Announcement DetailsՀայտարարություններ. ավելի մանրամասն
Please enter a searchword.
Displaying results 1 to 14 out of 65
<< First < Previous 1-14 15-28 29-42 43-56 57-65 Next > Last >>
03.02.2015

ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՀՐԱՎԵՐ - Շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկում

Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիր

Հայաստանի Հանրապետությունը Միջազգային զարգացման ընկերակցությունից (ՄԶԸ) և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) ստացել է վարկ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագրի»  իրացման նպատակով և նախատեսվում է այդ գումարների մի մասով Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում իրականացնել արոտավայրերի ջրարբիացման շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկման ծառայություններ: «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը (ԳԾԻԳ ՊՀ) հրավիրում է այդ բնագավառում համապատասխան որակավորմամբ և փորձով մասնագիտացված տեղական կազմակերպություններին ցուցաբերել իրենց շահագրգռվածությունը ծրագրի համար շինարարական աշխատանքների ընթացքը վերահսկելու համար: Վերահսկողի հիմնական խնդիրներն են` ստուգել և հսկել Քաղաքաշինության նախարարության «Շինարարության որակի տեխնիկական հսկողության իրականացման հրահանգ»-ի համաձայն, աջակցել ԳԾԻԳ ՊՀ-ին կատարողական ակտերի և ամփոփագրերի մշակման և պատրաստման աշխատանքներում: Վերահսկողը պետք է ունենա հետևյալ որակավորումները` ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձի կարգավիճակ, առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ միջազգային կազմակերպությունների հետ, առնվազն յոթ տարվա աշխատանքային փորձ շինարարական և առնվազն հինգ տարվա փորձ հիդրոտեխնիկական աշխատանքների վերահսկման ոլորտում, որակավորված և փորձառու անձնակազմ, տրանսպորտային միջոցների և անհրաժեշտ գործիքների առկայություն:  Ներկայացվելիք փաստաթղթերի փաթեթի օրինակելի ձևերը կարելի է ներբեռնել ԳԾԻԳ ՊՀ պաշտոնական կայքից http://www.arspiu.com/fileadmin/user_upload/pdf/PDF/List_of_requirements.pdf: Հետաքրքրված կազմակերպությունները պետք է ներկայացնեն համապատասխան փաստաթղթերը ԳԾԻԳ ՊՀ գնումների բաժին մինչև 2015թ. փետրվարի 20-ը: Փաստաթղթերը ներկայացնելու, ինչպես նաև, լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել ստորև բերված հասցեով. Երևան, Կոմիտաս փող. 54 Բ, 3-րդ հարկ; Հեռ. 297301, 297302; ֆաքս 297308; Էլ-փոստ. info@arspiu.com