02.05.2017
Հետաքրքրության արտահայտման հրավեր խորհրդատվական ծառայությունների մատուցման համար
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը հրավիրում է հայտ ներկայացնելու «Համայնքների Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագրի» (ՀԳՌԿՄ 2) շրջանակներում «Արժեշղթայի զարգացում» բաղադրիչի շրջանակներում ավարտված ենթածրագրերի անկախ գնահատման ծառայություններ մատուցելու համար: Մրցույթին մասնակցելու մանրամասները ներկայացված են կից հրավերում: