Goals & ObjectivesԾրագրի նպատակները
Please enter a searchword.
Displaying results 1 to 14 out of 71
<< First < Previous 1-14 15-28 29-42 43-56 57-70 71-71 Next > Last >>

ՀԳՌԿՄ: ԾՐԱԳՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

ՀԳՌԿՄ ծրագիրը մշակված է բարելավելու արրտադրողականությունն ու ՀԳՌԿՄ ծրագիրը մշակված է բարելավելու Հայաստանի Հանրապետության 6` Արագածոտնի, Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի, Տավուշի և Սյունիքի մարզերի 55 համայնքների անասնապահական տնտեսությունների արտադրողականությունն ու կայուն հիմքեր ապահովելու դրանց համար: Ծրագրի զարգացման նպատակն է (ԾԶՆ) բարելավել ընրտված համայնքների արոտվայրերի/անասնապահական համակարգերի ատադրողականությունն ու կայունությունը: Այս նպատակին հնարավոր կլինի հասնել հետևյալ միջոցներով.

  1.  անասնապահական արտադրանքի ծավալների աճ, որը չափվում է կաթի ծավալի ավելացման և կենդանիների օրական քաշաճի միջոցով,
  2. համայնքների արտովայրերի կառավարման արդյունավետության աճ, որը չափվում է արոտավայրերի վարձակալությունից համայնքի բյուջե ստացվող եկամուտների աճով,
  3. անասնապահությունից ստացվող տնտեսության զուտ եկամուտների աճ,
  4. արոտների վիճակի ցուցանիշի աճ:

Վերոհիշյալ նպատակներին հասնելու համար ծրագիրը ընդգրկել է չորս հետևյալ բաղադրիչները. (1) համայնքների արոտավայրերի/անասնապահության կառավարման համակարգ, (2) աջակցության ծառայությունների հզորացում, (3) մրցակցային դրամաշնորհների ծրագիր, և (4) Ծրագրի կառավարում և մոնիտորինգ և գնահատում: