Announcement DetailsՀայտարարություններ. ավելի մանրամասն
Please enter a searchword.
Displaying results 1 to 14 out of 65
<< First < Previous 1-14 15-28 29-42 43-56 57-65 Next > Last >>
03.02.2015

Հետաքրքրության արտահայտման հրավեր խորհրդատվական ծառայությունների մատուցման համար

Հայաստանի Հանրապետություն Համայնքների Գյուղատնտեսական ռեսուրսների առավարման և մրցունակության ծրագիր

Դրամաշնորհ No. TF013724

Նշանակման անվանումը՝

ՀՀ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԱՐՈՏՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ, ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ, ՎԵՃԵՐԸ ԼՈՒԾՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ և ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՎԱԾ ԹԵՄԱՆԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հղման համարը՝

CARMAC-GEF-CS-15/8 /ըստ Գնումների պլանի/

 1. Հայաստանի Հանրապետությունը Միջազգային Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) կողմից ստացել է դրամաշնորհ «Համայնքների Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագիրի (ՀԳՌԿՄ) օժանդակման նպատակով և նախատեսվում է այդ գումարների մի մասով ՀՀ վեց մարզի (Արագածոտն, Լոռի, Գեղարքունիք, Շիրակ, Տավուշ, Սյունիք) քսանմեկ գյուղական համայնքի  «Արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվների (ԱՄՍԿ) անդամների, վարչության և համայնքի արոտավայրերի կառավարման և անասնապահության զարգացման հանձնաժողովի (ՀԱԿԱԶՀ) անդամների, ՄԱԹ-ի, ներկայացուցիչների համար` ընդամենը շուրջ 2645 մարդ, իրականացնել ուսուցումներ:     2. Խորհրդատվական ծառայությունները (այսուհետ՝ Ծառայություններ) ներառում են՝ Խորհրդատուն պետք է մշակի և մինչև ուսուցում անցկացնելը ԳԾԻԳ-ի հավանությանը ներկայացնի ուսուցողական նյութեր հետևյալ թեմաներով. ա) Արոտավայրերի պահպանությունը` բնապահպանական խնդիրների համատեքստում բ) Արոտավայրերի վերականգնումն և բարելավումը որպես բնապահպանական խնդիրների լուծման եղանակ գ) Արոտավայրերի պահպանության և արդյունավետ օգտագործման բնապահպանա-իրավական կարգավորումը դ) Արոտների կառավարման իրավական դաշտը ե) Արոտների օգտագործման արդյունքում բնապահպանական վնաս պատճառելու համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցները զ) Արոտավայրերի արդյունավետ և կայուն կառավարում է) Արոտօգտագործման վերաբերյալ ծագած վեճերի լուծման կարգը Համայնքներում բնապահպանությանն ուղղված գործընթացների կազմակերպման և իրականացման համար հիմնադրված արոտօգտագործողների կոոպերատիվների գործունեությանն ուղղված թեմաները հետևյալն են. ա) կոոպերատիվի ստեղծման և շարունակական հաջողության համար անհրաժեշտ hիմնական սկզբունքներն ու պայմանները, ինչպես նաև Ընդհանուր ժողովի իրավասությունները, կոոպերատիվի անդամների, վարչության և նախագահի իրավունքներն ու պարտականությունները, բ) կոոպերատիվի աշխատանքային պլանի և բյուջեի կազմում, ֆինանսական հոսքերի կառավարում, հաշվապահական հաշվառում: Արոտավայրերի և անասնապահության կառավարման պլանների դրույթները կատարելու համար տրամադրել անհրաժեշտ պարագաներ, ինչպիսիք են` բլոկնոտներ, մատյաններ գրառումներ կատարելու, խոզանի բարձրությունը գրառելու, արածող կենդանիների և արածեցման օրերի քանակը վերահսկելու համար, ինչպես նաև մատյան գյուղում կենդանիների առողջության և անասնաբուժական միջոցառումների գրառման համար: 3. Աշխատանքները նախատեսվում է իրականացնել 2-3 ամսվա ընթացքում` հետևյալ ժամանակացույցով. 2015թ.-ի փետրվարից մինչև 2015թ.-ի մայիս ամիսը: 4. «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը (ԳԾԻԳ ՊՀ) հրավիրում է այդ բնագավառում համապատասխան որակավորմամբ և փորձով մասնագիտացված տեղական խորհրդատվական կազմակերպություններին/հաստատություններին ցուցաբերել իրենց շահագրգռվածությունը գնահատումն իրականացնելու համար: 5. Շահագրգիռ կազմակերպությունը պետք է ունենա հետևյալ որակավորումները` իրավաբանական անձի կարգավիճակ և նմանատիպ աշխատանքների կատարման առնվազն 5 տարվա փորձ: Պետական կազմակերպությունների հետ աշխատանքային փորձը` առավելություն է: Խորհրդատուն պետք է ունենա նշված առաջադրանքները կատարելու համար անհրաժեշտ մասնագիտացված աշխատակազմ և անհրաժեշտ տեխնիկական միջոցներ: 6. Կարճ ցուցակի ընտրության չափանիշները հետևյալն են՝ (i) կազմակերպության հիմնական գործունեություն և ընդհանուր փորձ – 40 միավոր, (ii) նմանատիպ աշխատանքների կատարման առնվազն 5 տարվա փորձ – 60 միավոր: 7. Շահագրգիռ խորհրդատուների ուշադրությունը հրավիրվում է Համաշխարհային Բանկի ուղեցույցների 1.9 կետին. ՎԶՄԲ վարկի և ՄԶԸ փոխառությունների և դրամաշնորհների շրջանակներում խորհրդատուների ընտրություն և վարձում Համաշխարհային Բանկի Վարկառուների կողմից, հունվար 2011 («Խորհրդատուների ընտրության ուղեցույց»), որտեղ մասնավորապես նշվում է Համաշխարհային Բանկի քաղաքականությունը շահերի բախման վերաբերյալ (www.worldbank.org/procure):  8. Խորհրդատուի ընտրությունը կիրականացվի Խորհրդատուների ընտրության ուղեցույցով սահմանված Խորհրդատուների Որակավորման վրա հիմնված ընտրության ընթացակարգով: 9. Լրացուցիչ տեղեկություններ կարող են ձեռք բերվել ստորև նշված հասցեում, աշխատանքային օրերին, ժամը 10:00-ից մինչև 17:00: 10. Հետաքրքրված կազմակերպությունները պետք է հայտնեն իրենց շահագրգռվածության մասին և ներկայացնեն համապատասխան որակավորման մասին տեղեկություններ (տպագիր նյութեր, կատարված համանման սեմինարների նկարագրություններ, տեղեկություններ փորձի և աշխատակազմի մասին) ԳԾԻԳ ՊՀ գնումների բաժին մինչև 2015թ. փետրվարի 18-ը: Փաստաթղթերը ներկայացնելու, ինչպես նաև, լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել ստորև բերված հասցեով. Երևան, Կոմիտաս փող. 54 Բ, 3-րդ հարկ; Հեռ. 297301, 297302; ֆաքս 297308; Էլ-փոստ. info@arspiu.com