DepartmentsԲաժիններ
Please enter a searchword.
Displaying results 1 to 14 out of 71
<< First < Previous 1-14 15-28 29-42 43-56 57-70 71-71 Next > Last >>

Պարտականություններ

  • վերահսկել Ծրագրի իրականացումը և համակարգել Ծրագրի գործողությունները,
  • կառավարել ԾԻԳ-ի միջոցները, այդ թվում` ֆինանսական միջոցները,
  • ԾԻԳ-ի անունից կնքել պայմանագրեր` ՀՀ օրենսդրության համաձայն,
  • հաշվետվություններ ներկայացնել ՀՀ Կառավարությանը և ՀԲ-ին,
  • իր իրավասության շրջանակներում հրամաններ արձակել և հետևել դրանց կատարմանը,
  • ԾԻԳ-ը ներկայացնել Հայաստանում և օտարերկրյա պետություններում,
  • կատարել Հիմնարկի կանոնադրությամբ նախատեսված այլ գործողություններ:

Արմեն Վանյան – Տնօրենի տեղակալ

«Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի «Աջակցության ծառայությունների հզորացման» բաղադրիչի համակարգող 

 Պարտականություններ

  • վերահսկել և կարգավորել Ծրագրի իրականացման տեխնիկական հարցերը,
  • համակարգել ԾԻԳ-ի տարբեր բաժինների միջև գործողությունները,
  • պատրաստել նյութեր Համաշխարհային Բանկ ներկայացնելու համար,
  • համակարգել «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի «Աջակցության ծառայությունների հզորացման» բաղադրիչով նախատեսված գործողությունները,
  • կազմակերպել և իրականացնել միջազգային ու տեղական ուսումնական ծրագրեր, ուղևորություններ և սեմինարներ,
  • կազմակերպել միջազգային և տեղական խորհրդատուների ընտրությունը, որոշել և համակարգել նրանց տեխնիկական աջակցությունը և աշխատանքի շրջանակը (լիազորությունների շրջանակը),
  • աջակցություն ցուցաբերել «Գյուղատնտեսական աջակցության հանրապետական կենտրոնին» (ԳԱՀԿ) և «Գյուղատնտեսական աջակցության մարզային կենտրոններին» (ԳԱՄԿ) իրենց տարեկան աշխատանքային պլանով հաստատված գործողությունների իրականացման գործում,
  • սերտորեն համագործակցել ՀԳՌԿՄ բոլոր բաղադրիչների համակարգողների և մյուս աշխատակիցների հետ ապահովելու իրականացված գործողությունների համապատասխանությունը սահմանված խնդիրներին:

Հռիփսիմե Մակարյան - Գլխավոր հաշվապահ

Պարտակնություններ 

  • պատրաստել  վճարման պահանջագրեր ֆինանսավորող հաստատություններին ներկայացնելու համար,
  • հետևել ֆինանսավորող հաստատությունների կողմից կատարվող հատկացումներին և Կառավարության զուգահեռ ներդրումներին,
  • կազմել տարեկան բյուջեն,
  • վերահսկել բյուջեի իրականացման ընթացքը ֆինանսավորող հաստատությունների և Կառավարության գործընկերների կողմից,
  • ըստ անհրաժեշտության բյուջեի իրականացման հաշվետվություններ տրամադրել իրավասու մարմիններին և դոնորներին,
  • բաշխել ԾԻԳ-ի վարչարարական և ենթածրագրային ծախսերի  ֆինանսավորման աղբյուրները,
  • մշտական վերահսկողություն պահպանել հաստատության հաշվապահական հաշվառման գործընթացի վրա,
  • յուրաքանչյուր ամիս փակել ԾԻԳ-ի ֆինանսական գործարքները և համաձայնեցնել հաշիվները` կառավարման բաժնին թարմացված ֆինանսական տեղեկատվություն տրամադրելով,
  • մշակել և թարմացնել ԾԻԳ-ի Հաշվային պլանը,
  • համակարգել ԾԻԳ-ի ֆինանսական բաժնի աուդիտին վերաբերող բոլոր աշխատանքները,
  • կատարել հաշվի գրանցման և վերահսկման գործողություններ,
  • համակարգել Հաշվապահի օգնականների ամենօրյա աշխատանքը,
  • համակարգել և վերահսկել հաշվապահության կողմից գործառնական ծախսերի համար կատարվող դրամական միջոցների/ֆոնդերի պատշաճ վճարումները, և
  • սերտորեն համագործակցել գնումների մասնագետի հետ գնումների իրականացման ընթացակարգերի ուղղությամբ:

Ազատ Թովմասյան - Գնումների գլխավոր մասնագետ

Պարտականություններ

  • պատրաստել և թարմացնել գնումների պլանը,
  • վերոհիշյալ գնումների պլանը ներկայացնել Համաշխարհային բանկի թիմին` իրականացման նպատակով վերանայման և հստակեցման համար,
  • գնառաջարկ ներկայացնելու հայտեր զետեղել Փոխառու երկրի առնվազն մեկ լայն շրջանառություն ունեցող պետական օրաթերթում և/կամ լայն օգտագործում ունեցող ինտերնետային կայքում,
  • պատրաստել մրցույթային փաստաթղթեր Համաշխարհային բանկի ընթացակարգերի համաձայն ( առաջարկների ներկայացման հայտ , գնառաջարկի ստանդարտ     փաստաթղթեր, առաջարկների գնահատման հաշվետվություններ, ևն ),
  • պատրաստել բարեփոխումների նախագիծ մրցույթային փաստաթղթերի համար,
  • պատրաստել գնառաջարկի գնահատման և գնումների առաջընթացի հաշվետվություններ,
  • վերանայել գնորդների կողմից ներկայացված բանկային երաշխիքները (գնառաջարկի երաշխիք, կատարողականության երաշխիք, ևն),  
  • կազմել ծրագրով նախատեսված պայմանագրերը` պայմանագրերի համակարգող(ներ)ի օժանդակությամբ,
  • ապահովել համապատասխանությունը Համաշխարհային բանկի գնումների ընթացակարգի հետ: Պահանջվող ապրանքներ մատակարարողների և խորհրդատուների (ընկերություններ և անհատներ, ինչպես նաև երկրում առկա ապրանքների գույքացուցակի) տվյալների բազայի ստեղծում և պահպանում,
  • ապահովել , որ Գնումների պլանի ձևաչափը տեղեկություններ պարունակի փաստացի ամսաթվերի (առանց առարկությունների և շնորհման ) մասին և ուշացման դեպքերի կապակցությամբ իրականացնել մոնիտորինգ պատճառները որոշելու նպատակով և,
  • պահպանել գնումներին վերաբերող բոլոր փաստաթղթերը և պատասխանատու լինել ամբողջ հեռահաղորդագրության բնագրերի, թարգմանված տարբերակների, ներքին ակտերի, ինչպես նաև Ծրագրին վերաբերող բոլոր լրատվական հոդվածների և մամլո հաղորդագրությունների պահպանման համար:

Վարդան Գյուրջինյան - ՏՏ մասնագեետ/գրասենյակի ղեկավար

Պարտականություններ 

  •  համակարգել և վերահսկել օժանդակ աշխատակազմի գործունեությունը սահմանված պարտականությունների համաձայն,
  • աջակցել միջազգային և տեղական մասնագետներին կազմակերպչական հարցերում,
  • կազմակերպել գրառումների պահպանումը, ինչպես նաև գրասենյակի գույքագրումը,
  • անհրաժեշտության դեպքում կատարել կազմակերպչական հարցերին վերաբերող այլ առաջադրանքներ, 
  • հետևել համակարգիչների և տպիչների աշխատանքին,
  • տեղադրել համակարգչային ծրագրային փաթեթներ,
  • վերահսկել ինտերնետ կապը, և
  • ապահովել էլ. նամակագրությունը,      
  • պարբերաբար արխիվացնել ԾԻԳ-ի համակարգչային ամբողջ տեղեկատվությունը: 

Կարեն Թորոսյան - գլխավոր մասնագետ/բաղադրիչի համակարգող

«Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցութնակության» ծրագիր,բաղադրիչ` «Համայնքի արոտավայրերի/անասնապահության կառավարման համակարգեր» 

Պարտականություններ

  •  համակարգել բաղադրիչով նախատեսած գործողությունների իրականացումը և հավաքագրել Քարտուղարության անդամներին թիմային աշխատանքն ապահովելու համար,
  • ապահովել մասնագետների միջև պատասխանատվությունների ճիշտ բաշխումը և կարգադրություններ անել նրանց պտասխանատվության շրջանակներում,
  • աջակցել ՀԱԱԿՀ  Քարտուղարությանը իրենց աշխատանքային պլանների և առաջընթացի վերաբերյալ զեկուցումների պատրաստման գործում և ներկայացնել դրանք ԳԾԻԳ-ի տնօրենին,   
  • վերահսկել Բաղադրիչով նախատեսված առաջընթացը,
  • ըստ անհրաժեշտության` ԳԾԻԳ-ի տնօրենին և Համաշխարհային բանկին զեկուցել և տրամադրել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:

Վահան Ղուկասյան – գլխավոր մասնագետ/բաղադրիչի համակարգող

ՀԳՌԿՄ ծրագիր, բաղադրիչ` «Մրցակցային դրամաշնորհների ծրագիր» (ՄԴԾ) 

Պարտականություններ

  •  համակարգել բաղադրիչով նախատեսված գործողությունների իրականացումը և Քարտուղարության աշխատանքը,
  • Գյուղատնտեսական ԾԻԳ-ի տնօրենին զեկուցել և ներկայացնել Քարտուղարության կողմից իրականացրած գործունեության հաշվետվությունները,
  • համակարգել Քարտուղարության համագործակցությունը տարբեր գյուղատնտեսական հաստատությունների/կազմակերպությունների հետ, ինչպես նաև սերտորեն համագործակցել Քարտուղարության անդամների և անկախ գնահատողների հետ,
  • կազմակերպել, համակարգել և վերահսկել  ՄԴԾ դիմումների ընթացակարգերը բոլոր փուլերում,
  • պատրաստել  բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը հաղթող դիմորդների և ծրագրի միջև պայմանագիր կնքելու համար: 

Սոնա Ծառուկյան - գլխավոր մասնագետ/բաղադրիչի համակարգող

ՀԳՌԿՄ ծրագիր, բաղադրիչ` «Կենդանիների առողջություն» 

Պարտականություններ

  •  համակարգել բաղադրիչով նախատեսված գործողությունների իրականացման ընթացքը և խորհրդատուների, ծառայություն մատուցողների աշխատանքը,
  • Գյուղատնտեսական ԾԻԳ-ի տնօրենին զեկուցել և ներկայացնել հաշվետվություններ իրականացրած գործողությունների վերաբերյալ,
  • պատրաստել առաջարկված միջազգային և տեղական խորհրդատուների, ծառայություն մատուցողների իրավասությունների շրջանակը և մասնակցել նրանց ընտրության գործընթացին,
  • շահառուների մասնակցությամբ կազմակերպել քննարկումներ և սեմինարներ` ապահովելով ծրագրի գործողությունների համապատասխանությունը սահմանված նպատակներին,
  • ուսումնասիրել դոնոր կազմակերպությունների կողմից ներկայացված առաջարկները` ապահովելով առաջարկված համագործակցության մեխանիզմների համապատասխանությունը ծրագրի խնդիրներին,
  • ըստ անհրաժեշտության պատրաստել և Համաշխարհային բանկին ներկայացնել համապատասխան հաշվետվություններ:

Կամո Խաչատրյան - գլխավոր մասնագետ

ՀԳՌԿՄ ծրագիր, բաղադրիչի` «Համայնքի արոտավայրերի/անասնապահության կառավարման համակարգ» 

Պարտականություններ

  •  անմիջական պատասխանատվության ներքո համակարգել բաղադրիչի գործողությունների իրականացումը ՀՀ 3 մարզերում,  
  • առաջընթացի մասին զեկուցել ԳԾԻԳ-ի տնօրենին,
  • օժանդակել «Մարզային աջակցության թիմերին» և ՀԱԱԿՀ հանձնաժողովներին իրենց աշխատանքը համակարգելու և առաջընթացի վերաբերյալ հաշվետվություններ    պատրաստելու նպատակով,
  • գնահատել ՀԱԱԿՀ Հանձնաժողովների կողմից ներկայացված պլանները և ներկայացնել ԳԾԻԳ-ի տնօրենին,
  • մասնակցել մարզային մակարդակով սեմինարների և այլ միջոցառումների կազմակերպմանը: