Announcement DetailsՀայտարարություններ. ավելի մանրամասն
Please enter a searchword.
Displaying results 1 to 14 out of 70
<< First < Previous 1-14 15-28 29-42 43-56 57-70 Next > Last >>
10.04.2015

Մրցակցային Դրամաշնորհային Ծրագրերի Մրցույթ

ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի կողմից իրականացվում է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագիրը, որի բաղադրիչներից է «Մրցակցային դրամաշնորների ծրագիրը»: Մրցակցային դրամաշնորհային ծրագրերը իրականացվում են Հայաստանի Հանրապետության 10 մարզերում: Ծրագրերի ընտրությունը կատարվում է  մրցութային կարգով համաձայն գործող ընթացակարգի: Նպատակը. Մրցակցային դրամաշնորհային ծրագրի հիմնական նպատակն է` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում աջակցել նոր արտադրատեսակների, տեխնոլոգիաների, մեխանիզմների ստեղծմանը և տարածմանը: Ընդունելի տեխնոլոգիաներ. Ներկայացվող ծրագրային առաջարկները պետք է  համապատասխանեն հետևյալ չափորոշիչներին`
  •  Գյուղատնտեսական ոլորտում արտադրվող արտադրանքի (գյուղմթերքի) որակի և որակական հատկությունների բարձրացում:
  • Գյուղատնտեսական բիզնեսի շուկայավարման կատարելագործում` ներառյալ գյուղատնտեսական ապրանքների (մթերքների) արտադրություն, վերամշակում, պահեստավորում, նոր տեխնոլոգիաների ներդրում:
  • Գյուղական բիզնեսի կառավարման բարելավում, կատարելագործում և բիզնեսի լավագույն փորձի զարգացում և տարածում:
  • Գյուղատնտեսության ոլորտում կոոպերացիայի զարգացում, շուկայական կապերի ընդլայնում և ամրապնդում, ինչպես նաև գյուղ. մթերքների իրացման խնդիրների լուծում:
  • ՀՀ տարածաշրջաններում, կամ մարզերում գյուղատնտեսական արտադրանքի (մթերքի) նոր տեսակների և նոր տեխնոլոգիաների ներդրում, տարածում և զարգացում:
 Իրավասու հավակնորդներ. Մրցակցային դրամաշնորհային ծրագրի մրցույթին կարող են մասնակցել`
  •  Գյուղական ոլորտում գործող անհատ ձեռներեցներ, կոոպերատիվներ, ձեռնարկություններ (ՍՊԸ և այլն), միավորումներ (ասոցիացիաներ),
  • Համայնքներում հիմնված ֆերմերային ֆորմալ և ոչ ֆորմալ (չգրանցված) գյուղական բիզնեսի խմբեր:
 Ֆերմերային խմբերը պետք է բաղկացած լինեն առնվազն 5 հոգուց և ունենան տարբեր սեփական հողակտորներ (ֆերմերային խմբի անդամները չպետք է լինեն միևնույն ընտանիքից, բայց կարող են լինել բարեկամներ): Խմբի անդամները պետք է լինեն նույն մարզից: Համագործակցություն. Դրամաշնորհ ստանալու համար դիմորդները պարտավոր են համագործակցել որակավորված ծառայություն մատուցողների հետ: Ծառայություն մատուցողներից պահանջվում է ապահովել տեխնիկական աջակցություն առաջարկի նախապատրաստման և իրականացման գործընթացին: Ծառայություն մատուցողներ կարող են լինել`
  •  Մասնավոր խորհրդատվական համակարգի մասնագետներ
  • Անկախ մասնագետներ և տեխնիկական փորձագետներ
  • Հասարակական, հետազոտական, կրթական և խոհրդատվական հաստատությունների մասնագետներ
  • Երկրում գործող միջազգային այլ ծրագրերի փորձագետներ և մասնագետներ:
Մասնակցության պայմանները. Հավակնորդը (դիմորդը) ծառայություն մատուցողի և այլ մասնակիցների հետ միասին պետք է ներդնեն ծրագրով պահանջվող դրամաշնորհի ընդհանուր արժեքի նվազագույնը 30 տոկոսը, կանխիկ գումարային տեսքով: Որպես այլ մասնակցի պարտականություն, տարբեր գործընկերների մասնակցությունը և ներդրումը պետք է հաստատվի գրավոր համաձայնագրով, կնքված հիմնական հավակնորդի, ծառայություն մատուցողի և այլ մասնակցի միջև: Բացի ֆինանսական ներդրումից, հավակնորդները կարող են կատարել  ներդրումներ նաև բնամթերային տեսքով (շենք, շինություն, հող, աշխատուժ, հումք, գյուղ. մեքենաներ, սարքավորումներ, անասուններ, ծառայություններ և այլն), որոնք ուղղակիորեն կապված են դրամաշնորհային ծրագրի իրականացման հետ: Ներկայացվող պահանջները. Հավակնորդի (դիմողի) կողմից ներկայացված հայտը պետք է բավարարի հետևյալ պահանջներին`
  •  Առաջարկվող ծրագրի տևողությունը չպետք է գերազանցի 12 ամիսը,
  • Դրամաշնորհի գումարը պետք է լինի` նվազագույնը 8,000 ԱՄՆ դոլար, իսկ առավելագույնը 20,000 ԱՄՆ դոլար,
Հայտով պահանջվող դրամաշնորհը պետք է ուղեկցվի նշված դրամաշնորհի գումարի առնվազն 30%-ի չափով կանխիկ համաֆինանսավորմամբ,
  •  Ընդհանուր ծրագրի արժեքը չպետք է գերազանցի 60,000 ԱՄՆ դոլարը,
  • Դիմորդը չի կարող ստանալ մեկ անգամից ավել դրամաշնորհ,
  • Դրամաշնորհ չի հատկացվի այն հավակնորդներին, որոնք անհաջողության են մատնել, կամ նախկինում ձախողել են որևիցե դրամաշնորհային ծրագիր:
Հայտերի (դիմումների) ընդունումը. Շահագրգիռ հավակնորդները (դիմորդները) իրենց կողմից պատրաստված հայտերը և պահանջվող փաստաթղթերը պետք է ներկայացնեն ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի Մրցակցային դրամաշնորհային ծրագրերի քարտուղարություն մինչև 2014 թ. նոյեմբերի 24, ժամը 16:00: Վերջնաժամկետից հետո ներկայացված դիմումները չեն ընդունվի: Հայտերը պետք է ներկայացվեն փակ ծրարներով չորս օրինակից` մեկը բնագիր, երեքը կրկնօրինակներ: Ծանուցում` ինչպես ընտրված, այնպես էլ մերժված հայտատուները կտեղեկացվեն գրավոր: Մերժված հայտատուներին կվերադարձվեն իրենց կողմից ներկայացված փաստաթղթերի բնօրինակը: Դրամաշնորհների հատկացման և հայտերի պատրաստման կանոնակարգերին մանրամասն ծանոթանալու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի Մրցակցային դրամաշնորհային ծրագրերի քարտուղարության աշխատակազմը գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների հետ համատեղ յուրաքանչյուր մարզում կկազմակերպեն հանդիպումներ հայտատուների (դիմորդների) հետ, ըստ ներքոնշյալ ժամանակացույցի:  
  •  ՀՀ Շիրակի մարզում, 2014 թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 11:00:
  ք.Ախուրյան, Ախուրյանի գյուղապետարանի շենք, Գյումրու խճուղի – 42 շենք, 3-րդ հարկ   
  •  ՀՀ Լոռու մարզում, 2014 թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 15:00: 
  ք. Սպիտակ, քաղաքապետարանի շենք, Շահումյան փող. 7 շենք  
  •  ՀՀ Տավուշի մարզում, 2014 թ. հոկտեմբերի 21-ին, ժամը 11:30: 
  ք. Իջևան, մարզպետարանի շենք, Սահմանադրության փող. 1 շենք  
  •  ՀՀ Գեղարքունիքի մարզում, 2014 թ. հոկտեմբերի 21-ին, ժամը 15:00:
  ք. Գավառ, Սայադյան փող., 13 շենք  
  •  ՀՀ Սյունիքի մարզում, 2014 թ. հոկտեմբերի 22-ին, ժամը 13:00: 
  ք. Գորիս, ՀՀ Սյունիքի մարզպետարանի Գորիսի ներկայացուցչություն (նախկին գործկոմի), Մաշտոցի 3 շենք  
  •  ՀՀ Վայոց Ձորի մարզում, 2014 թ. հոկտեմբերի 22-ին, ժամը 16:30:
  ք. Եղեգնաձոր, մարզպետարանի շենք, Շահումյան 5  
  •  ՀՀ Արարատի մարզում, 2014 թ. հոկտեմբերի 23-ին, ժամը 11:00:
  ք. Արարատ, քաղաքապետարանի շենք, Շահումյան փող., 34 շենք  
  •  ՀՀ Կոտայքի մարզում, 2014 թ. հոկտեմբերի 23-ին, ժամը 15:00:
 ք. Աբովյան, Նոր-Գյուղ, 1-ին փողոց, 4-րդ հասցե (Աբովյան քաղաքի անասնաբուժարանի շենք)   
  •  ՀՀ Արագածոտնի մարզում, 2014 թ. հոկտեմբերի 24-ին, ժամը 11:00:    
  ք. Աշտարակ, մարզպետարանի շենք, Վարդգես Պետրոսյանի փողոց, 4 շենք  
  •  ՀՀ Արմավիրի մարզում, 2014 թ. հոկտեմբերի 24-ին, ժամը 14:00:
  ք. Արմավիր, մարզպետարանի շենք, Աբովյան 71 Փաստաղթղերի ներկայացման վերաբերյալ տեղեկություններ Հայտերի պաշտոնական ձևակարգերը և հայտերի լրացման հետ կապված այլ անհրաժեշտ տեղեկություններ կարող եք անվճար ստանալ
  •  Գյուղատնտեսական աջակցության մարզային կենտրոններից
  • ՀՀ ԳՆ «ԳԾԻԳ» ՊՀ-ից
 էլ. փոստ - info@arspiu.com Կայք - www.arspiu.com Հեռ - 29-73-01; 29-73-02; 29-73-03