ComponentsԾրագրի Բաղադրիչներ
Please enter a searchword.
Displaying results 1 to 14 out of 71
<< First < Previous 1-14 15-28 29-42 43-56 57-70 71-71 Next > Last >>

ՀԳՌԿՄ ԾՐԱԳՐԻ ԲԱՑԱԴՐԻՉՆԵՐ

Ծրագիրը կազմված է չորս հիմնական բաղադրիչներից: 

Համայնքի արոտավայրերի/անասնապահության կառավարման համակարգ

Այս բաղադրիչն ուղղված է արոտավայրերի/անասնակերի հիման վրա անասնաբուծության արդյունավետ և կենսունակ համակարգերի ներդրմանն ընտրյալ լեռնային համայնքներում, որտեղ անասնապահությունը հանդիսանում է ապրուստի հիմնական աղբյուրը, և համայնքները մեծապես շահագրգռված են իրենց արոտավայրերի արտադրության բարելավմամբ: Սա կպահանջի դեստրուկտիվ արածեցման միտման փոփոխությունը, արոտավայրերի ավելի արդյունավետ օգտագործումը, անասնակերի արտադրության և անասունների կերակրման համակարգերի բարելավումը, ինչպես նաև անասունների արտադրության արդյունավետության բարձրացումը:  

Արոտավայրերի/անասնապահության կառավարման պլանների մշակում

Այս ենթաբաղադրիչը կֆինանսավորի կենսունակ արոտավայրերի և անասունների կառավարման պլանների մասնակցային պատրաստումը, որոնք հիմնված են բոլոր արոտավայրերի և անասնակեր արտադրող տարածքների համապարփակ գնահատման վրա: Արոտավայրերի գնահատումները կներառեն հողի ստոգումներ, բույսերի գնահատումներ, արտադրողականության և արտադրողականության որակի գնահատումներ, ինչպես նաև գյուղերում անասնակերի պահանջարկի տեսանկյունից արոտների և կեր/անասնակեր արտադրող տարածքների արտադրողականության մոտավոր հաշվարկները (գյուղի մակարդակով անասնակերի պահանջարկ և առաջարկի հավասարակշռությունը): Կառավարման ծրագրի մշակման համար կօգտագործվի մասնակցային մոտեցում, որը թիրախ համայնքներում կընդգրկի արոտաօգտագործողների խմբերին: Կառավարման ծրագրի նպատակը կլինի տարբերակների սահմանումը հետևյալի համար. 

  1. բարձրացնել ընդհանուր անասնակերի արտադրության քանակը և որակը,
  2. նվազեցնել գերարածեցված քայքայված տարածքների վրա եղած ճնշումը,
  3. վերականգնել արտադրողական ներուժը` պաշարների կենսունակ կառավարում ապահովելու համար: 

Ակնկալվում է, որ սա կապահովվի (i) մերձակա արոտավայրերում արածեցման նվազեցմամբ, (ii) ստացած անասնակերի և չոր խոտի հարաբերակցության բարձրացմամբ, ինչպես նաև (iii) հեռավոր արոտավայրերի օգտագործելիության բարելավմամբ: Ծրագրերը կսահմանեն արոտավայրերի արտադրողականության բարելավման միջոցներ, ինչպիսիք են հերթափոխային արածեցման իրականացումը, ամբողջական վերականգնման նկատառումով տարածքների պաշտպանությունը, վերականգնողական միջոցների նախաձեռնումը, անասնակերի արտադրության լրացուցիչ հնարավորությունների ընձեռումը, հեռավոր արոտավայրերից օգտվելու հնարավորության բարելավումը և այլն: Կառավարման ծրագրերը կսահմանեն նաև կենդանիների առողջության հիմնական պահանջները, ինչպիսիք են պատվաստումների ժամկետները և տիրույթը, ինչպես նաև կտրամադրեն մոնիտորինգի ենթակա պարզ ցուցանիշներ և իրականացման ուղենիշեր: Թիրախային համայնքներն հնարավորություն ունեն մանրամասն կերպով ընտրելու  ներդրումներ պահանջող իրենց համայնքի կարիքները և ընդգրկել դրանք կառավարման պլաններում որպես թիրախային սկզբունքներ: Արոտօգտագործողների ասոցիացիաները, որոնց կազմում ընդգրկված են համայնքի արոտօգտագործողներ, կղեկավարեն որոշումներ կայացման գործընթացը և իրենց անդամների անունից պատասխանատու կլինեն կառավարման պլանների պատրաստման և իրականացման համար: Արոտօգտագործողների ասոցիացիաները համաձայնագրեր կկնքեն, ըստ որոնց նրանք կպարտավորվեն իրականացնել որպես թիրախ նշված արդյունքների ձեռքբերմանն ուղղված միջոցառումները: Պլանավորման գործընթացին կաջակցեն «Մարզային աջակցության թիմերը» (ՄԱԹ) և արոտօգտագործողների ասոցիացիաների հետ աշխատող տեխնիկական փորձագետները:

Արոտավայրերի/անասնապահության կառավարման ծրագրերի իրականացման համայնքային հիմնադրամ

Այս ենթաբաղադրիչով կֆինանսավորվի յուրաքանչյուր արոտավայր օգտագործողների ասոցիացիային իրենց ծրագրի իրականացման համար առանձին բլոկով տրվող դրամաշնորհները. դրամաշնորհի գումարը կախված կլինի արոտավայրի տարածքից և անասունների գլխաքանակից, սակայն նախնական հաշվարկների համաձայն` մեկ գյուղի կտրվածքով այն կկազմի 100.000 ԱՄՆ դոլարից 300.000: Արոտաօգտագործողների միավորումը կկարողանա նախնական բաց ցանկից ուղղորդմամբ ընտրել պահանջներին բավարարող հետևյալ ներդրումային միջոցառումները. 

  1. հեռավոր արոտավայրեր հասնելու և դրանցից օգտվելու հնարավորություն ընձեռող ենթակառուցվածք, ինչպիսիք են ճանապարհների տեղային բարելավումներ, ջրամբարներ, կաթի սառեցման սարքավորում և այլն,
  2. անասնակերի արտադրության և հավաքման մեքենաներ, այդ թվում` խոտհնձիչներ, խոտհար մեքենաներ, սիլոս կտրող սարքեր և այլն,
  3. քայքայված տարածքներում բնական պաշարների պաշտպանության և վերականգնման միջոցներ, այդ թվում` ցանկապատում, նշագծում, մոլախոտերի և թփերի դեմ պայքար, լրացուցիչ սերմացան և այլն,
  4. ասանակերի արտադրությանն ուղղված աջակցություն, այդ թվում` պատիճավոր բույսերի և եգիպտացորենի սերմեր և այլն,
  5. արհեստական սերմնավորման միջոցով մայրական կազմի բուծմանն ուղղված բարելավումներ, 
  6. պետական և/կամ մասնավոր ծառայություն մատուցողների կողմից տրամադրած ուսուցում և խորհրդատվական ծառայություններ, ինչպես նաև
  7. աջակցություն արոտավայր օգտագործողների ասոցիացիաներին, ինչպես օրինակ գրասենյակային սարքավորումներ և կահավորում:

To top

Աջակցության ծառայությունների հզորացում

Այս բաղադրիչի նպատակն է անասնաբուծությամբ զբաղվող գյուղացիներին տրամադրվող աջակցության ծառայությունների բարելավման միջոցով բարձրացնել անասունների արտադրողականությունը և արոտավայրերի առողջության մակարդակը: Սա կապահովվի աջակցելով ա) անասնապահության հետ առնչվող թեմաներում տրամադրվող գյուղատնտեսական խորհրդատվական ծառայությունների բարելավմանը, ինչպես նաև բ) համայնքներում կենդանիների առողջապահության ծառայությունների բարելավմանը:

Գյուղատնտեսական խորհրդատվական ծառայություններ 

Մարզային մակարդակով գործող Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ)  և հանրապետական մակարդակով գործող Գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոնների (ԳԱՀԿ) միջոցով ծրագիրը կաջակցի այն խորհրդատվական ծրագրերին, որոնք հիմնականում ուղղված են գյուղացիների, գյուղացիների ասոցիացիաների և կոոպերատիվների, փոքր վերամշակողների` անասնապահության հետ առնչվող գործունեությանը: Այս ենթաբաղադրիչը կուժեղացնի տարբեր թեմաներով, այդ թվում` ֆերմաներում անասնապահության հետ առնչվող տեխնոլոգիաները, սննդամթերքի անվտանգության և հիգիենայի սկզբունքները, կենդանիների առողջապահությունը, շուկայի պահանջները և այլ թեմաներով գյուղացիներին ծառայություն մատուցելու ԳԱՄԿ/ԳԱՀԿ-ի համակարգի կարողությունները: Այս ենթաբաղադրիչով նախատեսված միջոցառումներն են` 

  1. դասընթացների, տեխնիկական աջակցության, ինչպես նաև ծրագրի համար էական նշանակություն ունեցող սարքավորումների տրամադրման միջոցով խորհրդատվական համակարգի արդյունավետության և ծածկույթի բարելավումը,
  2. ծրագրի` անասնապահության ուղղվածությանը համահունչ` աճողական ռիսկերի, այդ թվում` տեխնոլոգիաների գնահատման ծրագրերի (ՏԳԾ) ֆինանսավորումը,
  3. գյուղացիների համար նախատեսված անասնապահության մասին ուսուցման ծրագրեր և նյութեր, ինչպես նաև ցուցադրություններ,
  4. ժամանակակից տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների (ՏՀՏ), այդ թվում` եղանակի մասին և այլ տեղեկատվություն տրամադրելու հնարավորություն ունեցող կարճ հաղորդագրությունների ուղարկման պիլոտային համակարգի կիրառմամբ տեղեկատվական համակարգերի բարելավումը: 

Համայնքներում կենդանիների առողջության ծառայություններ

Այս ենթաբաղադրիչով կֆինանսավորվի. 

  • համայնքային անասնաբույժերի համախմբումը,
  • սկզբնական շրջանում կլինիկական ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ տարրական սարքավորումների և նյութերի լրակազմի, ինչպես նաև արհեստական սերմնավորման սարքավորումների տրամադրում,
  • ծրագրին մասնակցող մարզերում անասնաբուժական ծառայությունների մատուցման կենտրոնի հիմնադրում: Այս մոտեցումը սերտորեն կապված կլինի հոտերի և նախիրների առողջության մասին գյուղացիների համար նախատեսված որոշակի վերապատրաստման ծրագրերի հետ, որոնք կիրականացվեն գյուղատնտեսական խորհրդատվական ծառայությունների ենթաբաղադրիչի շրջանակներում և բյուջեից: 

To top

Մրցակցային դրամաշնորհների ծրագիր

Այս բաղադրիչի նպատակն է գյուղական մակարդակում գործող ագրո-ձեռնարկությունների և գյուղացիների խմբերի միջոցով ավելացնել անասունների և բնական պաշարների վաճառքի ծավալները` նոր բիզնես հնարավորություններ ձևավորելու, մարքետինգը բարելավելու, սննդամթերքի անվտանգությունը խթանելու, ինչպես նաև նոր տեխնոլոգիաներ ներդնելու և ցուցադրելու համար, որոնք կարող են օգտակար լինել անասնաբուծության վրա կենտրոնացած համայնքներին:

Դրամաշնորհի առավելագույն գումարը կկազմի 20.000 ԱՄՆ դոլար` գումարած դրամաշնորհի առնվազն 30 տոկոս կազմող շահառուի ներդրումը: Յուրաքանչյուր շահառու պետք է կապ հաստատի մեկ կամ մի քանի տեղական ծառայություն մատուցողների հետ, ովքեր կտրամադրեն տեխնիկական աջակցություն և կկազմակերպեն ցուցադրության ծրագիրը` այդ տեխնոլոգիաները հնարավոր ընդունողների փոխանցելու համար:

Թեմաները կարող են ներառել հետևյալը. 

  1. անասնապահության հետ առնչվող բազմապիսի բարելավված գործելակերպեր,
  2. այլընտրանքային բնական պաշարների օգտագործման խթանումը,
  3. եկամտի այլընտրանքային աղբյուրների ձևավորում, իֆչպիսիք են մեղրի արտադրությունը, բժշկական բույսերը, ագրո-զբոսաշրջությունը կամ էլ որմնախորշային կամ ածանցյալ ապրանքների ստեղծումը,
  4. սննդամթերքի որակի և անվտանգության բարելավումը, (
  5. վերամշակման, փաթեթավորման և մարքետինգի բարելավումը,
  6. նոր ապրանքների ստեղվումը,
  7. ծառայությունների մատուցումը, իֆչպիսիք են անասնաբուժական կամ արհեստական սերմնավորման ծառայությունները: 

Մրցակցային դրամաշնորհների ծրագրերը (ՄԴԾ) կարող են ներառել հետևյալը.  

  • համապարփակ տեղեկատվական ծրագիր, որը կապահովի ծրագրի մասին հնարավոր շահառուների իրազեկությունը,
  • ընտրության խիստ և թափանցիկ գործընթացը,
  • մոնիտորինգի ուժեղ ծրագիր, որը կապահովի ծրագրի իրականացումն ըստ համաձայնեցված կարգի,
  • տեխնոլոգիայի ծախսերը և օգուտները ճշգրիտ գնահատող ծրագիր: 

Դրամաշնորհների ընտրությունը կիրականացվի ծրագրի հայտերի ներկայացման առնվազն չորս մրցութային փուլով:

To top

Ծրագրի կառավարում և մոնիտորինգ ու գնահատում

Ծրագիրը կկառավարի միևնույն Ծրագրի իրականացման գրասենյակը (ԾԻԳ), որն իրականացրել է ԳՁՓԱԳԶ և ԹՀ ծրագրերը: Այս բաղադրիչով կֆինանսավորվի (ա) ծրագրի կառավարումը և ուսուցանումը, այդ թվում` տարեկան գործառնական ուսումնասիրությունը և աուդիտները, ինչպես նաև (բ) մոնիտորինգը և գնահատումը:

To top