուցաբերել իրենց շահագրգռվածությունը ուսումնասիրությունը իրականացնելու համար: 5. Շահագրգիռ խորհրդատուն պետք է ունենա հետևյալ որակավորումները` (ա) տնտեսագիտության, մարքետինգի կամ հարակից ոլորտներում բարձրագույն կրթություն և մասնագիտական որակավորում; (բ)  նմանատիպ աշխատանքների իրականացման առնվազն 3 տարվա փորձ; (գ) հայերեն լեզվի գերազանց իմացություն, անգլերեն լեզվի աշխատանքային մակարդակ, համակարգչային գերազանց հմտություններ (MS Word, Excel, Power Point); (դ) պետական և միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքային փորձը` առավելություն է: 6. Կարճ ցուցակի ընտրության չափանիշները հետևյալն են՝ (i) խորհրդատուի կրթությունը տնտեսագիտության, մարքետինգի կամ այլ հարակից ոլորտներում (ii) խորհրդատուի հիմնական գործունեությունը և ընդհանուր փորձը տնտեսագիտության կամ մարքետինգի ոլորտում, (iii) նմանատիպ աշխատանքների իրականացման առնվազն 3 տարվա փորձ: 7. Շահագրգիռ խորհրդատուների ուշադրությունը հրավիրվում է Համաշխարհային Բանկի ուղեցույցների 1.9 կետին. ՎԶՄԲ վարկի և ՄԶԸ փոխառությունների և դրամաշնորհների շրջանակներում խորհրդատուների ընտրություն և վարձում Համաշխարհային Բանկի Վարկառուների կողմից, հունվար 2011 («Խորհրդատուների ընտրության ուղեցույց»), որտեղ մասնավորապես նշվում է Համաշխարհային Բանկի քաղաքականությունը շահերի բախման վերաբերյալ (www.worldbank.org/procure):  8. Խորհրդատուի ընտրությունը կիրականացվի Խորհրդատուների ընտրության ուղեցույցով սահմանված Անհատ խորհրդատուների ընտրության ընթացակարգով (www.worldbank.org/procure):  9. Լրացուցիչ տեղեկություններ կարող են ձեռք բերվել ստորև նշված հասցեում, աշխատանքային օրերին, ժամը 10:00-ից մինչև 17:00: 10. Հետաքրքրված խորհրդատուները պետք է հայտնեն իրենց շահագրգռվածության մասին և ներկայացնեն համապատասխան որակավորման մասին տեղեկություններ (տպագիր նյութեր, կատարված համանման ուսումնասիրությունների նկարագրություններ, տեղեկություններ փորձի և կրթության մասին) ԳԾԻԳ ՊՀ գնումների բաժին մինչև 2014թ. փետրվարի 14-ը: Փաստաթղթերը ներկայացնելու, ինչպես նաև, լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել ստորև բերված հասցեով. Երևան, Կոմիտաս փող. 54 Բ, 3-րդ հարկ; Հեռ. 297301, 297302; ֆաքս 297308; Էլ-փոստ. info@arspiu.com