CARMACՀԳՌԿՄ ԾՐԱԳԻՐ
Please enter a searchword.
Displaying results 57 to 70 out of 71

Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության (ՀԳՌԿՄ) Ծրագիր

Կառավարության  2010-2020թ.թ. Գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարությունն անասնապահության զարգացման հիմնախնդիրները կապում է սննդամթերքի ապահովության և անվտանգության բարելավման հետ: Ռազմավարության հիմնական նպատակն է`  բուծման, արհեստական սերմնավորման, անասնաբուժական ծառայությունների տրամադրման, ենթակառուցվածքների և արոտավայրերի կառավարման բարելավման միջոցով բարձրացնել անասնապահության արդյունավետությունը:Թեև  գոյություն չունի իրավական կամ ինստիտուցիոնալ հատուկ համակարգ արոտավայրերի պաշարների  կառավարումը կարգավորելու համար, գործող օրենքները,այդ թվում ` Հողային օրենսգիրքը, Տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքը և  ասոցիացիաների ու վարձակալությունների մասին համապատասխան օրենսդրությունը ,բավարար իրավական հիմքեր են ապահովում անասնապահական ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համար: Տեղական ինքնակառավարման մարմինները և համայնքները տեղյակ են իրերի դրությանը և պատրաստ են փոխել իրավիճակը:  

Շուրջ 186 000 գյուղացիական տնտեսությունների համար անասնապահությունը հանդիսանում է ապրուստի հիմնական միջոցը,իսկ լեռնային համայնքներում անասնապահությունից ստացած եկամուտներն էական են գոյության պահպանման համար,հանդիսանալով կանխիկ եկամտի հիմնական աղբյուրը: Այդ համայնքների բնակիչները հատկապես խոցելի են, քանի որ հաճախ ստիպված են լինում հիմնվել բնատնտեսության վրա:Տեղական ու միջազգային  փորձագետների կողմից կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, անասնապահությունը լիարժեք չի օգտագործում իր զարգացման հնարավորությունները, մասնավորապես արոտների հիմնական մասը` հեռագնա արոտները թերօգտագործված են,այն դեպքում ,երբ գյուղամերձ արոտները գերօգտագործվում են ու կորցնում արտադրողականությունը:Լիարժեք չեն օգտագործվում վարելահողերի զգալի մասը, որոնք հանդիսանում են բարձրարժեք անասնակերի հիմնական աղբյուրը:Արածեցման կանոնները չպահպանելու հետևանքով դեգրադացվում ենգյուղամերձ արոտները, առաջացնելով բնապահպանական լուրջ խնդիրներ:Անասնակերի պակասի, հիվանդությունների առկայության, տոհմային գործի անբավարարության և ռեսուրսների անարդյունավետ կառավարման պատճառով օգտագործվում է անասնապահության ողջ ներուժի փոքր մասը միայն:Վերոհիշյալ խնդիրների լուծման նպատակով  2011թ. ապրիլի 1-ին  Հայաստանի Հանրապետության ու Միջազգային զարգացման ընկերակցության  միջև  ստորագրվեց  Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրի` ՀԳՌԿՄԾ –ի Ֆինանսավորման Համաձայնագիրը:

Խորհրդային ժամանակաշրջանի համակարգի քայքայումից ի վեր, արածեցման համար նախատեսված հողատարածքների շահագործման հսկողության և կառավարման բացայակությունը հանգեցրեց ռեսուրսների աննախադեպ ոչնչացման, որը հստակ երևում է լեռնային գյուղերի մեծ մասում, հատկապես գյուղամերձ արոտավայրերում: Սրա արդյունքում իջել է հողի արտադրողականությունը և պակասել է բուսածածկը, հողի և ջրի վատ կառավարման պատճառով աճել է հողի էրոզիան, կրճատվել է ընդհանուր կենսազանգվածը:  Թվարկված խնդիրները սահմանափակում են անասնապահության ոլորտի զարգացումը:  

Վարակիչ հիվանդությունները լայնորեն տարածված են, արատավորում են արտադրությունը, ինչպես նաև արտադրողների և սպառողների համար լուրջ ռիսկեր ներկայացնում սննդամթերքի անվտանգության և մարդկանց առողջության տեսանկյունից: Այս խնդիրը ներկայումս հանրապետության մասշտաբով հանդիսանում է մտահոգության լուրջ առարկա: Զոոնոս հիվանդությունները բազմաթիվ վտանգներ են ներկայացնում` վարակիչ հիվանդություններ մարդկանց շրջանում, շրջակա միջավայրի վարակում, անասնաբուծության անկում, ինչպես նաև կենդանիների և կաթնամթերքի սահմանափակ արտահանում:  

Տնտեսություններին մատուցվող խորհրդատվական ծառայությունները զարգանում են, սակայն անհրաժեշտ է դրանք առավել հզորացնել` անասունների և արոտավայրերի հետ առնչվող հիմնախնդիրներին առավել լավ լուծումներ գտնելու համար: 2005թ.-ին խորհրդատվական համակարգն ամբողջովին ֆինանսավորում էր դոնորների կողմից, սակայն աստիճանաբար 2010թ.-ին այն անցում կատարեց այնպիսի համակարգի, որտեղ հիմնական ողջ ֆինանսավորումը տրամադրվում էր կառավարության բյուջեից:  Լրացուցիչ ֆինանսական միջոցներ գոյանում էին ծախսածածկման արդյունքում և խորհրդատվական ծառայությունների տրամադրումից: 2009թ.-ին խորհրդատվական համակարգի ընդհանուր ծախսերի մոտ 6 տոկոսը ծածկվում էր վճարովի ծառայություններից ստացված եկամուտներով:

Այս ծրագրի հիմնվում է գյուղատնտեսության, գյուղական զարգացման, արոտավայրերի և անասնապահության կառավարման, ինչպես նաև համայնքների մասնակցային զարգացման ոլորտներում Համաշխարհային Բանկի փորձի և ունեցած հաջողությունների վրա` այդպիսով օգնելով Հայաստանին հաղթահարել այդ կարևորագույն մարտահրավերներնը, ինչպես նաև աջակցել ֆինանսական ներդրումների տրամադրման միջոցով: Այս փորձը կներառվի և կկիրառվի ծրագրում, ինչը հնարավորություն կընձեռի` Հայաստանում բնական պաշարների կառավարման, մարդու և կենդանիների առողջության, ինչպես նաև սննդամթերքի անվտանգության մասով ներդնել ռազմավարական մոտեցում: Սա ներառում է արոտավայրերի և անասունների կառավարման ոլորտում ձեռքբերված փորձը, ինչպես այլ երկրներում, այնպես էլ Հայաստանում Համաշխարհային Բանկի կողմից իրականացված նախկին և ներկայիս ծրագրերի նվաճումներն ու ծրագրերից քաղված դասերը: Այս իմաստով հարկ է նշել «Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման» (ԳՓՁԱԳԶ) ծրագիրը, որի շրջանակներում ներդրվեցին համայնքների մասնակցային զարգացման և մրցակցային դրամաշնորհների հաջողված ընթացակարգեր, որոնք երկուսն էլ լայնորեն կիրառելի են նաև այս ծրագրում: Բացի այդ, մեծ է Բանկի դերը արդյունավետ խորհրդատվական համակարգի կայացման հարցում, որը ներկաիս ծրագրի շրջանակներում  օգտագործվում է անասնապահության ոլորտին վերաբերող խնդիրների շուրջ խորհրդատվական ծառայություններ մատուցող կառույց: Ներկայումս, Հայաստանում Սոցիալական ներդրումների հիմնադրամի ֆինանսական միջոցներն ուղղվել են ամենաաղքատ գյուղական համայնքներում սոցիալական ենթակառուցվածքներում առկա բացերի լրացմանը բացերը: Նաև, որոշակի հաջողություններ են գրանցվել համայնքների կողմից փոքր ծրագրերի ընտրության կարողությունների հզորացման հարցում: Բնական ռեսուրսների կառավարման և աղքատության նվազեցման ծրագիրը (NRMRP), որն ավարտվել է 2009թ.-ին, արժեքավոր փորձ ձեռք բերեց համայնքների կողմից արոտավայրերի և բնական ռեսուրսների կառավարման ոլորտում, ինչը նույնպես լիովին կիրառելի է այս ծրագրում: Բացի այդ, ծրագրի համար հիմք հանդիսացավ նաև «Թռչնագրիպի Հակազդման» ծրագրի փորձը, որի արդյունքում հզորացվել են անասնաբուժական ծառայությունների կարողությունները թռչնագրիպի և կենդանիների այլ հիվանդություններ դիտարկման և վերահսկման տեսանկյունից: