Announcement DetailsՀայտարարություններ. ավելի մանրամասն
Please enter a searchword.
Displaying results 1 to 14 out of 65
<< First < Previous 1-14 15-28 29-42 43-56 57-65 Next > Last >>
07.08.2014

Հետաքրքրության արտահայտման հրավեր խորհրդատվական ծառայությունների մատուցման համար

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ ՊՀ Հայաստանի Հանրապետություն Համայնքների Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիր Վարկ No. 4891-AM ՀՀ համայնքների կերհանդակների քարտեզագրման, գնահատման և արածեցման սխեմաների մշակման ծառայություններ Պայմանագրի հղում՝ CARMAC-CS-14/121 (PMP) 1. Հայաստանի Հանրապետությունը Միջազգային զարգացման ընկերակցությունից (ՄԶԸ) ստացել է վարկ «Համայնքների Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրի» (ՀԳՌԿՄ) իրացման նպատակով և նախատեսվում է այդ գումարների մի մասով կատարել ՀՀ համայնքների կերհանդակների քարտեզագրման, գնահատման և արածեցման սխեմաների մշակման ծառայությունները:    2. Խորհրդատվական ծառայությունները (այսուհետ՝ Ծառայություններ) ներառում են՝ Հայաստանի Հանրապետության 5 մարզի (Արագածոտն, Շիրակ, Լոռի, Տավուշ, Գեղարքունիք,) 15 գյուղական համայնքում`  
  1. Ուսումնասիրել և գնահատել համայնքի արոտների ու խոտհարքների վիճակը,
  2. Ըստ բուսա-կլիմայական գոտիների ուսումնասիրել և գնահատել արոտների ու խոտհարքների արտադրողականությունը և բուսական կազմը
  3. Մշակել համայնքների արոտավայրերի կառավարման պլանները.
  Աշխատանքի ավարտին ակնկալվում է 15 համայնքի համար ունենալ ըստ վիճակի, արտադրողականության և բուսական կազմի գնահատված արոտներ ու խոտհարքներ, մշակված արոտների կառավարման պլաններ և GIS համակարգով մշակած բազային ցուցանիշներով քարտեզներ: 3. Աշխատանքները նախատեսվում է իրականացնել 2014թ.  սեպտեմբերից և ավարտել 2015թ. հունվարին: 4. «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը (ԳԾԻԳ ՊՀ) հրավիրում է այդ բնագավառում համապատասխան որակավորմամբ և փորձով մասնագիտացված տեղական կազմակերպություններին ցուցաբերել իրենց շահագրգռվածությունը ՀՀ համայնքների կերհանդակների քարտեզագրման, գնահատման և արածեցման սխեմաների մշակման ծառայություններն իրականացնելու համար: 5. Շահագրգիռ խորհրդատվական կազմակերպությունը պետք է ունենա իրավաբանական անձի կարգավիճակ: Կազմակերպությունը պետք է ունենա նմանատիպ աշխատանքների կատարման առնվազն 5 տարվա փորձ: Պետական և միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքային փորձը` առավելություն է: Կազմակերպությունը պետք է ունենա նշված աշխատանքները կատարելու համար անհրաժեշտ մասնագիտացված աշխատակազմ, անհրաժեշտ տեխնիկական միջոցներ և ծրագրային ապահովում: Կազմակերպությունը պետք է պատրաստ լինի կիրառելու նորագույն միջազգային փորձը և բաց լինի նոր առաջարկությունների համար: 6. Կարճ ցուցակի ընտրության չափանիշները հետևյալն են՝ (i) կազմակերպության հիմնական գործունեություն և ընդհանուր փորձ – 40 միավոր, (ii) նմանատիպ աշխատանքների կատարման առնվազն 5 տարվա փորձ – 60 միավոր: 7. Շահագրգիռ խորհրդատուների ուշադրությունը հրավիրվում է Համաշխարհային Բանկի ուղեցույցների 1.9 կետին. ՎԶՄԲ վարկի և ՄԶԸ փոխառությունների և դրամաշնորհների շրջանակներում խորհրդատուների ընտրություն և վարձում Համաշխարհային Բանկի Վարկառուների կողմից, հունվար 2011 («Խորհրդատուների ընտրության ուղեցույց»), որտեղ մասնավորապես նշվում է Համաշխարհային Բանկի քաղաքականությունը շահերի բախման վերաբերյալ:  8. Խորհրդատուի ընտրությունը կիրականացվի Խորհրդատուների ընտրության ուղեցույցով սահմանված Խորհրդատուների Որակավորման վրա հիմնված ընտրության ընթացակարգով: 9. Լրացուցիչ տեղեկություններ կարող են ձեռք բերվել ստորև նշված հասցեում, աշխատանքային օրերին, ժամը 10:00-ից մինչև 17:00: 10. Հետաքրքրված կազմակերպությունները պետք է հայտնեն իրենց շահագրգռվածության մասին և ներկայացնեն համապատասխան որակավորման մասին տեղեկություններ (գովազդային և տպագիր նյութեր, կատարված աշխատանքների նկարագրություններ, տեղեկություններ փորձի և աշխատակազմի մասին) ԳԾԻԳ ՊՀ գնումների բաժին մինչև 2014թ. օգոստոսի 20-ը: Փաստաթղթերը ներկայացնելու, ինչպես նաև, լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել ստորև բերված հասցեով. Երևան, Կոմիտաս փող. 54 Բ, 3-րդ հարկ; Հեռ. 297301, 297302; ֆաքս 297308; Էլ-փոստ. info@arspiu.com